ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
29 հուլիսի 2016 թվականի N 909-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 8-Ի N 1511-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի նոյեմբերի 8-ի «Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարության աշխատակազմի ընդերքի պետական տեսչության կողմից իրականացվող՝ ռիսկի վրա հիմնված ստուգումների մեթոդաբանությունը և ռիսկայնությունը որոշող չափանիշների ընդհանուր նկարագիրը հաստատելու մասին» N 1511-Ն որոշման հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունը և լրացումները՝
1) որոշման հավելվածի 4-րդ կետում «5 ոլորտների» բառերը փոխարինել «6 ոլորտների» բառերով և կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 6-րդ ենթակետով.
«6) հանքային ջրերի երևակումների հիդրոերկրաբանական ուսումնասիրություն։».
2) որոշման հավելվածի 7-րդ կետը «արդյունահանմամբ» բառից հետո լրացնել «և հանքային ջրերի երևակումների հիդրոերկրաբանական ուսումնասիրությամբ» բառերով.
3) որոշման հավելվածի «IV. Տնտեսավարող սուբյեկտի ռիսկային հիմնական չափանիշներով հաշվարկվող ռիսկայնության (առաջին բաղադրիչի) գնահատումը» բաժինը լրացնել հետևյալ աղյուսակով.
«Հանքային ջրերի երևակումների հիդրոերկրաբանական ուսումնասիրություն
|
»: |
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության |
Հ. Աբրահամյան |
2016 թ. սեպտեմբերի 8 |