ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՌԱԴԻՈՅԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
23 նոյեմբերի 2020 թվականի ք. Երևան |
թիվ 146-Ա |
«ԲԱՐԳԱՎԱՃՈՂ ՑԱՆՑԵՐ» ՍՊ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՑԱՆՑԱՅԻՆ ՕՊԵՐԱՏՈՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԻԱ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ԵՎ ՀԵՌՈՒՍՏԱՌԱԴԻՈԾՐԱԳՐԵՐԻ ԿԱԲԵԼԱՅԻՆ (ՄԱԼՈՒԽԱՅԻՆ) ՀԵՌԱՐՁԱԿՄԱՆ ԹԻՎ 248 ԼԻՑԵՆԶԻԱՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի 48-րդ հոդվածի, 58-րդ հոդվածի 3-րդ մասի 5-րդ կետի, Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի 2020 թվականի սեպտեմբերի 8-ի «Ցանցային օպերատորի գործունեության լիցենզավորման կարգը և լիցենզիայի ձև հաստատելու մասին» թիվ 96-Ն որոշմամբ հաստատված կարգի դրույթներով և հիմք ընդունելով «ԲԱՐԳԱՎԱՃՈՂ ՑԱՆՑԵՐ» ՍՊ ընկերության ցանցային օպերատորի գործունեության լիցենզիա ստանալու մասին 2020 թվականի նոյեմբերի 17-ի և հեռուստառադիոծրագրերի կաբելային (մալուխային) հեռարձակման թիվ 248 լիցենզիայի գործողությունը դադարեցնելու մասին 2020 թվականի նոյեմբերի 18-ի դիմումները՝ Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը որոշում է.
Բավարարել «ԲԱՐԳԱՎԱՃՈՂ ՑԱՆՑԵՐ» ՍՊ ընկերության դիմումները՝
1. տրամադրել «ԲԱՐԳԱՎԱՃՈՂ ՑԱՆՑԵՐ» ՍՊ ընկերությանը ՀՀ Կոտայքի մարզի տարածքում ցանցային օպերատորի գործունեության լիցենզիա.
2. 2020 թվականի նոյեմբերի 26-ից ուժը կորցրած ճանաչել հեռուստառադիոծրագրերի կաբելային (մալուխային) հեռարձակման թիվ 248 լիցենզիան։
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընկերությանը ծանուցելուց մեկ օր հետո։
4. Սույն որոշումը կարող է բողոքարկվել ՀՀ վարչական դատարան՝ ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում։
Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի նախագահի պաշտոնակատար |
Վ. ՕՀԱՆՅԱՆ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 25 նոյեմբերի 2020 թվական: