ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
19 հոկտեմբերի 2018 թ. |
թիվ 27-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
«ԷՆԵՐԳԱԿԻՐՆԵՐԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ, ՍՊԱՌՄԱՆ ԵՎ ՊԱՀՈՒՍՏՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՁԵՎ 1-ԷՆԵՐԳԵՏԻԿԱ (ՏԱՐԵԿԱՆ) ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎՆ ՈՒ ԴՐԱ ԼՐԱՑՄԱՆ ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 31-Ի ԹԻՎ 43-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Պաշտոնական վիճակագրության մասին» օրենքի 10-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 18-րդ հոդվածի 4-րդ մասով, ինչպես նաև «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի դրույթներով՝ Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհուրդը որոշում է.
1. Հաստատել «Էներգակիրների արտադրության, սպառման և պահուստների մասին» Ձև 1-էներգետիկա վիճակագրական հաշվետվության ձևն ու դրա լրացման հրահանգը՝ համաձայն հավելվածի:
2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2014 թվականի հոկտեմբերի 31-ի «Էներգակիրների արտադրության, սպառման և պահուստների մասին» Ձև թիվ 1-էներգետիկա (տարեկան)» պետական վիճակագրական հաշվետվության ձևը և լրացման ցուցումը և «Էներգակիրների առկայության, ներկրման և պահուստների մասին» Ձև թիվ 2-էներգետիկա (տարեկան)» պետական վիճակագրական հաշվետվության ձևը և լրացման ցուցումը հաստատելու մասին» թիվ 43-Ն որոշումը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2019 թվականի հունվարի 1-ից:
Նախագահ՝
Ս. Մնացականյան
Հավելված |
I.
Ցուցանիշ |
Տողի համա-րը |
Չափի |
Գնված |
Սե-փական ար-տադրու-թյուն |
Վաճառված |
Պահուստներ |
Սպառում |
այդ թվում | ||||||
բնեղեն արտա-հայ-տու-թյամբ |
արժեքով հազ. դրամ (առանց ԱԱՀ և ակցի-զային հարկի) |
բնեղեն արտա-հայ-տու-թյամբ |
բնեղեն արտա-հայ-տու-թյամբ |
ար-ժեքով հազ. դրամ(առանց ԱԱՀ և ակցի-զային հարկի) |
հուն-վարի 1-ի դրու-թյամբ (տարե-սկիզբ) |
դեկ-տեմբերի 31-ի դրու-թյամբ (տարե-վերջ) |
բնեղեն արտահայ-տությամբ(1+3-4+6-7) |
էլեկտրա/ |
էներ-գետիկ նպա-տակ-ների համար |
ոչ էներ-գետիկ նպա-տակ-ների համար |
տրանս-պոր-տում | |||
Ա |
Բ |
Գ |
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
8 |
9 |
10 |
11 |
12 |
Էլեկտրաէներգիա |
110 |
հազ.կվտ.ժամ |
X |
X |
X |
|||||||||
Ջերմային էներգիա |
111 |
հազ. Գ.Ջ. |
X |
X |
X |
X | ||||||||
Բնական գազ |
112 |
հազ. խոր. մ |
X |
X |
X | |||||||||
Սեղմված գազ |
113 |
կգ |
||||||||||||
Հեղուկ գազ |
114 |
տոննա |
||||||||||||
Բենզին |
115 |
հազ. լիտր |
||||||||||||
Ավիաբենզին |
116 |
հազ. լիտր |
||||||||||||
Կերոսին |
117 |
հազ. լիտր |
||||||||||||
Ավիակերոսին |
118 |
հազ. լիտր |
||||||||||||
Դիզելային վառելիք |
119 |
հազ. լիտր |
||||||||||||
Մազութ |
120 |
կգ. |
X | |||||||||||
Բիտում |
121 |
տոննա |
X | |||||||||||
Քսայուղեր |
122 |
կգ. |
||||||||||||
Քարածուխ |
123 |
կգ. |
X | |||||||||||
Փայտածուխ |
124 |
կգ. |
X | |||||||||||
Վառելափայտ |
125 |
կգ. |
X | |||||||||||
Այլ փայտի թափոն |
126 |
կգ. |
X | |||||||||||
Գոմաղբ |
127 |
կգ. |
X | |||||||||||
Արեգակնային էներգիա |
128 |
հազ.կվտ.ժամ |
X |
X |
X | |||||||||
129 |
||||||||||||||
130 |
II. ԼՐԱՑՄԱՆ ՀՐԱՀԱՆԳ
1. Ձև «1-Էներգետիկա» տարեկան հաշվետվությունը ներկայացնում են Վիճակագրական կոմիտեի կողմից վիճակագրական մշտադիտարկման դաշտում ընդգրկված իրավաբանական անձինք (անկախ չափից և կազմակերպական-իրավական ձևից) և անհատ ձեռնարկատերերը (հետայսու՝ կազմակերպություն), նպատակն է ստանալ տնտեսության տարբեր ոլորտներում գործող կազմակերպությունների հաշվետու տարվա էներգակիրների արտադրության, սպառման և պահուստների վերաբերյալ ամբողջական և արժանահավատ վիճակագրական տեղեկատվություն:
2. «Գնված» սյունակում ցույց է տրվում էներգակիրների այն քանակը, որը կազմակերպությունը գնել է, անհատույց կամ ապրանքափոխանակման կարգով (բարտերով) ձեռք է բերել այլ կազմակերպություններից:
3. «Սեփական արտադրություն» սյունակում ցույց է տրվում էներգակիրների այն քանակը, որը կազմակերպությունը արտադրել է հաշվետու տարվա ընթացքում:
4. «Վաճառված» սյունակում ցույց է տրվում էներգակիրների այն քանակը, որը կազմակերպությունը վաճառել է, անհատույց կամ ապրանքափոխանակման կարգով (բարտերով), փոխանցել է այլ կազմակերպություններին (բացառությամբ իր ներկայացուցչություններին և առանձնացված ստորաբաժանումներին):
5. «Պահուստներ» սյունակում ցույց է տրվում էներգակիրների առկայությունը տարեսկզբին և տարեվերջին:
«Սպառում» սյունակում ցույց է տրվում էներգակիրների այն քանակը, որն օգտագործվել է կազմակերպության կողմից իր գործունեությունն իրականացնելու համար:
6. «Էլեկտրաէներգիայի/ջերմաէներգիայի արտադրության համար» սյունակում լրացնում են միայն այն կազմակերպությունները, որոնք ունեն սեփական էլեկտրաէներգիայի կամ ջերմային էներգիայի արտադրություն: Նշված սյունակներում ցույց է տրվում էներգակիրների այն քանակը, որը ծախսվել է կազմակերպությունում էլեկտրական կամ ջերմային էներգիա արտադրելու համար:
7. «Էներգետիկ նպատակների համար» սյունակում ցույց է տրվում էներգակիրների այն քանակը, որն օգտագործվել է էներգիա ստանալու համար` արտադրական (տեխնոլոգիական) կարիքների, ջեռուցման, վառարանների, տրանսֆորմատորների և այլ էներգետիկ սարքավորումների, տեխնիկական շահագործման և այլի համար:
8. «Ոչ էներգետիկ նպատակների համար» սյունակում ցույց է տրվում էներգակիրների այն քանակը, որն օգտագործվում է որպես հումք, բայց ոչ որպես վառելիք, ինչպես նաև օգտագործվել է մեքենաների և սարքավորումների մաքրման և այլ աշխատանքների համար: Օրգանական վառելիքը կարող է օգտագործվել որպես հումք ոչ վառելիքային արտադրանքի արտադրության համար: Օրինակ` մազութը կարող է օգտագործվել ասֆալտի արտադրության համար, քսայուղերը` մեքենաների և շարժիչների յուղման համար:
9. «Տրանսպորտում» սյունակում ցույց է տրվում վառելիքի այն քանակը, որն օգտագործվել է տրանսպորտային գործունեության համար` բեռների և ուղևորների փոխադրման համար:
Ղեկավար՝ |
_____________________________________ |
____________________ | |
(Ազգանուն, անուն) |
(Ստորագրություն) | ||
Լրացնող (գլխավոր հաշվապահ կամ այլ |
_____________________________________ |
____________________ | |
(Ազգանուն, անուն) |
(Ստորագրություն) | ||
« _ _ »______ ____20___թ. |