ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
30 նոյեմբերի 2020 թվականի N 718-Ա
«ՀԱՅԱՍՏԱՆՅԱՅՑ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ՍՈՒՐԲ ԵԿԵՂԵՑԻ» ԿՐՈՆԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ՄԱՅՐ ԱԹՈՌ ՍՈՒՐԲ ԷՋՄԻԱԾՆԻ ԳԵՂԱՐԴԱՎԱՆՔԻ ՍՈՒՐԲ ԿԱԹՈՂԻԿԵ ԵԿԵՂԵՑՈՒ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետը՝
1. Բարեգործական որակել «Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցի» կրոնական կազմակերպության կողմից (ՀՎՀՀ՝ 04703401) իրականացվող՝ 146,483,700 դրամ ընդհանուր արժողությամբ «Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գեղարդավանքի Սուրբ Կաթողիկե եկեղեցու վերականգնման աշխատանքներ» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:
2. «Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցի» կրոնական կազմակերպությանը՝ ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:
Հայաստանի Հանրապետության |
Տ. ԱվինՅԱՆ |
2020 թ. նոյեմբերի 30 Երևան |
Հավելված ՀՀ փոխվարչապետի 2020 թ. նոյեմբերի 30-ի N 718-Ա որոշման |
ՄԱՅՐ ԱԹՈՌ ՍՈՒՐԲ ԷՋՄԻԱԾՆԻ ԳԵՂԱՐԴԱՎԱՆՔԻ ՍՈՒՐԲ ԿԱԹՈՂԻԿԵ ԵԿԵՂԵՑՈՒ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ
Ծ Ր Ա Գ Ի Ր
1. |
Ծրագրի նպատակը |
Ծրագրի նպատակն է վերականգնել Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու Գեղարդավանքի Սուրբ Կաթողիկե եկեղեցին: Կառույցը վերջին անգամ մասնակի վերանորոգվել է անցյալ դարի յոթանասունականներին։ |
2. |
Ծրագրի բարեգործական որակման նպատակները |
Նախատեսվում է ծրագրի շրջանակներում, օրենքով սահմանված կարգով օգտվել ՀՀ հարկերի, տուրքերի, պարտադիր վճարների գծով օրենքով սահմանված արտոնություններից: |
3. |
Բարեգործը (բարեգործները) |
Հայկական Բարեգործական Ընդհանուր Միություն |
4. |
Ծրագրի կատարողը |
Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցի, ՀՎՀՀ 04703401: |
5. |
Ծրագրի իրականացման վայրը և բնագավառը |
Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցի, Կոտայքի մարզ, գյուղ Գողթ, Սբ․ Գեղարդավանք, հոգևոր բնագավառ՝ եկեղեցաշինական: |
6. |
Ծրագրի բյուջեն |
146.483.700 դրամ: |
7. |
Բարեգործություն ստացողը |
Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցի, ուխտավորներ և հավատացյալներ: |
8. |
Ծրագրի իրականացման տևողությունը |
15 դեկտեմբեր, 2020 թ. - 30 հոկտեմբեր 2022 թ. |
9. |
Միջոցառումների նկարագրությունը, ժամկետները և անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը |
1. Նախապատրաստական աշխատանքներ կետը նախատեսում է ընդհանուր շին. աշխատանքների օժանդակող տախտակամածի մոնտաժում և ապամոնտաժում՝ 7.865.230 դրամ, 15 դեկտեմբեր, 2020 թ. - 30 հոկտեմբեր 2022 թ.։ 2. Եկեղեցու տանիքածածկեր կետը նախատեսում է կառույցի՝ ● Վեղարի (եկեղեցու գմբեթարդ քարե ծածկույթ) հին քարերի, թմբուկի քիվերի, լիցքերի քանդում, հեռացում և ապա՝ բարդ պրոֆիլավոր քիվերի, ծածկասալարերի եւ վեղարի վերաշարում նոր բազալտե տաշվածքով՝ 48.253.060 դրամ, 15 դեկտեմբեր, 2020 թ. - 30 հոկտեմբեր, 2022 թ.։● Շանթարգելում կետը նախատեսում է եկեղեցու մետաղական խաչի կայծակից անվտանգ պահելու միջոցառումներ՝ 589.660 դրամ, 15 դեկտեմբեր, 2020 թ. - 30 հոկտեմբեր 2022 թ.։ ● Լանջավոր տանիքածածկեր կետը նախատեսում է եկեղեցու չորս կողմերի երկլանջ բազալտե տանիքածածկույթի քանդում հեռացում և նորի վերաշարում՝ 59.319.410 դրամ, 15 դեկտեմբեր, 2020 թ. - 30 հոկտեմբեր 2022 թ.։ Ընդհանուր-116,026․360 դրամ 3․ Եկեղեցու ճակատներ կետը նախատեսում է կառույցի 4 ճակատների բազալտե քայքայված քարերի փոխարինում եւ վերականգնում՝ 19,226․890 դրամ, 15 դեկտեմբեր, 2020 թ. - 30 հոկտեմբեր 2022 թ.։ 4. Ընդհանուր աշխատանքներ կետը նախատեսում է բոլոր պատերի դատարկ միջուկների կրաշաղախով սրսկում, շին աղբի հեռացում՝ 11.229.450 դրամ, 15 դեկտեմբեր, 2020 թ. - 30 հոկտեմբեր 2022 թ.։ Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 146.483.700 դրամ: Ծրագրի իրականացման ժամկետը 15 դեկտեմբեր, 2020 թ. - 30 հոկտեմբեր 2022 թ. |
10. |
Ձեռք բերվող ապրանքների, ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները, նախատեսվող գինը |
Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու Գեղարդավանքի Սուրբ Կաթողիկե եկեղեցու վերականգնումը նախատեսվում է իրականացնել կապալառու «ԼԵՒԳՈՒԿ» ՓԲԸ-ի միջոցով: Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 146.483.700 դրամ: Ծրագրի իրականացման ժամկետը 15 դեկտեմբեր, 2020 թ. - 30 հոկտեմբեր, 2022 թ.: |
11. |
Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպական ծախսերը |
նախատեսված չեն |
12. |
Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների և այլ կազմակերպությունների հետ |
չի նախատեսվում |
13. |
Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրություն |
Նախատեսվում է տեխնիկական հսկողություն Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու և ՀՀ կառավարության 2003 թ. հունվարի 16-ի N 66-ն որոշմամբ հաստատված` բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով: |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ Տ. ԱՎԻՆՅԱՆ
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|