ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
2 մարտի 2017 թվականի N 205-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 13-Ի N 599 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասը՝
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2001 թվականի օգոստոսի 13-ի «Հողերի օգտագործման ժամանակավոր սխեմաների համաձայնեցման միջգերատեսչական հանձնաժողով ստեղծելու մասին» N 599 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝
1) որոշման 2-րդ կետից հանել «և Երևանի քաղաքապետի» բառերը.
2) ուժը կորցրած ճանաչել որոշման 3-րդ կետը.
3) որոշման 1-ին կետով հաստատված կազմում՝
ա. «ՀՀ քաղաքաշինության նախարարի տեղակալ» բառերը փոխարինել «ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահի առաջին տեղակալ» բառերով,
բ. «Գ. Պետրոսյան» բառերը փոխարինել «Ա.Հարությունյան» բառերով,
գ. «Է. Տարասյան - ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ» բառերը փոխարինել «Տ. Խաչատրյան - ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ» բառերով,
դ. «ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարի խորհրդական» բառերը փոխարինել «ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի խորհրդական» բառերով,
ե. «Ֆ. Բաշոյան» բառերը փոխարինել «Ն. Գրիգորյան» բառերով:
Հայաստանի Հանրապետության |
Կ. Կարապետյան |
2017 թ. մարտի 2 Երևան |