ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
28 դեկտեմբերի 2018 թվականի N 1688-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 10-Ի N 387-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածը՝ Հայաստանի Հանրապետության վարչապետի 2016 թվականի մայիսի 10-ի «Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կազմը հաստատելու և Հայաստանի Հանրապետության վարչապետի 2015 թվականի դեկտեմբերի 22-ի N 1249-Ա որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 387-Ա որոշման հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
2018 թ. դեկտեմբերի 28 Երևան |
Հավելված ՀՀ վարչապետի 2018 թվականի դեկտեմբերի 28-ի N 1688-Ա որոշման
«Հավելված ՀՀ վարչապետի 2016 թվականի մայիսի 10-ի N 387-Ա որոշման |
Կ Ա Զ Մ
«
Խ. ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ» ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՀՈԳԱԲԱՐՁՈՒՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ
Հիմնադրի անունից առաջադրված խորհրդի անդամներ
Ա. Անափիոսյան |
ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ |
Ա. Շագաֆյան |
ՀՀ կրթության տեսչական մարմնի ղեկավար |
Դ. Գյուրջինյան |
ՀՀ կրթության և գիտության նախարարության լեզվի կոմիտեի նախագահ |
Ս. Գոգյան |
ՀՀ կրթության և գիտության նախարարության բարձրագույն որակավորման կոմիտեի նախագահ |
Ս. Կարաբեկյան |
ՀՀ կրթության և գիտության նախարարի խորհրդական |
Ռ. Սուքիասյան |
ՀՀ կրթության և գիտության նախարարության բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության վարչության պետ |
Լիազոր մարմնի կողմից առաջադրված խորհրդի անդամներ
Ա. Արշակյան |
ՀՀ կրթության և գիտության նախարարության հանրակրթության վարչության պետ |
Ա. Թորոսյան |
Երևանի թիվ 198 ավագ դպրոցի տնօրեն |
Ռ. Վարդանյան |
«Քվանտ» վարժարանի տնօրեն (համաձայնությամբ) |
Ք. Հովհաննիսյան |
ՀՀ ԳԱԱ Մանուկ Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի գիտաշխատող (համաձայնությամբ) |
Վ. Շիրվանյան |
Կրթության ոլորտի փորձագետ (համաձայնությամբ) |
Գ. Սաֆարյան |
Վաղարշապատի ավագ դպրոցի տնօրեն |
Պրոֆեսորադասախոսական կազմից ընտրված խորհրդի անդամներ
Լ. Գալստյան |
Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի հեռուստառադիոլրագրության ամբիոնի վարիչ |
Ա. Լալաբեգյան |
Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի անգլերեն լեզվի ուսուցման ամբիոնի վարիչ |
Բ. Նահապետյան |
Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի մաթեմատիկայի և տարրական ուսուցման ամբիոնի վարիչ |
Հ. Հակոբյան |
Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի արվեստի պատմության, տեսության և մշակութաբանության ամբիոնի պրոֆեսոր |
Կ. Վարդանյան |
Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի զարգացման և կիրառական հոգեբանության ամբիոնի դոցենտ |
Դ. Մարկոսյան |
Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի հեռուստառադիոլրագրության ամբիոնի դասախոս |
Սովորողների կողմից ընտրված խորհրդի անդամներ
Ա. Հակոբյան |
Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի սկզբնական կրթության ֆակուլտետի 4-րդ կուրսի ուսանող |
Թ. Մնացականյան |
Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի կենսաբանության, քիմիայի և աշխարհագրության ֆակուլտետի 4-րդ կուրսի ուսանող |
Է. Ավետիսյան |
Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի օտար լեզուների ֆակուլտետի 3-րդ կուրսի ուսանող |
Ա. Գաբրիելյան |
Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի կրթության հոգեբանության և սոցիոլոգիայի ֆակուլտետի 3-րդ կուրսի ուսանող |
Ք. Մարգարյան |
Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի հատուկ կրթության ֆակուլտետի 3-րդ կուրսի ուսանող |
Մ. Սահրադյան |
Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի պատմության և իրավագիտության ֆակուլտետի 2-րդ կուրսի ուսանող»: |
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |