ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
11 փետրվարի 2021 թվականի N 110-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 30-Ի N 871-Ա ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՐԱԿԻՑ ԳՈՐԾԱՐՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը՝
1. Սահմանել, որ Եկեղեցիների համաշխարհային խորհրդի հայաստանյան միջեկեղեցական բարեգործական «Կլոր սեղան» հիմնադրամի կողմից (ՀՎՀՀ՝ 04717139) կնքված ստորև նշված պայմանագրերով նախատեսված գործարքները, անմիջականորեն կապված են Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի 2020 թվականի դեկտեմբերի 30-ի «Աջակցություն Արցախի Հանրապետության քաղաքացիներին» N 871-Ա որոշմամբ հաստատված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունեն զգալի նշանակություն՝
1) «Վի Էլ Վի Սենթր» ՍՊԸ-ի (ՀՎՀՀ՝ 02235463) հետ 2021 թվականի հունվարի 29-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 45 յուղային տաքացուցիչների ձեռքբերում և մատակարարում՝ 1,893,750 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
2) «Վեգա Ուորլդ» ՍՊԸ-ի (ՀՎՀՀ՝ 02104414) հետ 2021 թվականի հունվարի 29-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է երկու սառնարանի և մեկ սառցարանի ձեռքբերում և մատակարարում՝ 1,210,730 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի:
Հայաստանի Հանրապետության |
Տ. ԱվինՅԱՆ |
2021 թ. փետրվարի 11 Երևան |