ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
7 դեկտեմբերի 2016 թվականի N 1158-Ա
ԱՇՈՏ ՄԱՆՈՒԿՅԱՆԻՆ ԵՎ ԱՐԵԳ ԳԱԼՍՏՅԱՆԻՆ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Հայաստանի Հանրապետության էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանին 2016 թվականի դեկտեմբերի 7-8-ը, իսկ Հայաստանի Հանրապետության էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի տեղակալ Արեգ Գալստյանին 2016 թվականի դեկտեմբերի 6-7-ը գործուղել Ռուսաստանի Դաշնություն (Մոսկվա) «Ռոսատոմ» պետական կորպորացիայի նորանշանակ գլխավոր տնօրենի հետ հայկական ատոմային էլեկտրակայանի 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետներին և Հայաստանում ատոմային էներգետիկայի զարգացմանն առնչվող այլ հարցեր քննարկելու համար:
2. Աշոտ Մանուկյանի և Արեգ Գալստյանի՝ Ռուսաստանի Դաշնություն (Մոսկվա) գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2016 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարին` գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Ռուսաստանի Դաշնություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը:
Հայաստանի Հանրապետության |
Կ. Կարապետյան |
2016 թ. դեկտեմբերի 7 Երևան |