Գլխավոր տեղեկություն
Номер
N 470-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (07.05.2017-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
04.05.2017
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
06.05.2017
Дата вступления в силу
07.05.2017

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

4 մայիսի 2017 թվականի N 470-Ա

 

1988-1992 ԹՎԱԿԱՆՆԵՐԻՆ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԻՑ ԲՌՆԱԳԱՂԹԱԾ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՑԱԾ ԱՆՁԱՆՑ ԿՈՂՄԻՑ ԶԲԱՂԵՑՎԱԾ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՐԱԾՔՆԵՐԸ ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի, «1988-1992 թվականներին Ադրբեջանի Հանրապետությունից բռնագաղթած և Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստացած անձանց իրավական և սոցիալ-տնտեսական երաշխիքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի մայիսի 14-ի N 404 որոշման՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. «Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետարանի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկի հաշվեկշռում հաշվառված՝ «Վաղարշապատի Ներսիսյան թիվ 6 հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության հանրակացարանում (գտնվելու վայրը՝ Հայաստանի Հանրապետություն, Արմավիրի մարզ, քաղ. Էջմիածին, Մ. Խորենացու 101/1) բնակվող՝ 1988-1992 թվականներին Ադրբեջանի Հանրապետությունից բռնագաղթած և Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստացած անձանց Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով՝ սեփականության իրավունքով սեփականաշնորհել իրենց կողմից զբաղեցված բնակելի տարածքները՝ համաձայն հավելվածի:

2. Սահմանել, որ սույն որոշման 1-ին կետում նշված հանրակացարանի զբաղեցրած և սպասարկման համար անհրաժեշտ գույքի (հողամասի և ընդհանուր օգտագործման տարածքների) նկատմամբ ընդհանուր բաժնային սեփականության իրավունքն օրենքով սահմանված կարգով անցնում է հանրակացարանների առանձին տարածքների նկատմամբ սեփականության իրավունք ձեռք բերողներին:

3. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց և սեփականաշնորհվող բնակելի տարածքները, որպես առանձին գույքային միավոր, առանձնացնելուց հետո վեցամսյա ժամկետում՝ սահմանված կարգով ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված բնակելի տարածքների սեփականաշնորհումը և բնակիչների հետ կնքել նվիրատվության պայմանագրեր՝ դրանցում նախատեսելով, որ պայմանագրի նոտարական վավերացման և պայմանագրից բխող գույքային իրավունքների պետական գրանցման ծախսերը ենթակա են իրականացման՝ նվիրառու բնակիչների միջոցների հաշվին:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Կ. Կարապետյան

 

2017 թ. մայիսի 6

Երևան

 

 

Հավելված
ՀՀ կառավարության 2017 թվականի
մայիսի 4-ի N 470-Ա որոշման

 

Ց Ա Ն Կ

 

1988-1992 թվականներին Ադրբեջանի Հանրապետությունից բռնագաղթած ԵՎ Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստացած անձանց կողմից զբաղեցՎած` սեփականաշնորհման ենթակա բնակելի տարածքների

 

NN
ը/կ

Բնակչի ազգանունը, անունը, հայրանունը

Բնակության վայրը

Անձնագրային տվյալները

Հատկացման տարեթիվը

Զբաղեցված բնակելի տարածքի մակերեսը(քառ. մետր)

Զբաղեցված բնակելի տարածքի հաշվեկշռային արժեքը (դրամ)

Սեփականության իրավունքով կամ ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով տրվող

1.

Ղահրամանովա Կարինե Վլադիմիրի

քաղ. Էջմիածին, Մ. Խորենացու
101/1 , բն. 206

007946676, տրված՝ 17.09.2015 թ.,
057-ի կողմից,
ծնվ.՝ 04.02.1954 թ.

2000 թ.

43.00

1 649 222.00

սեփականության իրավունքով

2.

Հարությունյան Նաթելլա Բորիսի

քաղ. Էջմիածին, Մ. Խորենացու 101/1, բն. 209

AՀ0277843, տրված՝ 16.11.2006 թ., 057-ի կողմից,
ծնվ.՝ 20.12.1978 թ.

2008 թ.

14.90

571 474.60

սեփականության իրավունքով

3.

Հարությունյան Նոննա Բորիսի

քաղ. Էջմիածին, Մ. Խորենացու 101/1, բն. 211

007456544, տրված՝ 28.11.2015 թ.,
057-ի կողմից,
ծնվ.՝ 19.06.1984 թ.

2008 թ.

28.80

1 104 595.20

սեփականության իրավունքով

4.

Մոսեսովա Գրետա Խաչատուրի

քաղ. Էջմիածին, Մ. Խորենացու 101/1, բն. 309

007248727, տրված՝ 06.10.2015 թ., 057-ի կողմից,
ծնվ.՝ 21.01.1935 թ.

2000 թ.

35.90

1 376 908.60

սեփականության իրավունքով

5.

Խաչատրյան Յուրի Անդրանիկի

քաղ. Էջմիածին, Մ. Խորենացու 101/1, բն. 404

007838907, տրված՝ 14.04.2016 թ, 057-ի կողմից,
ծնվ.՝ 29.05.1939 թ.

2001 թ.

14.30

548 462.20

սեփականության իրավունքով

6.

Կարապետյան Վադիմ Վալերիի

քաղ. Էջմիածին, Մ. Խորենացու 101/1, բն. 413

AF0777029, տրված՝ 09.09.2003 թ., 057-ի կողմից,
ծնվ.՝ 30.06.1974 թ.

1998 թ.

14.40

552 297.60

սեփականության իրավունքով

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան