Գլխավոր տեղեկություն
Номер
N 1129-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (01.12.2016-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Принят
ՀՀ վարչապետ
Дата принятия
30.11.2016
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
30.11.2016
Дата вступления в силу
01.12.2016

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

30 նոյեմբերի 2016 թվականի N 1129-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 25-Ի N 462-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասի`

1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2011 թվականի մայիսի 25-ի «Հայ-ավստրիական առևտրատնտեսական և գիտատեխնիկական համագործակցության խառը հանձնաժողովի հայկական կողմի կազմը հաստատելու և Հայաստանի Հանրապետության վարչապետի 2008 թվականի հուլիսի 21-ի N 520-Ա որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 462-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`

1) 1-ին կետով հաստատված ցանկը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի.

2) 2-րդ կետի`

ա. 1-ին ենթակետում «Գ. Խաչատրյանին՝» բառերը փոխարինել «Վ. Արամյանին՝» բառերով,

բ. 2-րդ ենթակետում «Կ. Նազարյանին՝» բառերը փոխարինել «Ռ. Հարությունյանին՝» բառերով:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Կ. Կարապետյան

 

2016 թ. նոյեմբերի 30

Երևան

 

Հավելված

ՀՀ վարչապետի 2016 թ.

նոյեմբերի 30-ի N 1129-Ա

որոշման

 

«Հավելված

ՀՀ վարչապետի 2011 թ.

մայիսի 25-ի N 462-Ա

որոշման

 

Ց Ա Ն Կ

 

ՀԱՅ-ԱՎՍՏՐԻԱԿԱՆ ԱՌԵՎՏՐԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԵՎ ԳԻՏԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԽԱՌԸ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՀԱՅԿԱԿԱՆ ԿՈՂՄԻ ԿԱԶՄՈՒՄ ԸՆԴԳՐԿՎՈՂ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԳՈՐԾԱԴԻՐ ԵՎ ԱՅԼ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ

 

ՀՀ ֆինանսների նախարարություն

ՀՀ Նախագահի աշխատակազմ (համաձայնությամբ)

ՀՀ կառավարության աշխատակազմ

ՀՀ արդարադատության նախարարություն

ՀՀ արտաքին գործերի նախարարություն

ՀՀ բնապահպանության նախարարություն

ՀՀ գյուղատնտեսության նախարարություն

ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարություն

ՀՀ կրթության և գիտության նախարարություն

ՀՀ մշակույթի նախարարություն

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարություն

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարություն

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարություն

ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե

Հայաստանի զարգացման հիմնադրամ (համաձայնությամբ)

ՀՀ առևտրաարդյունաբերական պալատ (համաձայնությամբ)»:

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան