20.01.2021 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
15 հունվարի 2021 թվականի N 24-Աուղղ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2000 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 16-Ի N 763 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածով և «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 7-րդ հոդվածի 16-րդ մասով`
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2000 թվականի նոյեմբերի 16-ի «Հայաստանի Հանրապետության պետական սահմանի սահմանագծման և սահմանազատման հանձնաժողով ստեղծելու մասին» N 763 որոշմամբ հաստատված հանձնաժողովի 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1. Ստեղծել Հայաստանի Հանրապետության պետական սահմանի սահմանագծման ու սահմանազատման հարցերով հանձնաժողով և հաստատել դրա հետևյալ անհատական կազմը՝
Ա. Ապիտոնյան | - ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ (հանձնաժողովի նախագահ) |
Ա. Մարալչյան | - ՀՀ ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի հրամանատար |
Վ. Հունանյան | - ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի խորհրդական |
Ա. Ավագյան | - ՀՀ արտաքին գործերի նախարարության սահմանակից երկրների վարչության պետ |
Ա. Գիլոյան | - ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության տեղական ինքնակառավարման քաղաքականության վարչության պետ |
Թ.Հարությունյան | - ՀՀ արդարադատության նախարարության միջազգային իրավական համագործակցության վարչության պետ |
Կ. Գասպարյան | - ՀՀ վարչապետի աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետի տեղակալ |
Ա. Բաղդադյան | - ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի օպերատիվ գլխավոր վարչության պետի տեղակալ |
Ռ. Սահակյան | - ՀՀ ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի առաջին ջոկատի պետի տեղակալ-շտաբի պետ |
Ս. Ավետիսյան | - ՀՀ պետական եկամուտների կոմիտեի մաքսային հսկողության վարչության պետի տեղակալ |
Ս. Պետրոսյան | - ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի ռազմատեղագրական ծառայության պետ |
Ա. Առաքելյան | – ՀՀ արտաքին գործերի նախարարության միջազգային անվտանգության վարչության միջազգային անվտանգության համագործակցության և խաղաղապահության բաժնի վարիչ |
Գ. Մելիքյան | - ՀՀ արտաքին գործերի նախարարության միջազգային պայմանագրերի և իրավունքի վարչության միջազգային իրավունքի և ազգային օրենսդրության բաժնի վարիչ |
Ա. Բալդրյան | - ՀՀ արտաքին գործերի նախարարության եվրասիական տարածաշրջանի վարչության ՀԱՊԿ բաժնի վարիչ |
Ա. Սողոմոնյան | - ՀՀ կադաստրի կոմիտեի Գեոդեզիայի և հողաշինարարության վարչության գեոդեզիայի և քարտեզագրության բաժնի պետ |
Բ. Նազարյան | - ՀՀ կադաստրի կոմիտեի Գեոդեզիայի և հողաշինարարության վարչության երկրատարածական տվյալների կառավարման բաժնի պետ |
Ռ. Մինասյան | - ՀՀ կադաստրի կոմիտեի Գեոմատիկայի կենտրոնի դաշտային աշխատանքների հետազոտման և համակարգման բաժնի գլխավոր մասնագետ |
Հ. Վարդանյան | - ՀՀ արտաքին գործերի նախարարության սահմանակից երկրների վարչության սահմանազատման հարցերի փորձագետ |
Ա.Հարությունյան |
- ՀՀ արտաքին գործերի նախարարության սահմանակից երկրների վարչության երկկողմ հարաբերությունների 1-ին բաժնի կցորդ (հանձնաժողովի քարտուղար)»: |
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |