ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
2 սեպտեմբերի 2020 թվականի N 521-Ա
«ԹՈՒՖԵՆԿՅԱՆ» ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ԽԱՂԱՀՐԱՊԱՐԱԿԻ ԵՎ ԶԲՈՍԱՅԳՈՒ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ՏԵՂԱԴՐՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝
1. Բարեգործական որակել «Թուֆենկյան» բարեգործական հիմնադրամի կողմից իրականացվող` 5,628,000 դրամ ընդհանուր արժողությամբ «Խաղահրապարակի և զբոսայգու սարքավորումների տեղադրում» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:
2. Սահմանել, որ «Թուֆենկյան» բարեգործական հիմնադրամի կողմից (ՀՎՀՀ՝ 90026188) «Մագնոն» ԲԲԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 05501766 ) 2020 թվականի հուլիսի 21-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է խաղահրապարակի և զբոսայգու սարքավորումների պատրաստման և տեղադրման աշխատանքների իրականացում` 5,628,000 դրամի չափով՝ առանց ավելացված արժեքի հարկի, անմիջականորեն կապված է սույն որոշման 1-ին կետում նշված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունի զգալի նշանակություն։
3. «Թուֆենկյան» բարեգործական հիմնադրամին` ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Ավինյան |
2020 թ. սեպտեմբերի 2 Երևան |
Հավելված ՀՀ փոխվարչապետի 2020 թ. սեպտեմբերի 2-ի N 521-Ա որոշման |
«ԽԱՂԱՀՐԱՊԱՐԱԿԻ ԵՎ ԶԲՈՍԱՅԳՈՒ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ՏԵՂԱԴՐՈՒՄ»
ԾՐԱԳԻՐ
1. |
Ծրագրի նպատակը |
Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջանի Միջնավան համայնքում մանկական խաղահրապարակի և զբոսայգու սարքավորումների պատրաստում և տեղադրում |
2. |
Ծրագրի բարեգործական որակման նպատակը |
Օրենքով սահմանված կարգով օգտվել հարկային արտոնություններից |
3. |
Բարեգործը |
Թուֆենկյան Հիմնադրամ ընկերություն, գրանցված ԱՄՆ, Նյու-Յորք նահանգ, ք.Նյու-Յորք, 3-րդ Ավենյու 919 |
4. |
Ծրագիրը կատարողը |
Թուֆենկյան բարեգործական հիմնադրամ, Արցախի Հանրապետություն, քաղ. Ստեփանակերտ, Թումանյան 80, ՀՎՀՀ` 90026188 |
5. |
Ծրագրի իրականացման վայրը և բնագավառը |
Արցախի Հանրապետություն, տարածքային զարգացում |
6. |
Ծրագրի բյուջեն |
5,628,000 դրամ |
7. |
Բարեգործություն ստացողը |
Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջանի Միջնավան քաղաքային համայնք |
8. |
Ծրագրի իրականացման տևողությունը |
2020 թվականի Օգոստոսի 28-ից մինչև Սեպտեմբերի 30-ը |
9. |
Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը |
Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջանի Միջնավան քաղաքում մանկական խաղահրապարակի և զբոսայգու սարքավորումների պատրաստում և տեղադրում՝ 5,628,000 դրամ արժողությամբ 2020 թվականի Օգոստոսի 28-ից մինչև Սեպտեմբերի 30-ը |
10. |
Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները և նախատեսվող գինը |
Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջանի Միջնավան քաղաքում մանկական խաղահրապարակի և զբոսայգու սարքավորումների պատրաստում (փոքրիկ տարզան, զսպանակով ճոճանակ, պտույտ 1.5 մ, Աստրա 2, հեքիաթ, ցուցանակ, աղբաման, նստարան, արևային լույսեր) և տեղադրում, գինը` 5,628,000 դրամ |
11. |
Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպական ծախսերը |
Կազմակերպական ծախսեր նախատեսված չեն |
12. |
Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, այլ կազմակերպությունների հետ |
Համագործակցություն Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջանի վարչակազմի հետ |
13. |
Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը |
Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով: |
Հայաստանի Հանրապետության |
Տ. Ավինյան |