ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
29 նոյեմբերի 2016 թվականի |
թիվ 159 |
քաղ. Մոսկվա |
ՄԱՔՍԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 20-Ի ԹԻՎ 378 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մասին» հիմնադրույթի («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29–ի պայմանագրի թիվ 1 հավելված)14-րդ կետին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.
1. Մաքսային միության հանձնաժողովի 2010 թվականի սեպտեմբերի 20–ի «Մաքսային հայտարարագրերը լրացնելու համար օգտագործվող դասակարգիչների մասին» թիվ 378 որոշման մեջ կատարել փոփոխություններ՝ հավելվածի համաձայն:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո:
Փոփոխությունների (սույն որոշման հավելված) 1-ին կետի «դ» ենթակետով նախատեսված դրույթները տարածվում են 2016 թվականի հուլիսի 1-ից ծագած իրավահարաբերությունների վրա։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ՝ |
Տ. Սարգսյան |
ՀԱՎԵԼՎԱԾ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2016 թվականի նոյեմբերի 29-ի թիվ 159 որոշման |
ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Մաքսային միության հանձնաժողովի 2010 թվականի սեպտեմբերի 20-ի թիվ 378 որոշման մեջ կատարվող
1. Մաքսային վճարների վճարման մասով արտոնությունների դասակարգչի 1.1 ենթաբաժնում (Հավելված 7)՝ ա) СМ ծածկագրով դիրքը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝ | |||
«Եվրասիական տնտեսական միության անդամ պետության նավերի ռեեստրում գրանցված, Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններից մեկի դրոշի ներքո լողացող, Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք ներմուծվող և մինչև 2018 թվականի հունվարի 1-ը ներառյալ «ներքին սպառման համար բացթողում» մաքսային ընթացակարգով ձևակերպվող՝ ձնկորսական նավերի, լողացող բազաների և ձկնամթերքների վերամշակման և պահածոյացման համար նախատեսված այլ ծովային նավերի (ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 8902 00 100 0 ծածկագիր) համար ներմուծման մաքսատուրքի վճարումից ազատում |
СМ». | ||
բ) ВЛ ծածկագրով դիրքից հետո ավելացնել հետևյալ բովանդակությամբ դիրք՝ | |||
«ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 2823 00 000 0 ծածկագրով դասակարգվող, 2016 թվականի սեպտեմբերի 1-ից մինչև 2021 թվականի օգոստոսի 31-ը ներառյալ տարեկան 40 տոննայից ոչ ավելի ծավալով Ղազախստանի Հանրապետության տարածք ներմուծվող աերոտիեզերական ճյուղում օգտագործվող տիտանային ձուլակտորների և համաձուլվածքների արտադրության համար նախատեսված տիտանի օքսիդների համար ներմուծման մաքսատուրքի վճարումից ազատում |
ОТ». | ||
գ) ПЛ ծածկագրով դիրքից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ դիրք՝ | |||
«Այն ապրանքների համար ներմուծման մաքսատուրքի վճարումից ազատում, որոնք 2016 թվականին ներմուծվում են Ղրղզստանի Հանրապետության տարածք՝ Ընդունելությունների տուն կառուցելու և պաշտոնական միջոցառումներ անցկացնելու նպատակով՝ համաձայն Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2016 թվականի հուլիսի 11-ի թիվ 57 որոշմամբ հաստատված՝ Ընդունելությունների տուն կառուցելու և պաշտոնական միջոցառումներ անցկացնելու նպատակով Ղրղզստանի Հանրապետության տարածք ներմուծվող ապրանքների ցանկի |
ДП». | ||
դ) СК ծածկագրով դիրքից հետո ավելացնել հետևյալ բովանդակությամբ դիրք՝ | |||
«Նավաշինական արդյունաբերության համար նախատեսված այն հաստոցների համար ներմուծման մաքսատուրքի վճարումից ազատում, որոնք ներմուծվում են Ռուսաստանի Դաշնություն 2016 թվականի հուլիսի 1-ից մինչև 2016 թվականի հոկտեմբերի 31-ը ներառյալ՝ Ռուսաստանի Դաշնության պետական պաշտպանության պատվերը կատարելու նպատակներով՝ համաձայն Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2016 թվականի օգոստոսի 9-ի թիվ 64 որոշմամբ հաստատված՝ Ռուսաստանի Դաշնության տարածք ներմուծվող՝ նավաշինական արդյունաբերության համար նախատեսված հաստոցների առանձին տեսակների ցանկի |
СЗ»: | ||
2. Մաքսային հայտարարագրման ժամանակ օգտագործվող փաստաթղթերի և տեղեկությունների տեսակների դասակարգչում (Հավելված 8)՝ ա) 1-ին բաժնում՝ 01018 ծածկագրով դիրքը հանել. 01081 ծածկագրով դիրքը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝ «01081 Դեղամիջոցների ներմուծման մասին եզրակացություն (թույլատրագիր)». 01332 ծածկագրով դիրքից հետո ավելացնել հետևյալ բովանդակությամբ դիրք՝ «01341 Օզոնաքայքայիչ նյութերի և օզոնաքայքայիչ նյութեր պարունակող արտադրանքի ներմուծման և (կամ) արտահանման մասին եզրակացություն (թույլատրագիր)». | |||
բ) 10-րդ բաժնի 10051 ծածկագրով դիրքը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝ | |||
«10051 |
«Եվրասիական տնտեսական միության շրջանակներում դեղամիջոցների շրջանառության միասնական սկզբունքների և կանոնների մասին» 2014 թվականի դեկտեմբերի 23-ի համաձայնագրի 14-րդ հոդվածով նախատեսված Եվրասիական տնտեսական միության գրանցված դեղամիջոցների միասնական ռեեստրում կամ Եվրասիական տնտեսական միության անդամ պետության՝ դեղամիջոցների համապատասխան պետական ռեեստրում դեղամիջոցները ներառելու մասին տեղեկություններ»։ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հունիսի 2022 թվական: