ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
22 հունվարի 2021 թվականի N 35-Ա
«ՕՐՐԱՆ» ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՀԱՍՑԵՈՎ ՍՏԱՑՎԱԾ ԲԵՌԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝
1. Բարեգործական որակել «GARNI Foundation» կազմակերպության կողմից աջակցության նպատակով «Օրրան» բարեգործական հասարակական կազմակերպության հասցեով ստացված բեռի (մանկական քնապարկեր, 8,423.20 կգ ընդհանուր քաշով, 19,386 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ ընդհանուր արժողությամբ՝ ներառյալ փոխադրման ծախսերը, Արարատյան մաքսատուն-վարչություն) ներմուծման ծրագիրը: Ներմուծվող մանկական քնապարկերը անհատույց բաշխվելու են կազմակերպության կարիքավոր շահառուներին և Հայաստանի Հանրապետությունում հաստատված արցախցի ընտանիքներին:
2. «Օրրան» բարեգործական հասարակական կազմակերպությանը` նշված բեռի բաշխումն ավարտելուց հետո մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել ամփոփ տեղեկություններ:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Ավինյան |
2021 թ. հունվարի 22 Երևան |