ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
13 օգոստոսի 2001 թվականի N 599
ՀՈՂԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՍԽԵՄԱՆԵՐԻ ՀԱՄԱՁԱՅՆԵՑՄԱՆ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հողերի օգտագործման ժամանակավոր սխեմաները Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով իրավասու նախարարությունների և գերատեսչությունների հետ համաձայնեցման աշխատանքները համակարգելու նպատակով`
1. Ստեղծել հողերի օգտագործման ժամանակավոր սխեմաների համաձայնեցման միջգերատեսչական հանձնաժողով և հաստատել դրա կազմը (կցվում է):
2. Միջգերատեսչական հանձնաժողովին` հողերի օգտագործման ժամանակավոր սխեմաները Հայաստանի Հանրապետության մարզպետների և Երևանի քաղաքապետի կողմից ներկայացվելուց հետո 15-օրյա ժամկետում դրանց մասին տալ եզրակացություն:
3. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությանը, Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարությանը, Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարությանը, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեին, Հայաստանի Հանրապետության պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության վարչությանը` հանձնաժողովի եզրակացության հիման վրա 2 աշխատանքային օրվա ընթացքում ապահովել հողերի օգտագործման ժամանակավոր սխեմաների մասին կարծիքի հաստատումը և ներկայացումը միջգերատեսչական հանձնաժողով:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
2001 թ. օգոստոսի 13 |
Հաստատված է ՀՀ վարչապետի 2001 թ. օգոստոսի 13-ի |
Կ Ա Զ Մ
ՀՈՂԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՍԽԵՄԱՆԵՐԻ ՀԱՄԱՁԱՅՆԵՑՄԱՆ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
Վ. Տերտերյան | - ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի առաջին տեղակալ (հանձնաժողովի նախագահ) |
Ա. Բադալյան | - ՀՀ քաղաքաշինության նախարարի տեղակալ |
Ս. Պապյան | - ՀՀ բնապահպանության նախարարի առաջին տեղակալ |
Գ. Պետրոսյան | - ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ |
Ա. Սամուելյան | - ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ |
Է. Տարասյան | - ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ |
Լ. Շահվերդյան | - ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարի խորհրդական |
Ֆ. Բաշոյան | - ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի տեղակալ |
Ռ. Մինասյան | - ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմի հաշվառման և հողաշինարարության վարչության հողաշինարարության բաժնի պետ (հանձնաժողովի քարտուղար) |