ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ Ո Ւ Մ
23 հունիսի 2017 թվականի N 746-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 8-Ի N 8-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հունվարի 8-ի «Խաղողի մշակության ֆիլոքսերազերծ և ֆիլոքսերայով վարակված տարածաշրջանների սահմանները և խաղողի ֆիլոքսերադիմացկուն սորտերի ցանկը սահմանելու մասին» N 8-Ն որոշման 1-ին կետում կատարել հետևյալ փոփոխությունը և լրացումը՝
1) 1-ին ենթակետից հանել «Արարատի, Արմավիրի, Արագածոտնի» բառերը.
2) 2-րդ ենթակետը «Տավուշի» բառից հետո լրացնել «Արարատի, Արմավիրի, Արագածոտնի» բառերով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։
Հայաստանի Հանրապետության |
Կ. Կարապետյան |
2017 թ. հունիսի 30 Երևան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|