31.10.2020 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
30 հոկտեմբերի 2020 թվականի N 1208-Ա
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ԴՐԱ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 16-րդ մասով՝
1. «Պետական և ծառայողական գաղտնիքի մասին» նոր օրենքի նախագծի մշակման և հարակից իրավական ակտերի արդիականացման աշխատանքներն իրականացնելու նպատակով ստեղծել աշխատանքային խումբ և հաստատել դրա անհատական կազմը՝ համաձայն հավելվածի:
2. Սույն որոշման հավելվածում նշված պետական կառավարման համակարգի մարմինների ղեկավարներին՝ աշխատանքային խմբում քննարկելու համար սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մինչև 2020 թվականի նոյեմբերի 27-ը Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն ներկայացնել առաջարկություններ «Պետական և ծառայողական գաղտնիքի մասին» օրենքի և հարակից այլ իրավական ակտերի արդիականացման վերաբերյալ:
3. Աշխատանքային խմբի ղեկավարին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո՝
1) ապահովել պետական կառավարման մարմինների կողմից ներկայացված առաջարկությունների քննարկումը աշխատանքային խմբի կողմից.
2) մինչև 2021 թվականի մարտի 25-ն ամփոփել համապատասխան պետական կառավարման համակարգի մարմինների կողմից ներկայացված առաջարկությունների վերաբերյալ աշխատանքային խմբի քննարկումների արդյունքները.
3) մինչև 2021 թվականի մայիսի 1-ը՝ սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ ներկայացնել «Պետական և ծառայողական գաղտնիքի մասին» նոր օրենքի նախագիծը և հարակից իրավական ակտերի նախագծերը:
(3-րդ կետը փոփ. 04.02.21 N 96-Ա)
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
31.10.2020 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված ՀՀ վարչապետի 2020 թվականի հոկտեմբերի 30-ի N 1208-Ա որոշման |
Ա Ն Հ Ա Տ Ա Կ Ա Ն Կ Ա Զ Մ
Մ. Մկրտչյան | - ՀՀ ազգային անվտանգության ծառայություն (խմբի ղեկավար) |
Տ. Էմին | - ՀՀ պաշտպանության նախարարություն |
Ս. Հովհաննիսյան | - ՀՀ ոստիկանություն |
Ա. Սաֆարյան | - ՀՀ ազգային անվտանգության ծառայություն |
Հ. Պետրոսյան | - ՀՀ անվտանգության խորհուրդ |
Գ. Քալանթարյան | - ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն |
Մ. Ազարյան | - ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն |
Գ. Մելիքյան | - ՀՀ արտաքին գործերի նախարարություն |
Հ. Մարգարյան | - ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն |
Ա. Մկրտումյան | - ՀՀ առողջապահության նախարարություն |
Տ. Բիշարյան | - ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն |
Ք. Գևորգյան Ա. Վեհապետյան |
- ՀՀ էկոնոմիկայի նախարարություն |
Ս. Բրուտյան | - ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն |
Ա. Ավետիսյան | - ՀՀ շրջակա միջավայրի նախարարություն |
(հավելվածը խմբ. 04.02.21 N 96-Ա)