ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԲԴԽ-61-Ն-5 2018 թ. |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 9-Ի ԹԻՎ ԲԴԽ-23-Ն-1 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 94-րդ հոդվածի 1-ին մասով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասով, Հայաստանի Հանրապետության բարձրագույն դատական խորհրդի 2018 թվականի հուլիսի 9-ի թիվ ԲԴԽ-23-Ո-47 որոշմամբ և հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 23-րդ հոդվածը, Հայաստանի Հանրապետության նախագահի 2018 թվականի օգոստոսի 10-ի թիվ ՆՀ-385-Ա, նոյեմբերի 14-ի թիվ ՆՀ-487-Ա և դեկտեմբերի 11-ի թիվ ՆՀ-513-Ա հրամանագրերը, Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահի գրությունները և Հայաստանի Հանրապետության բարձրագույն դատական խորհրդի 2018 թվականի հուլիսի 9-ի թիվ ԲԴԽ-23-Ո-48, նոյեմբերի 15-ի թիվ ԲԴԽ-49-Ո-139, դեկտեմբերի 13-ի թիվ ԲԴԽ-55-Ո-163 որոշումները` Հայաստանի Հանրապետության բարձրագույն դատական խորհուրդը
ՈՐՈՇՈՒՄ Է
1. Հայաստանի Հանրապետության բարձրագույն դատական խորհրդի 2018 թվականի հուլիսի 9-ի ««Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքով չսահմանված Հայաստանի Հանրապետության առաջին ատյանի դատարանների նստավայրերը, նստավայրերի սպասարկման տարածքները սահմանելու, դատավորների՝ ըստ նստավայրերի և մասնագիտացման բաշխումն ու թվակազմը հաստատելու մասին» թիվ ԲԴԽ-23-Ն-1 որոշման (այսուհետ` Որոշում) հավելված 1-ում (այսուհետ՝ Հավելված) կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.
1) Հավելվածի 2-րդ աղյուսակի «(քրեական մասնագիտացում)» բաժնի 4-րդ կետի «Մասնագիտացում» սյունակի «միջոցառումներ» բառից հետո լրացնել «, անչափահասների գործեր» բառերը.
2) Հավելվածի 2-րդ աղյուսակի «(քրեական մասնագիտացում)» բաժնի 15-րդ կետի «Դատավոր» սյունակի «Աբրահամյան Վարդան Ալբերտի» բառերը փոխարինել «Գաբրիելյան Արտուշ Վաչագանի» բառերով.
3) Հավելվածի 2-րդ աղյուսակի «(քրեական մասնագիտացում)» բաժնի 21-րդ կետի «Դատավոր» սյունակը լրացնել «Գրիգորյան Վարդան Լևոնի» բառերով, իսկ «Մասնագիտացում» սյունակից հանել «/անչափահասների գործեր/» բառերը.
4) Հավելվածի 2-րդ աղյուսակի «(քրեական մասնագիտացում)» բաժնի 22-րդ կետի «Դատավոր» սյունակից հանել «Գաբրիելյան Արտուշ Վաչագանի» բառերը.
5) Հավելվածի 2-րդ աղյուսակի «(քաղաքացիական մասնագիտացում)» բաժնի 10-րդ և 12-րդ կետերի «Մասնագիտացում» սյունակների «Սնանկության գործեր և «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված քաղաքացիական գործեր» բառերը համապատասխանաբար փոխարինել «Քաղաքացիական» բառերով.
6) Հավելվածի 2-րդ աղյուսակի «(քաղաքացիական մասնագիտացում)» բաժնի 16-րդ կետի «Դատավոր» սյունակի «Բաբայան Արսեն Արտուշի» բառերը փոխարինել «Մկրտչյան Արթուր Միշայի» բառերով, իսկ «Մասնագիտացում» սյունակի «Սնանկության գործեր և «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված քաղաքացիական գործեր» բառերը փոխարինել «Քաղաքացիական/կորպորատիվ վեճերի վերաբերյալ գործեր/» բառերով.
7) Հավելվածի 2-րդ աղյուսակի «(քաղաքացիական մասնագիտացում)» բաժնի 20-րդ կետի «Նստավայր» սյունակի «Արաբկիր» բառը փոխարինել «Էրեբունի» բառով.
8) Հավելվածի 2-րդ աղյուսակի «(քաղաքացիական մասնագիտացում)» բաժնի 23-րդ և 24-րդ կետերի «Մասնագիտացում» սյունակի «Սնանկության գործեր և «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված քաղաքացիական գործեր» բառերը համապատասխանաբար փոխարինել «Քաղաքացիական» բառերով.
9) Հավելվածի 2-րդ աղյուսակի «(քաղաքացիական մասնագիտացում)» բաժնի 25-րդ կետի «Դատավոր» սյունակի «Թադևոսյան Սամվել Եփրեմի» բառերը փոխարինել «Սարգսյան Լիլիթ Տիգրանի» բառերով, իսկ «Մասնագիտացում» սյունակի «Սնանկության գործեր և «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված քաղաքացիական գործեր» բառերը փոխարինել «Քաղաքացիական/կորպորատիվ վեճերի վերաբերյալ գործեր/» բառերով.
10) Հավելվածի 2-րդ աղյուսակի «(քաղաքացիական մասնագիտացում)» բաժնի 39-րդ կետի «Դատավոր» սյունակի «Չիչոյան Արմեն Գառնիկի» բառերը փոխարինել «Զարգարյան Հայարփի Արթուրի» բառերով, իսկ «Մասնագիտացում» սյունակի «Քաղաքացիական/Օտարերկրյա արբիտրաժի վճիռները ճանաչելու և կատարման թույլատրելու վերաբերյալ գործեր/» բառերը փոխարինել «Քաղաքացիական/ Հայաստանի Հանրապետություն անօրինական տեղափոխված կամ Հայաստանի Հանրապետությունում ապօրինի պահվող երեխայի վերադարձի վերաբերյալ գործեր/» բառերով.
11) Հավելվածի 2-րդ աղյուսակի «(քաղաքացիական մասնագիտացում)» բաժնի 40-րդ կետի «Դատավոր» սյունակի «Կուբանյան Արա Լևոնի» բառերը փոխարինել «Դավթյան Աիդա Մելիքսեթի» բառերով, իսկ «Մասնագիտացում» սյունակի «Քաղաքացիական/Օտարերկրյա արբիտրաժի վճիռները ճանաչելու և կատարման թույլատրելու վերաբերյալ գործեր/» բառերը փոխարինել «Քաղաքացիական/կորպորատիվ վեճերի վերաբերյալ գործեր/» բառերով.
12) Հավելվածի 2-րդ աղյուսակի «(քաղաքացիական մասնագիտացում)» բաժինը լրացնել 42-րդ, 43-րդ, 44-րդ և 45-րդ կետերով` հետևյալ բովանդակությամբ.
42. |
Աջափնյակ |
Երևան քաղաքի վարչական տարածք |
Պետրոսյան Արշակ Վոլոդյայի |
Քաղաքացիական |
43. |
Էրեբունի |
Երևան քաղաքի վարչական տարածք |
Հովհաննիսյան Դիանա Ռոմանի |
Քաղաքացիական |
44. |
Երևան քաղաքի վարչական տարածք |
Քաղաքացիական | ||
45. |
Երևան քաղաքի վարչական տարածք |
Քաղաքացիական |
13) Հավելվածի 2-րդ աղյուսակի «Ընդհանուրը` 66 դատավոր» բառերը փոխարինել «Ընդհանուրը` 62 դատավոր» բառերով.
14) Հավելվածի 4-րդ աղյուսակի «(քաղաքացիական մասնագիտացում)» բաժնի 1-ին կետի «Դատավոր» սյունակից հանել «Փոլադյան Տիգրան Ռոբերտի» բառերը, իսկ «Մասնագիտացում» սյունակի «Սնանկության գործեր և «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված քաղաքացիական գործեր» բառերը փոխարինել «Քաղաքացիական» բառով.
15) Հավելվածի 5-րդ աղյուսակի «(քաղաքացիական մասնագիտացում)» բաժնի 3-րդ կետի «Մասնագիտացում» սյունակի «Սնանկության գործեր և «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված քաղաքացիական գործեր» բառերը փոխարինել «Քաղաքացիական» բառով.
16) Հավելվածի 5-րդ աղյուսակի «(քաղաքացիական մասնագիտացում)» բաժնի 4-րդ կետի «Դատավոր» սյունակից հանել «Հովհաննիսյան Արտաշես Ալֆրեդի» բառերը.
17) Հավելվածի 5-րդ աղյուսակի «(քաղաքացիական մասնագիտացում)» բաժինը լրացնել 7-րդ կետով` հետևյալ բովանդակությամբ.
7. |
քաղաք Վեդի |
Քաղաքացիական |
18) Հավելվածի 5-րդ աղյուսակի «Ընդհանուրը 11 դատավոր» բառերը փոխարինել «Ընդհանուրը` 12 դատավոր» բառերով.
19) Հավելվածի 6-րդ աղյուսակի «(քաղաքացիական մասնագիտացում)» բաժնի 3-րդ կետի «Մասնագիտացում» սյունակի «Սնանկության գործեր և «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված քաղաքացիական գործեր» բառերը փոխարինել «Քաղաքացիական» բառով.
20) Հավելվածի 6-րդ աղյուսակի «(քաղաքացիական մասնագիտացում)» բաժինը լրացնել 6-րդ կետով` հետևյալ բովանդակությամբ.
6. |
քաղաք Էջմիածին |
Էջմիածնի վարչական տարածք |
Քաղաքացիական |
21) Հավելվածի 6-րդ աղյուսակի «Ընդհանուրը 8 դատավոր» բառերը փոխարինել «Ընդհանուրը` 9 դատավոր» բառերով.
22) Հավելվածի 7-րդ աղյուսակի «(քաղաքացիական մասնագիտացում)» բաժնի 1-ին կետի «Դատավոր» սյունակից հանել «Նարինյան Գևորգ Գրիշայի» բառերը, իսկ «Մասնագիտացում» սյունակի «Սնանկության գործեր և «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված քաղաքացիական գործեր» բառերը փոխարինել «Քաղաքացիական» բառով.
23) Հավելվածի 8-րդ աղյուսակի «(քրեական մասնագիտացում)» բաժնի 4-րդ կետի «Դատավոր» սյունակից հանել «Գրիգորյան Վարդան Լևոնի» բառերը.
24) Հավելվածի 8-րդ աղյուսակի «(քաղաքացիական մասնագիտացում)» բաժնի 3-րդ կետի «Դատավոր» սյունակից հանել «Միքայելյան Հայկանուշ Գաբրիելի» բառերը.
25) Հավելվածի 8-րդ աղյուսակի «(քաղաքացիական մասնագիտացում)» բաժնի 6-րդ կետի «Դատավոր» սյունակից հանել «Մկրտչյան Բագրատ Սերգեյի» բառերը.
26) Հավելվածի 8-րդ աղյուսակի «Ընդհանուրը 13 դատավոր» բառերը փոխարինել «Ընդհանուրը` 12 դատավոր» բառերով.
27) Հավելվածի 9-րդ աղյուսակի «Ընդհանուրը 13 դատավոր» բառերը փոխարինել «Ընդհանուրը` 12 դատավոր» բառերով.
28) Հավելվածի 10-րդ աղյուսակի «(քաղաքացիական մասնագիտացում)» բաժնի 3-րդ կետի «Մասնագիտացում» սյունակի «Սնանկության գործեր և «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված քաղաքացիական գործեր» բառերը փոխարինել «Քաղաքացիական» բառով.
29) Հավելվածի 11-րդ աղյուսակի «(քաղաքացիական մասնագիտացում)» բաժնի 4-րդ կետի «Մասնագիտացում» սյունակի «Սնանկության գործեր և «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված քաղաքացիական գործեր» բառերը փոխարինել «Քաղաքացիական» բառով.
30) Հավելվածի 12-րդ աղյուսակի «(քրեական մասնագիտացում)» բաժնի 2-րդ կետի «Դատավոր» սյունակը լրացնել «Մեխակյան Հրաչյա Գագիկի» բառերով.
31) Հավելվածի 12-րդ աղյուսակի «(քաղաքացիական մասնագիտացում)» բաժնի 1-ին կետի «Մասնագիտացում» սյունակի «Սնանկության գործեր և «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված քաղաքացիական գործեր» բառերը փոխարինել «Քաղաքացիական» բառով:
2. Որոշման Հավելվածի 2-րդ աղյուսակի «(քաղաքացիական մասնագիտացում)» բաժնի 26-րդ, 27-րդ, 28-րդ, 29-րդ, 30-րդ, 31-րդ, 32-րդ, 33-րդ կետերը, Հավելվածի 8-րդ աղյուսակի «(քաղաքացիական մասնագիտացում)» բաժնի 9-րդ կետը, Հավելվածի 9-րդ աղյուսակի «(քաղաքացիական մասնագիտացում)» բաժնի 9-րդ կետն ուժը կորցրած ճանաչել:
3. Որոշման հավելված 2-ը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելվածի:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության բարձրագույն դատական խորհրդի նախագահի պաշտոնակատար |
Գ. Դանիելյան |
2018 թ. դեկտեմբերի 26 Երևան |
Հավելված Հայաստանի Հանրապետության բարձրագույն դատական խորհրդի 2018թ. դեկտեմբերի 26-ի թիվ ԲԴԽ-61-Ն-5 որոշման |
|
«Հավելված Հայաստանի Հանրապետության բարձրագույն դատական խորհրդի 2018թ. հուլիսի 9-ի թիվ ԲԴԽ-23-Ն-1 որոշման |
ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆ
|
»: |