ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի որոշում Քաղաքացիական գործ թիվ ԱՐԱԴ/2085/02/17 Քաղաքացիական գործ թիվ ԱՐԱԴ/2085/02/17
Նախագահող դատավոր՝ Կ. Չիլինգարյան
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը
(այսուհետ` Վճռաբեկ դատարան)
նախագահությամբ |
Ե. Խունդկարյանի | |
մասնակցությամբ դատավորներ |
Մ. Դրմեյանի | |
Ս. ԱՆՏՈՆՅԱՆԻ | ||
Վ. Ավանեսյանի | ||
Ա. Բարսեղյանի | ||
Գ. Հակոբյանի | ||
Ս. Միքայելյանի | ||
Ն. Տավարացյանի |
2018 թվականի հուլիսի 20-ին
գրավոր ընթացակարգով քննելով ըստ հայցի Սմբատ Բադալյանի ընդդեմ Սիսակ Սարգսյանի՝ վնասի հատուցման պահանջի մասին, քաղաքացիական գործով ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 18.08.2017 թվականի որոշման դեմ Սմբատ Բադալյանի վճռաբեկ բողոքը,
Պ Ա Ր Զ Ե Ց
1. Գործի դատավարական նախապատմությունը
Դիմելով դատարան` Սմբատ Բադալյանը պահանջել է Սիսակ Սարգսյանից բռնագանձել 982.919 ՀՀ դրամ, որից 940.000 ՀՀ դրամը՝ որպես երկու անգամ վիրահատության համար ծախս, 10.000 ՀՀ դրամը՝ որպես վնասվածքաբանի խորհրդատվության ծախս, 6.000 ՀՀ դրամը՝ որպես R գրաֆիայի համար կատարված ծախս, 4.000 ՀՀ դրամը՝ որպես կոնքազդրային հոդի R գրաֆիայի համար կատարված ծախս, 22.919 ՀՀ դրամը՝ որպես դեղամիջոց ձեռք բերելու համար կատարված ծախս:
ՀՀ Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Մ. Մարգարյան) (այսուհետ` Դատարան) 06.07.2017 թվականի որոշմամբ հայցադիմումը վերադարձվել է:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 18.08.2017 թվականի որոշմամբ Սմբատ Բադալյանի վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 06.07.2017 թվականի «Հայցադիմումը վերադարձնելու մասին» որոշումը թողնվել է օրինական ուժի մեջ:
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Սմբատ Բադալյանը:
Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանը խախտել է «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի 1-ին մասի «ե» կետը, իրավահարաբերության ծագման պահին գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 90-րդ հոդվածը:
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.
Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել այն հանգամանքը, որ «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի 1-ին մասի «ե» կետը բացառություններ չի նախատեսում, մասնավորապես, թե որ հանցագործությունների հետևանքով նյութական վնաս կրած հայցվորներն են ազատվում պետական տուրքի վճարումից, հետևաբար ցանկացած հանցագործության հետևանքով նյութական վնասի հատուցում պահանջող անձն ազատվում է հայցադիմումների համար պետական տուրքի վճարումից:
Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ օրինական ուժի մեջ մտած դատական ակտով ոչ թե պետք է հիմնավորվի վնաս կրելու հանգամանքը, այլ օրինական ուժի մեջ մտած դատական ակտով պետք է հաստատվի պատասխանողի մեղավորությունը:
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 18.08.2017 թվականի որոշումը և կայացնել նոր դատական ակտ՝ վերացնել Դատարանի 06.07.2017 թվականի «Հայցադիմումը վերադարձնելու մասին» որոշումը:
3. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է սույն վճռաբեկ բողոքը ներկայացնելու և վարույթ ընդունելու պահին գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 234-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է` ստորադաս դատարանի կողմից «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի 1-ին մասի «ե» կետի խախտման հետևանքով առկա է առերևույթ դատական սխալ, որը կարող էր ազդել գործի ելքի վրա և որի առկայությունը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով.
Սույն բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանը հարկ է համարում անդրադառնալ հանցագործությամբ պատճառված վնասի հատուցման հայցապահանջով անձին պետական տուրքի վճարումից ազատելու արտոնության կիրառման ընթացակարգին:
2015 թվականի փոփոխություններով ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունք:
2015 թվականի փոփոխություններով ՀՀ Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի անկախ և անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային և ողջամիտ ժամկետում քննության իրավունք:
«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ՝ Կոնվենցիա) 6-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` յուրաքանչյուր ոք, երբ որոշվում է նրա քաղաքացիական իրավունքները և պարտականությունները կամ նրան ներկայացրած ցանկացած քրեական մեղադրանքի առնչությամբ, ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ ու անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք:
Իրավահարաբերության ծագման պահին գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 2-րդ հոդվածի համաձայն` շահագրգիռ անձն իրավունք ունի նույն օրենսգրքով սահմանված կարգով դիմել դատարան` ՀՀ Սահմանադրությամբ, օրենքներով և այլ իրավական ակտերով սահմանված կամ պայմանագրով նախատեսված իր իրավունքների, ազատությունների և օրինական շահերի պաշտպանության համար:
Իրավահարաբերության ծագման պահին գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 68-րդ հոդվածի համաձայն` դատական ծախսերը կազմված են պետական տուրքից (...):
Իրավահարաբերության ծագման պահին գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 70-րդ հոդվածի 1-ին կետի 1-ին և 7-րդ ենթակետերի համաձայն` պետական տուրքը վճարվում է հայցադիմումների, դատարանի վճիռների և որոշումների դեմ վերաքննիչ և վճռաբեկ բողոքների համար: Նույն հոդվածի 3-րդ կետի համաձայն` պետական տուրքի չափը սահմանելու, դրա վճարումից ազատելու, պետական տուրքի վճարումը հետաձգելու կամ տարաժամկետելու և դրա չափը նվազեցնելու հարցերը լուծվում են «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:
«Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի համաձայն` պետական տուրք վճարողներն իրավունք ունեն դիմել համապատասխան պետական մարմիններ` պետական տուրքի վճարման արտոնություններ ստանալու համար:
«Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 21-րդ հոդվածի համաձայն` պետական տուրքի գծով կարող են սահմանվել հետևյալ արտոնությունները` ա) պետական տուրքի վճարումից ազատում, (...):
«Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի 1-ին մասի «ե» կետի համաձայն` դատարաններում պետական տուրքի վճարումից ազատվում են հայցվորները՝ հանցագործության հետևանքով իրենց պատճառված նյութական վնասի փոխհատուցման վերաբերյալ հայցերով: Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` նույն հոդվածի առաջին մասում նշված անձինք տուրքի վճարումից ազատվում են նաև դատարանի վճիռների և որոշումների դեմ վերաքննիչ և վճռաբեկ բողոքների համար:
«Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 31-րդ հոդվածի 1-ին պարբերության «գ» կետի համաձայն` առանձին վճարողների կամ վճարողների խմբերի համար պետական տուրքի գծով արտոնություններ կարող են սահմանել դատարանները կամ դատավորները` նույն օրենքի 9-րդ հոդվածում նշված առանձին գործերով` ելնելով կողմերի գույքային դրությունից:
ՀՀ սահմանադրական դատարանը, 25.05.2010 թվականի թիվ ՍԴՈ-890 որոշման շրջանակներում արձանագրելով, որ պետական տուրք վճարելու սահմանադրական պարտականության կատարումը սերտորեն առնչվում է անձի` դատարան դիմելու սահմանադրական իրավունքի իրացման հնարավորության հետ, ընդգծել է, որ դատարաններում պետական տուրք վճարելու պարտականությունը չի հետապնդում դատարան դիմելու սահմանադրական իրավունքից անձին զրկելու նպատակ: Օրենսդիրը, կարգավորելով դատարաններում պետական տուրքի գանձման հետ կապված իրավահարաբերությունները, կաշկանդված է քաղաքացիական իրավունքների ու ազատությունների պաշտպանության սահմանադրական սկզբունքներով, մասնավորապես, դատարանի մատչելիության սկզբունքի երաշխավորման պարտականությամբ: Ուստի օրենսդրի պարտականությունն է երաշխավորել պատշաճ հավասարակշռություն, մի կողմից, դատարաններում պետական տուրք գանձելու` պետության օրինավոր շահի, դատարաններում պետական տուրք վճարելու` անձի սահմանադրական պարտականության և, մյուս կողմից` դատարանների միջոցով իր իրավունքները պաշտպանելու` դիմողի օրինավոր շահի միջև: Հետևաբար այդպիսի հավասարակշռության ապահովումը հետապնդում է սահմանադրաիրավական նպատակ: Ըստ ՀՀ սահմանադրական դատարանի՝ «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 31-րդ հոդվածի 1-ին պարբերության «գ» կետը դատարանի մատչելիության իրավունքի իրացման հնարավորություն է երաշխավորում ոչ բավարար ֆինանսական միջոցներ ունեցող անձանց համար: Ընդ որում, համապատասխան արտոնությունները, ի թիվս այլնի, ներառում են նաև պետական տուրքից ընդհանրապես ազատելու հնարավորությունը:
ՀՀ վճռաբեկ դատարանը, նախկինում կայացրած որոշումներով անդրադառնալով պետական տուրքի գծով արտոնությունների կիրառման խնդրին, փաստել է, որ «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 31-րդ հոդվածի 1-ին պարբերության «գ» կետի համաձայն` առանձին վճարողների կամ վճարողների խմբերի համար պետական տուրքի գծով արտոնություններ կարող են սահմանել դատարանները կամ դատավորները` «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածում նշված առանձին գործերով` ելնելով կողմերի գույքային դրությունից, և այդ արտոնությունները ներառում են նաև պետական տուրքից ընդհանրապես ազատելու հնարավորությունը, որն ուղղված է 2005 թվականի փոփոխություններով ՀՀ Սահմանադրության 18-րդ հոդվածի 1-ին մասով և Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետով երաշխավորված` յուրաքանչյուր անձի դատական պաշտպանության իրավունքի լիարժեք իրականացմանը: Միաժամանակ ՀՀ վճռաբեկ դատարանը, անդրադառնալով դատական պաշտպանության իրավունքի սահմանափակման հարցին, նշել է, որ դատական պաշտպանության իրավունքը կարող է սահմանափակվել, սակայն կիրառվող սահմանափակումները չպետք է լինեն այն աստիճան, որ խաթարեն այդ իրավունքի բուն էությունը: Սահմանափակումն անհամատեղելի կլինի Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի հետ, եթե այն իրավաչափ նպատակ չհետապնդի և եթե չլինի ողջամիտ հավասարակշռված կապ գործադրվող միջոցների և հետապնդվող նպատակի միջև (տե´ս, օրինակ, «Կոնվերս Բանկ›» ՓԲԸ-ն ընդդեմ Հասմիկ Ափինյանի և մյուսների թիվ ԵԿԴ/0536/02/13 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 30.06.2014 թվականի որոշումը):
Մեկ այլ որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանը արձանագրել է նաև, որ «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքը նախատեսում է դատարանում պետական տուրքի գծով արտոնությունների կիրառման երկու ընթացակարգ` օրենքի ուժով և դատարանի հայեցողությամբ: Այսպես, «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածը սպառիչ ամրագրել է այն հիմքերը, որոնց առկայության պարագայում դատական պաշտպանություն հայցող սուբյեկտն օրենքի ուժով ազատվում է պետական տուրքի վճարումից: Նման հիմքերից որևէ մեկի առկայությունը չի պահանջում շահագրգիռ անձի կողմից պետական տուրքի գծով արտոնություն կիրառելու վերաբերյալ միջնորդության հարուցում և դրա քննարկում ու լուծում դատարանի կողմից: Միաժամանակ «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 31-րդ հոդվածը նման արտոնություն կիրառելու հնարավորություն ընձեռել է դատարաններին կամ դատավորներին այն դեպքերում, երբ թեև բացակայում են նույն օրենքի 22-րդ հոդվածով սահմանված հիմքերը, սակայն ելնելով կողմերի գույքային դրությունից` անհրաժեշտ է սահմանել նման արտոնություն` երաշխավորելու անձի դատական պաշտպանության և արդար դատաքննության իրավունքը (տե´ս, Շամամ Կարապետյանն ընդդեմ Արայիկ Միրզոյանի թիվ ԱՐԴ/0913/02/12 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 22.01.2014 թվականի որոշումը):
Սույն գործի փաստերի համաձայն՝ Սմբատ Բադալյանը 04.07.2017 թվականին հայցադիմում է ներկայացրել դատարան` պահանջելով Սիսակ Սարգսյանից բռնագանձել 982.919 ՀՀ դրամ, որից 940.000 ՀՀ դրամը՝ որպես երկու անգամ վիրահատության համար ծախս, 10.000 ՀՀ դրամը՝ որպես վնասվածքաբանի խորհրդատվության ծախս, 6.000 ՀՀ դրամը՝ որպես R գրաֆիայի համար կատարված ծախս, 4.000 ՀՀ դրամը՝ որպես կոնքազդրային հոդի R գրաֆիայի համար կատարված ծախս, 22.919 ՀՀ դրամը՝ որպես դեղամիջոց ձեռք բերելու համար կատարված ծախս: Միաժամանակ հայցադիմումին կից ներկայացրել է 23.10.2015 թվականի թիվ 29157615 քրեական գործով մեղադրական եզրակացության պատճենը, ինչպես նաև միջնորդել է հայցադիմումն ընդունել վարույթ և գործի վարույթը կասեցնել մինչև թիվ ԱՐԱԴ1/0044/01/15 քրեական գործով դատական ակտ կայացնելը (գ.թ. 2-22):
Դատարանը 06.07.2017 թվականին Սմբատ Բադալյանի հայցադիմումը վերադարձրել է՝ պատճառաբանելով, որ հայցվորը չի վճարել պետական տուրքը, չի ներկայացրել որևէ ապացույց, որ համապատասխան միջոցներ չունի պետական տուրքը վճարելու համար: Միաժամանակ Դատարանը նշել է, որ հայցվորի կողմից չի ներկայացվել հայցագնի հաշվարկը (գ.թ. 23):
Սմբատ Բադալյանը, 21.07.2017 թվականին ներկայացնելով վերաքննիչ բողոք, նշել է, որ Դատարանը հաշվի չի առել, որ «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի 1-ին մասի «ե» կետի ուժով ազատված է պետական տուրքի վճարումից, իսկ հայցադիմումի եզրափակիչ մասում էլ հստակ նշվել է հայցագնի հաշվարկը (գ.թ. 30-31)։
Վերաքննիչ դատարանը 18.08.2017 թվականի որոշմամբ մերժել է Սմբատ Բադալյանի վերաքննիչ բողոքը՝ պատճառաբանելով, որ «բողոք բերած անձի պնդումը, որ հայցադիմումը պարունակել է բռնագանձման ենթակա գումարի հաշվարկը, հիմնավորված է...»։ Միաժամանակ Վերաքննիչ դատարանը նշել է, որ «հայցադիմումը վերադարձնելու մասին որոշումը վերացվել չի կարող, քանի որ դրա հիմքում դրվել է նաև այն փաստը, որ հայցվորի կողմից չի ներկայացվել սահմանված կարգով և չափով պետական տուրքի վճարումը հավաստող փաստաթուղթ, իսկ հայցադիմումը չի պարունակում պետական տուրքի գծով արտոնություն կիրառելու մասին միջնորդություն։ Հայցադիմումը վերը նշված երկրորդ հիմքով վերադարձման ենթակա լինելու վերաբերյալ Դատարանի եզրահանգումը միանգամայն իրավաչափ է և բխում իրավահարաբերության ծագման պահին գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 92-րդ հոդվածի 1-ին կետի 5-րդ ենթակետից։ Ինչ վերաբերում է բողոք բերած անձի այն պնդմանը, թե ինքը «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի 1-ին մասի «ե» կետի ուժով ազատված է պետական տուրքի վճարման պարտավորությունից, ապա այդ նորմը կիրառելի է բացառապես որոշակի անձի կողմից հանցագործություն կատարված և դրա արդյունքում հայցվորին որոշակի նյութական վնաս պատճառված լինելու փաստերը հաստատող՝ օրինական ուժի մեջ մտած մեղադրական դատավճռի առկայության պարագայում, որպիսին բողոք բերած անձի կողմից չի ներկայացվել, ավելին, առնվազն հայցադիմումը դատարան ներկայացվելու պահի դրությամբ այդպիսի դատավճիռ կայացված չի եղել, որպիսի փաստն ընդունել է նաև հայցվորը` միջնորդելով հայցադիմումը վարույթ ընդունելուց հետո կասեցնել քաղաքացիական գործի վարույթը մինչև կողմերի միջև տեղի ունեցած միջադեպի առնչությամբ հարուցված թիվ ԱՐԱԴ1/0044/01/15 քրեական գործով վերջնական դատական ակտ կայացվելը» (գ.թ. 49-51)։
Վերը նշված իրավական դիրքորոշումների համատեքստում անդրադառնալով Վերաքննիչ դատարանի եզրահանգման իրավաչափությանը՝ Վճռաբեկ դատարանը հարկ է համարում արձանագրել հետևյալը.
«Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածն ամրագրում է դատարաններում պետական տուրքի վճարումից ազատելու եղանակով արտոնություն կիրառելու հիմքերը` սահմանելով դատարան դիմելու համար գանձվող պետական տուրքի վճարումից օրենքի ուժով ազատելու դեպքերի բավական լայն շրջանակ: Նշված դեպքերից մեկն այն է, որ հայցվորները հանցագործության հետևանքով իրենց պատճառված նյութական վնասի փոխհատուցման վերաբերյալ հայցերով օրենքի ուժով դատարաններում ազատված են այդ հայցերի համար պետական տուրք վճարելու պարտականությունից: Ընդ որում, նշված հիմքի առկայությունը չի պահանջում շահագրգիռ անձանց կողմից պետական տուրքի գծով արտոնություն կիրառելու վերաբերյալ միջնորդության հարուցում և դրա քննարկում ու լուծում դատարանի կողմից:
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ եթե ներկայացվել է հայցադիմում, որի հիմքը հանցագործությամբ պատճառված վնասն է, ապա դատարանը հայցադիմումը վարույթ ընդունելու պահին պարտավոր է ստուգել միայն հայցադիմումի՝ օրենքով սահմանված ձևին և բովանդակությանը համապատասխանելը՝ առանց արձանագրելու, թե արդյոք առկա է հանցագործությամբ պատճառված վնաս, թե՝ ոչ, նկատի ունենալով, որ հայցադիմումը վարույթ ընդունելու պահին հայցի ըստ էության քննություն դատարանը չի կարող իրականացնել: Այսինքն՝ վարույթ ընդունելով նման հայցադիմումը՝ դատարանը ոչ թե արդեն իսկ արձանագրում է, որ առկա է հանցագործությամբ պատճառված վնաս, որի արդյունքում էլ կիրառում է սահմանված արտոնությունը, այլ միայն արձանագրում է, որ ներկայացված է հանցագործությամբ պատճառված վնասի հիմքով հայցադիմում՝ վնասի հատուցման պահանջով, որպիսի պահանջների համար հայցվորն ազատված է պետական տուրքից:
Հիմք ընդունելով վերոգրյալը` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել այն հանգամանքը, որ սույն քաղաքացիական գործով Սմբատ Բադալյանը ներկայացրել է հայցադիմում՝ պահանջելով հանցագործության հետևանքով իրեն պատճառված նյութական վնասի փոխհատուցում, և ներկայացված հայցադիմումի համար պետական տուրքը վճարված չլինելը, ինչպես նաև պետական տուրքի գծով միջնորդության առկայությունը կամ բացակայությունը որևէ նշանակություն չունեն Սմբատ Բադալյանի հայցադիմումը վարույթ ընդունելու հարցի լուծման համար, քանի որ Սմբատ Բադալյանը սույն գործով չի կրել պետական տուրք վճարելու պարտականություն՝ օրենքի ուժով այդ պարտականությունից ազատված լինելու հիմքով: Հետևաբար Դատարանի 06.07.2017 թվականի «Հայցադիմումը վերադարձնելու մասին» որոշումը ենթակա էր վերացման, քանի որ պետական տուրքը վճարված չհատուցելու և պետական տուրքի գծով արտոնություն սահմանելու վերաբերյալ միջնորդություն չհարուցելու հիմքով հանցագործությամբ պատճառված վնասի հատուցման պահանջի վերաբերյալ Սմբատ Բադալյանի հայցադիմումը վարույթ չընդունելը սահմանափակում է ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածով և Կոնվենցիայի 6-րդ հոդվածով երաշխավորված՝ Սմբատ Բադալյանի դատական պաշտպանության իրավունքը, ինչն անտեսվել է Վերաքննիչ դատարանի կողմից:
Միաժամանակ անդրադառնալով Վերաքննիչ դատարանի այն պատճառաբանությանը, որ «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի «ե» կետը կիրառելի է բացառապես որոշակի անձի կողմից հանցագործություն կատարված և դրա արդյունքում հայցվորին որոշակի նյութական վնաս պատճառված լինելու փաստերը հաստատող՝ օրինական ուժի մեջ մտած մեղադրական դատավճռի առկայության պարագայում, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ նշված պատճառաբանությունն անհիմն է, քանի որ «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի 1-ին մասի «ե» կետի վերլուծությունից հետևում է, որ օրենսդիրը հանցագործության հետևանքով պատճառված նյութական վնասի փոխհատուցման վերաբերյալ հայցադիմումները վարույթ ընդունելու հարցը քննարկելու փուլում հայցվորների վրա օրինական ուժի մեջ մտած դատավճիռ ներկայացնելու պարտականություն չի դրել: Վճռաբեկ դատարանը փաստում է, որ նման ապացույցը կարող է անհրաժեշտ լինել վեճն ըստ էության լուծելիս, այլ ոչ թե հայցադիմումը վարույթ ընդունելու հարցը որոշելիս, հետևաբար Վերաքննիչ դատարանի հիշյալ եզրահանգումն անհիմն է:
Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանի դիտում է բավարար՝ սույն վճռաբեկ բողոքի ներկայացման և վարույթ ընդունման պահին գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 228-րդ հոդվածի ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը վերացնելու և նոր դատական ակտ կայացնելու համար։
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով 09.02.2018 թվականին ընդունված և 09.04.2018 թվականին ուժի մեջ մտած ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ, 406-րդ և 408-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց
1. Վճռաբեկ բողոքը բավարարել։ Վերացնել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 18.08.2017 թվականի որոշումը և կայացնել նոր դատական ակտ՝ վերացնել ՀՀ Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանի 06.07.2017 թվականի «Հայցադիմումը վերադարձնելու մասին» որոշումը:
2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող` |
Ե. Խունդկարյան |
Դատավորներ` |
Մ. Դրմեյան |
Ս. Անտոնյան | |
Վ. Ավանեսյան | |
Ա. Բարսեղյան | |
Գ. Հակոբյան | |
Ս. Միքայելյան | |
Ն. Տավարացյան |
ՀԱՏՈՒԿ ԿԱՐԾԻՔ
2018 թվականի հուլիսի 20-ին
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան) գրավոր ընթացակարգով քննելով ըստ հայցի Սմբատ Բադալյանի ընդդեմ Սիսակ Սարգսյանի՝ վնասի հատուցման պահանջի մասին, քաղաքացիական գործով ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 18.08.2017 թվականի որոշման դեմ Սմբատ Բադալյանի վճռաբեկ բողոքը, որոշել է այն բավարարել։ Վերացնել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 18.08.2017 թվականի որոշումը և կայացնել նոր դատական ակտ՝ վերացնել ՀՀ Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանի 06.07.2017 թվականի «Հայցադիմումը վերադարձնելու մասին» որոշումը:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 27-րդ հոդվածի 9-րդ և 10-րդ կետերով սահմանված հիմքով և կարգով Վճռաբեկ դատարանի դատավորներ Ս. Անտոնյանս և Ա. Բարսեղյանս ներկայացնում ենք հատուկ կարծիք` դատական ակտի պատճառաբանական և եզրափակիչ մասերի հետ համաձայն չլինելու պատճառաբանությամբ.
Վճռաբեկ դատարանի կողմից ընդունված որոշմամբ արձանագրվել է հետևյալը․
Գործի դատավարական նախապատմությունը
Դիմելով դատարան` Սմբատ Բադալյանը պահանջել է Սիսակ Սարգսյանից բռնագանձել 982.919 ՀՀ դրամ, որից 940.000 ՀՀ դրամը՝ որպես երկու անգամ վիրահատության համար ծախս, 10.000 ՀՀ դրամը՝ որպես վնասվածքաբանի խորհրդատվության ծախս, 6.000 ՀՀ դրամը՝ որպես R գրաֆիայի համար կատարված ծախս, 4.000 ՀՀ դրամը՝ որպես կոնքազդրային հոդի R գրաֆիայի համար կատարված ծախս, 22.919 ՀՀ դրամը՝ որպես դեղամիջոց ձեռք բերելու համար կատարված ծախս:
ՀՀ Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Մ. Մարգարյան) (այսուհետ` Դատարան) 06.07.2017 թվականի որոշմամբ հայցադիմումը վերադարձվել է:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 18.08.2017 թվականի որոշմամբ Սմբատ Բադալյանի վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 06.07.2017 թվականի «Հայցադիմումը վերադարձնելու մասին» որոշումը թողնվել է օրինական ուժի մեջ:
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Սմբատ Բադալյանը:
Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:
Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանը խախտել է «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի 1-ին մասի «ե» կետը, իրավահարաբերության ծագման պահին գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 90-րդ հոդվածը:
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.
Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել այն հանգամանքը, որ «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի 1-ին մասի «ե» կետը բացառություններ չի նախատեսում, մասնավորապես, թե որ հանցագործությունների հետևանքով նյութական վնաս կրած հայցվորներն են ազատվում պետական տուրքի վճարումից, հետևաբար ցանկացած հանցագործության հետևանքով նյութական վնասի հատուցում պահանջող անձն ազատվում է հայցադիմումների համար պետական տուրքի վճարումից:
Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ օրինական ուժի մեջ մտած դատական ակտով ոչ թե պետք է հիմնավորվի վնաս կրելու հանգամանքը, այլ օրինական ուժի մեջ մտած դատական ակտով պետք է հաստատվի պատասխանողի մեղավորությունը:
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 18.08.2017 թվականի որոշումը և կայացնել նոր դատական ակտ՝ վերացնել Դատարանի 06.07.2017 թվականի «Հայցադիմումը վերադարձնելու մասին» որոշումը:
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը և Վճռաբեկ դատարանի պատճառաբանություններն ու եզրահանգումները
Սույն գործի փաստերի համաձայն՝ Սմբատ Բադալյանը 04.07.2017 թվականին հայցադիմում է ներկայացրել դատարան` պահանջելով Սիսակ Սարգսյանից բռնագանձել 982.919 ՀՀ դրամ, որից 940.000 ՀՀ դրամը՝ որպես երկու անգամ վիրահատության համար ծախս, 10.000 ՀՀ դրամը՝ որպես վնասվածքաբանի խորհրդատվության ծախս, 6.000 ՀՀ դրամը՝ որպես R գրաֆիայի համար կատարված ծախս, 4.000 ՀՀ դրամը՝ որպես կոնքազդրային հոդի R գրաֆիայի համար կատարված ծախս, 22.919 ՀՀ դրամը՝ որպես դեղամիջոց ձեռք բերելու համար կատարված ծախս: Միաժամանակ հայցադիմումին կից ներկայացրել է 23.10.2015 թվականի թիվ 29157615 քրեական գործով մեղադրական եզրակացության պատճենը, ինչպես նաև միջնորդել է հայցադիմումն ընդունել վարույթ և գործի վարույթը կասեցնել մինչև թիվ ԱՐԱԴ1/0044/01/15 քրեական գործով դատական ակտ կայացնելը (գ.թ. 2-22):
Դատարանը 06.07.2017 թվականին Սմբատ Բադալյանի հայցադիմումը վերադարձրել է՝ պատճառաբանելով, որ հայցվորը չի վճարել պետական տուրքը, չի ներկայացրել որևէ ապացույց, որ համապատասխան միջոցներ չունի պետական տուրքը վճարելու համար: Միաժամանակ Դատարանը նշել է, որ հայցվորի կողմից չի ներկայացվել հայցագնի հաշվարկը (գ.թ. 23):
Սմբատ Բադալյանը, 21.07.2017 թվականին ներկայացնելով վերաքննիչ բողոք, նշել է, որ Դատարանը հաշվի չի առել, որ «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի 1-ին մասի «ե» կետի ուժով ազատված է պետական տուրքի վճարումից, իսկ հայցադիմումի եզրափակիչ մասում էլ հստակ նշվել է հայցագնի հաշվարկը (գ.թ. 30-31)։
Վերաքննիչ դատարանը 18.08.2017 թվականի որոշմամբ մերժել է Սմբատ Բադալյանի վերաքննիչ բողոքը՝ պատճառաբանելով, որ «բողոք բերած անձի պնդումը, որ հայցադիմումը պարունակել է բռնագանձման ենթակա գումարի հաշվարկը, հիմնավորված է...»։ Միաժամանակ Վերաքննիչ դատարանը նշել է, որ «հայցադիմումը վերադարձնելու մասին որոշումը վերացվել չի կարող, քանի որ դրա հիմքում դրվել է նաև այն փաստը, որ հայցվորի կողմից չի ներկայացվել սահմանված կարգով և չափով պետական տուրքի վճարումը հավաստող փաստաթուղթ, իսկ հայցադիմումը չի պարունակում պետական տուրքի գծով արտոնություն կիրառելու մասին միջնորդություն։ Հայցադիմումը վերը նշված երկրորդ հիմքով վերադարձման ենթակա լինելու վերաբերյալ Դատարանի եզրահանգումը միանգամայն իրավաչափ է և բխում իրավահարաբերության ծագման պահին գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 92-րդ հոդվածի 1-ին կետի 5-րդ ենթակետից։ Ինչ վերաբերում է բողոք բերած անձի այն պնդմանը, թե ինքը «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի 1-ին մասի «ե» կետի ուժով ազատված է պետական տուրքի վճարման պարտավորությունից, ապա այդ նորմը կիրառելի է բացառապես որոշակի անձի կողմից հանցագործություն կատարված և դրա արդյունքում հայցվորին որոշակի նյութական վնաս պատճառված լինելու փաստերը հաստատող՝ օրինական ուժի մեջ մտած մեղադրական դատավճռի առկայության պարագայում, որպիսին բողոք բերած անձի կողմից չի ներկայացվել, ավելին, առնվազն հայցադիմումը դատարան ներկայացվելու պահի դրությամբ այդպիսի դատավճիռ կայացված չի եղել, որպիսի փաստն ընդունել է նաև հայցվորը` միջնորդելով հայցադիմումը վարույթ ընդունելուց հետո կասեցնել քաղաքացիական գործի վարույթը մինչև կողմերի միջև տեղի ունեցած միջադեպի առնչությամբ հարուցված թիվ ԱՐԱԴ1/0044/01/15 քրեական գործով վերջնական դատական ակտ կայացվելը» (գ.թ. 49-51)։
Անդրադառնալով Վերաքննիչ դատարանի եզրահանգման իրավաչափությանը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրել է հետևյալը.
«Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածն ամրագրում է դատարաններում պետական տուրքի վճարումից ազատելու եղանակով արտոնություն կիրառելու հիմքերը` սահմանելով դատարան դիմելու համար գանձվող պետական տուրքի վճարումից օրենքի ուժով ազատելու դեպքերի բավական լայն շրջանակ: Նշված դեպքերից մեկն այն է, որ հայցվորները հանցագործության հետևանքով իրենց պատճառված նյութական վնասի փոխհատուցման վերաբերյալ հայցերով օրենքի ուժով դատարաններում ազատված են այդ հայցերի համար պետական տուրք վճարելու պարտականությունից: Ընդ որում, նշված հիմքի առկայությունը չի պահանջում շահագրգիռ անձանց կողմից պետական տուրքի գծով արտոնություն կիրառելու վերաբերյալ միջնորդության հարուցում և դրա քննարկում ու լուծում դատարանի կողմից:
Վճռաբեկ դատարանն արձանագրել է նաև, որ եթե ներկայացվել է հայցադիմում, որի հիմքը հանցագործությամբ պատճառված վնասն է, ապա դատարանը հայցադիմումը վարույթ ընդունելու պահին պարտավոր է ստուգել միայն հայցադիմումի՝ օրենքով սահմանված ձևին և բովանդակությանը համապատասխանելը՝ առանց արձանագրելու, թե արդյոք առկա է հանցագործությամբ պատճառված վնաս, թե՝ ոչ, նկատի ունենալով, որ հայցադիմումը վարույթ ընդունելու պահին հայցի ըստ էության քննություն դատարանը չի կարող իրականացնել: Այսինքն՝ վարույթ ընդունելով նման հայցադիմումը՝ դատարանը ոչ թե արդեն իսկ արձանագրում է, որ առկա է հանցագործությամբ պատճառված վնաս, որի արդյունքում էլ կիրառում է սահմանված արտոնությունը, այլ միայն արձանագրում է, որ ներկայացված է հանցագործությամբ պատճառված վնասի հիմքով հայցադիմում՝ վնասի հատուցման պահանջով, որպիսի պահանջների համար հայցվորն ազատված է պետական տուրքից:
Հիմք ընդունելով վերոգրյալը` Վճռաբեկ դատարանը գտել է, որ Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել այն հանգամանքը, որ սույն քաղաքացիական գործով Սմբատ Բադալյանը ներկայացրել է հայցադիմում՝ պահանջելով հանցագործության հետևանքով իրեն պատճառված նյութական վնասի փոխհատուցում, և ներկայացված հայցադիմումի համար պետական տուրքը վճարված չլինելը, ինչպես նաև պետական տուրքի գծով միջնորդության առկայությունը կամ բացակայությունը որևէ նշանակություն չունեն Սմբատ Բադալյանի հայցադիմումը վարույթ ընդունելու հարցի լուծման համար, քանի որ Սմբատ Բադալյանը սույն գործով չի կրել պետական տուրք վճարելու պարտականություն՝ օրենքի ուժով այդ պարտականությունից ազատված լինելու հիմքով: Հետևաբար Դատարանի 06.07.2017 թվականի «Հայցադիմումը վերադարձնելու մասին» որոշումը ենթակա էր վերացման, քանի որ պետական տուրքը վճարված չհատուցելու և պետական տուրքի գծով արտոնություն սահմանելու վերաբերյալ միջնորդություն չլինելու հիմքով հանցագործությամբ պատճառված վնասի հատուցման պահանջի վերաբերյալ Սմբատ Բադալյանի հայցադիմումը վարույթ չընդունելը սահմանափակում է ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածով և Կոնվենցիայի 6-րդ հոդվածով երաշխավորված՝ Սմբատ Բադալյանի դատական պաշտպանության իրավունքը, ինչն անտեսվել է Վերաքննիչ դատարանի կողմից:
Միաժամանակ անդրադառնալով Վերաքննիչ դատարանի այն պատճառաբանությանը, որ «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի «ե» կետը կիրառելի է բացառապես որոշակի անձի կողմից հանցագործություն կատարված և դրա արդյունքում հայցվորին որոշակի նյութական վնաս պատճառված լինելու փաստերը հաստատող՝ օրինական ուժի մեջ մտած մեղադրական դատավճռի առկայության պարագայում, Վճռաբեկ դատարանը գտել է, որ նշված պատճառաբանությունն անհիմն է, քանի որ «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի 1-ին մասի «ե» կետի վերլուծությունից հետևում է, որ օրենսդիրը հանցագործության հետևանքով պատճառված նյութական վնասի փոխհատուցման վերաբերյալ հայցադիմումները վարույթ ընդունելու հարցը քննարկելու փուլում հայցվորների վրա օրինական ուժի մեջ մտած դատավճիռ ներկայացնելու պարտականություն չի դրել: Վճռաբեկ դատարանը փաստել է, որ նման ապացույցը կարող է անհրաժեշտ լինել վեճն ըստ էության լուծելիս, այլ ոչ թե հայցադիմումը վարույթ ընդունելու հարցը որոշելիս, հետևաբար Վերաքննիչ դատարանի հիշյալ եզրահանգումն անհիմն է:
Գտնում ենք, որ վճռաբեկ բողոքը պետք է մերժվեր,
քանի որ պետական տուրքի արտոնության կիրառումը չի կարող հիմնված լինել միայն այդպիսի արտոնություն հայցողի հայտարարության վրա։ Գործող օրենսդրությամբ հանցագործությամբ պատճառված վնասի հատուցման պահանջ կարող է ներկայացվել ինչպես քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով, այնպես էլ քաղաքացիական դատավարության օրենսգրքին համապատասխան։
Հատկանշական է, որ «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածը պետական տուրք վճարողների համար սահմանել է պարտականություններ, որոնցից է հանդիսանում նաև պետական տուրքի վճարման գծով իրեն վերապահված արտոնությունները հաստատող փաստաթղթերի ներկայացումը:
Քաղաքացիական դատավարության կարգով հանցագործությամբ պատճառված վնասի հատուցման պահանջով ներկայացված հայցադիմումին կից պետք է ներկայացված լինի քրեական դատավարության կարգով կայացված և օրինական ուժ ստացած այն դատական ակտը, որը թույլ կտա եզրահանգել կատարված հանցագործության փաստի մասին և որի հիման վրա հնարավոր կլինի կիրառել օրենքով հայցվորի համար նախատեսված պետական տուրքի արտոնությունը։
Ինչ վերաբերվում է նման ապացույցը դատաքննության ընթացքում ներկայացնելու վերաբերյալ արտահայտված իրավական դիրքորոշմանը, ապա այդ մասով հարկ ենք համարում նշել, որ դա կարող է ազդել և էական լինել բացառապես վնասի առկայության կամ բացակայության հարցը որոշելու համար, իսկ պետական տուրքի հարցի լուծման համար էական է հանցագործության կատարված լինելու վերաբերյալ ուժի մեջ մտած դատական ակտի առկայությունը։
Վերաքննիչ դատարանը իրավացիորեն մերժել է վերաքննիչ բողոքը, սակայն հանցագործության փաստի վերաբերյալ պահանջելով միայն մեղադրական դատավճիռ, նեղացրել է քրեական դատավարության կարգով կայացվող այն դատական ակտերի ցանկը, որոնք կարող են հիմք հանդիսանալ քաղաքացիական դատավարության կարգով հանցագործությամբ պատճառված վնասի հատուցման պահանջ ներկայացնելու համար։ Հետևաբար` վերաքննիչ դատարանի պատճառաբանությունները լրացնելով վճռաբեկ բողոքը ենթակա էր մերժման։
Դատավորներ` |
Ս. Անտոնյան |
|
Ա. Բարսեղյան |