ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԽՈՐՀՈՒՐԴ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
3 մարտի 2017 թվականի |
թիվ 29 |
քաղ. Մոսկվա |
«ՔՍԱՆՅՈՒԹԵՐԻՆ, ՅՈՒՂԵՐԻՆ ԵՎ ՀԱՏՈՒԿ ՀԵՂՈՒԿՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՄԱՔՍԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԻ (ՄՄ ՏԿ 030/2012) ԹԻՎ 1 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 52-րդ հոդվածին եւ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2014 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ 98 որոշմամբ հաստատված` Եվրասիական տնտեսական հանձնաժողովի աշխատանքի կանոնակարգի թիվ 1 հավելվածի 29-րդ կետին համապատասխան` Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը որոշեց.
1. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2012 թվականի հուլիսի 20-ի թիվ 59 որոշմամբ ընդունված՝ «Քսանյութերին, յուղերին եւ հատուկ հեղուկներին ներկայացվող պահանջների մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի (ՄՄ ՏԿ 030/2012) թիվ 1 հավելվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ դիրքով՝
|
»: |
2. Սահմանել, որ մինչեւ սույն որոշումն ուժի մեջ մտնելն ընդունված՝ սույն որոշման 1-ին կետում նշված տեխնիկական կանոնակարգով սահմանված պարտադիր պահանջներին սառեցնող հեղուկների համապատասխանության գնահատման մասին փաստաթղթերը վավեր են մինչեւ դրանց գործողության ժամկետի ավարտը։
3. Խնդրանքով դիմել Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների կառավարություններին՝ արագացնել սույն որոշմամբ սահմանված՝ սառեցնող հեղուկներին ներկայացվող պահանջը կիրառելու եւ կատարելու համար անհրաժեշտ՝ հետազոտությունների (փորձարկումների) եւ չափումների կանոններ եւ մեթոդներ, այդ թվում՝ նմուշառման կանոններ պարունակող միջպետական (տարածաշրջանային) ստանդարտի մշակումն ու ընդունումը:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Եվրասիական տնտեսական հանձնաժողովի՝ սույն որոշման 3-րդ կետում նշված միջպետական (տարածաշրջանային) ստանդարտը` Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2012 թվականի հոկտեմբերի 2-ի թիվ 180 որոշմամբ հաստատված՝ հետազոտությունների (փորձարկումների) եւ չափումների կանոններ ու մեթոդներ, այդ թվում՝ «Քսանյութերին, յուղերին եւ հատուկ հեղուկներին ներկայացվող պահանջների մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի (ՄՄ ՏԿ 030/2012) պահանջները կիրառելու ու կատարելու եւ արտադրանքի համապատասխանության գնահատում (հաստատում) իրականացնելու համար անհրաժեշտ նմուշառման կանոններ պարունակող ստանդարտների ցանկում ներառելու մասին որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից 6 ամիսը լրանալուց հետո, սակայն 2019 թվականի հունվարի 1-ից ոչ շուտ:
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝
Հայաստանի Հանրապետությունից՝ |
Բելառուսի Հանրապետությունից՝ |
Ղազախստանի Հանրապետությունից՝ |
Ղրղզստանի Հանրապետությունից՝ |
Ռուսաստանի Դաշնությունից՝ |
|
|
|
|
|
Վ. Գաբրիելյան |
Վ. Մատյուշեւսկի |
Ա. Մամին |
Օ. Պանկրատով |
Ի. Շուվալով |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հունիսի 2022 թվական: