ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
17 հունվարի 2019 թվականի N 9-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 19-Ի N 2148-Ն ԵՎ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 2-Ի N 738-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի դեկտեմբերի 19-ի «Ոստիկանության կոնկրետ պաշտոնին համապատասխանող կոչումները սահմանելու մասին» N 2148-Ն որոշման հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները՝
1) «Պաշտոնը» սյունակի «Գլխավոր խմբի պաշտոններ» բաժնում՝
ա. «Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպանությանը կից Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության ներկայացուցիչ» բառերը փոխարինել «Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպանությանը կից Հայաստանի Հանրապետության ոստիկանության ներկայացուցիչ» բառերով,
բ. հանել «Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպանությանը կից Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության ներկայացուցչի տեղակալ» բառերը.
2) «Պաշտոնը» սյունակի «Ավագ խմբի պաշտոններ» բաժնից հանել «, գծային» բառը:
2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հուլիսի 2-ի «Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպանությանը կից Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության ներկայացուցչի կարգավիճակը և գործունեության կարգը հաստատելու մասին» N 738-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝
1) որոշման վերնագրից, 1-ին և 2-րդ կետերից, հավելվածի վերնագրից, հավելվածի 1-ին կետից հանել «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր» բառերը.
2) որոշման հավելվածի 2-րդ կետից հանել «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր» և «(այսուհետ՝ Հայաստանի Հանրապետության ոստիկանություն)» բառերը.
3) ուժը կորցրած ճանաչել որոշման հավելվածի 12.1-ին, 12.2-րդ, 12.3-րդ, 12.4-րդ և 12.5-րդ կետերը.
4) որոշման հավելվածի 13-րդ կետից հանել «և ներկայացուցչի տեղակալի» բառերը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
2019 թ. հունվարի 18 Երևան |