Գլխավոր տեղեկություն
Номер
N 56-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (30.01.2015-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Принят
ՀՀ վարչապետ
Дата принятия
29.01.2015
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
29.01.2015
Дата вступления в силу
30.01.2015

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

29 հունվարի 2015 թվականի N 56-Ա

 

ԱՌՈՂՋ ԱՊՐԵԼԱԿԵՐՊԻ ԽԹԱՆՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՄԱԿԱՐԳՈՂ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ԱՇԽԱՏԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ 174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետը և Հայաստանի Հանրապետությունում առողջ ապրելակերպի ներդրմանն ու իրականացմանն ուղղված գործողությունների կառավարման համակարգի ստեղծման նպատակով`

1. Ստեղծել առողջ ապրելակերպի խթանմանն ուղղված գործողությունները համակարգող միջգերատեսչական հանձնաժողով և հաստատել դրա անհատական կազմը` համաձայն N 1 հավելվածի:

2. Հաստատել առողջ ապրելակերպի խթանմանն ուղղված գործողությունները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի աշխատակարգը` համաձայն N 2 հավելվածի:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Հ. Աբրահամյան

 

2015 թ. հունվարի 29

Երևան

 

Հավելված N 1

ՀՀ վարչապետի 2015 թ.

հունվարի 29-ի N 56-Ա

որոշման

 

Ա Ն Հ Ա Տ Ա Կ Ա Ն   Կ Ա Զ Մ

 

ԱՌՈՂՋ ԱՊՐԵԼԱԿԵՐՊԻ ԽԹԱՆՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՄԱԿԱՐԳՈՂ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

Ս. Խաչատրյան

 - ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ (հանձնաժողովի նախագահ)

Ա. Պողոսյան

 - ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ

Ա. Արարատյան

 - ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության աշխատակազմի սննդամթերքի անվտանգության և որակի հսկողության տեսչության պետ

Ա. Վանյան

 - ՀՀ առողջապահության նախարարության «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության գլխավոր տնօրեն (համաձայնությամբ)

Ա. Բազարչյան

 - ՀՀ առողջապահության նախարարության «Ակադեմիկոս Ս. Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտ» փակ բաժնետիրական ընկերության տնօրեն (համաձայնությամբ)

Ա. Այվազյան

 - ՀՀ կրթության և գիտության նախարարության աշխատակազմի մարզառազմական և արտաուսումնական դաստիարակության վարչության պետ

Թ. Թորոսյան

- ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության աշխատակազմի երիտասարդական քաղաքականության վարչության պետ

Հ. Ասլանյան

- ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի հանրային առողջության բաժնի պետ

Ա. Հակոբյան

- ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմի հաշմանդամ ների և տարեցների հիմնահարցերի վարչության հաշմանդամների հիմնահարցերի բաժնի պետ

Տ. Խաչիկյան

- ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակազմի տարածքային կառավարման և զարգացման վարչության ֆինանսատնտեսագիտական, ծրագրավորման և վերլուծության բաժնի պետ

Ա. Մելքոնյան

- Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի անդամ (համաձայնությամբ)

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարարի առաջին տեղակալ

Գ. Դումանյան

 

Հավելված N 2

ՀՀ վարչապետի 2015 թ.

հունվարի 29-ի N 56-Ա

որոշման

 

Ա Շ Խ Ա Տ Ա Կ Ա Ր Գ

 

ԱՌՈՂՋ ԱՊՐԵԼԱԿԵՐՊԻ ԽԹԱՆՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՄԱԿԱՐԳՈՂ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն աշխատակարգով սահմանվում են առողջ ապրելակերպի խթանմանն ուղղված գործողությունները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի (այսուհետ՝ հանձնաժողով) գործունեության, նիստերի վարման և որոշումների ընդունման հետ կապված հարաբերությունները:

 

 II. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆՊԱՏԱԿԸ ԵՎ ՀԻՄՆԱԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԸ

 

2. Հանձնաժողովի գործունեության նպատակը Հայաստանի Հանրապետությունում բնակչության շրջանում առողջ ապրելակերպի խթանման և ներդրման քաղաքականությանը, ռազմավարությանն ու միջոցառումներին և բնագավառին վերաբերող այլ հարցերի քննարկումը, գերակա խնդիրների վերհանումը, ինչպես նաև առողջ ապրելակերպի ներդրման միջոցառումների իրականացման գործընթացում բոլոր շահագրգիռ մարմինների, միջազգային, հասարակական կազմակերպությունների, մասնավոր հատվածի, ներգրավվածության և արձագանքի համակարգմանն աջակցելն է:

3. Հանձնաժողովն իր առջև դրված հիմնական խնդիրներին համապատասխան`

1) աջակցում է բնակչության առողջ ապրելակերպի խթանմանն ուղղված նպատակային քաղաքականության զարգացման և իրականացման աշխատանքների իրականացմանը.

2) օժանդակում է Հայաստանի Հանրապետության նախարարությունների, պետական կառավարման այլ մարմինների համագործակցությանը և բնակչության շրջանում առողջ ապրելակերպի ներդրման աշխատանքներին.

3) կազմակերպում է առողջ ապրելակերպի ներդրման հարցերին վերաբերող խորհրդաժողովներ, հանդիպումներ.

4) աջակցում է հանրային նախաձեռնություններին, որոնք ուղղված են բարելավելու բնակչության առողջությունը.

5) աջակցում է Երևան քաղաքում և ՀՀ մարզերում առողջ ապրելակերպի խթանման միջոցառումների իրականացմանը.

6) օժանդակում է բնակչության տարբեր խմբերին առողջ ապրելակերպի խթանման ուղղված միջոցառումներին ներգրավման աշխատանքներին.

7) սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության վարչապետին առաջարկություններ է ներկայացնում բնակչության շրջանում առողջ ապրելակերպի ներդրման միջոցառումների արդյունավետությունը բարձրացնելու նպատակով Հայաստանի Հանրապետության օրենսդրության մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու վերաբերյալ.

8) քննարկում և հաստատում է հանձնաժողովի աշխատանքային պլանները, փոփոխություններ և լրացումներ է կատարում դրանցում.

9) բաց քվեարկությամբ, ձայների պարզ մեծամասնությամբ ընդունում է խորհրդատվական բնույթի որոշումներ.

10) Հայաստանի Հանրապետության վարչապետին է ներկայացնում առաջարկություններ հանձնաժողովի կազմի համալրման կամ փոփոխության վերաբերյալ:

 

III. ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ

 

4. Հանձնաժողովն իր աշխատանքները կազմակերպում է նիստերի միջոցով, որոնք գումարվում են յուրաքանչյուր երեք ամիսը մեկ անգամ: Հանձնաժողովի նիստում որոշվում է հաջորդ հերթական նիստի օրը: Հանձնաժողովի նախագահի կողմից՝ իր նախաձեռնությամբ, կամ հանձնաժողովի որևէ անդամի առաջարկությամբ կարող են գումարվել արտահերթ նիստեր:

5. Հանձնաժողովի նիստն իրավազոր է, եթե դրան մասնակցում է հանձնաժողովի անդամների կեսից ավելին:

6. Հանձնաժողովի նիստերը վարում է հանձնաժողովի նախագահը:

7. Հանձնաժողովի նիստերին կարող են հրավիրվել Առողջապահական համաշխարհային կազմակերպության, Միացյալ ազգերի կազմակերպության հայաստանյան գրասենյակի ներկացացուցիչներ (խորհրդատվական ձայնի իրավունքով), պետական մարմինների` հանձնաժողովի օրակարգում ընդգրկված հարցերին առնչվող մասնագետներ, ինչպես նաև գիտական, կրթական, հասարակական կազմակերպությունների և զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներ:

 

IV. ՆԻՍՏԵՐԻ ԱՆՑԿԱՑՈՒՄԸ

 

8. Հանձնաժողովի նիստերն անցկացվում են հանձնաժողովի նախագահի կողմից հաստատված օրակարգով: Հանձնաժողովի յուրաքանչյուր անդամ հանձնաժողովի նիստի օրակարգում ընդգրկելու համար կարող է նիստից առնվազն 15 օր առաջ հարց ներկայացնել:

9. Հանձնաժողովի նախագահը որոշում է հանձնաժողովի նիստի անցկացման վայրը, օրը և ժամը:

10. Հանձնաժողովի նիստի օրակարգում նշվում են`

1) հանձնաժողովի նիստի անցկացման վայրը, օրը և ժամը.

2) քննարկման ենթակա հարցերը.

3) քննարկվող յուրաքանչյուր հարցը զեկուցողի անունը, ազգանունը:

11. Հանձնաժողովի նիստերի օրակարգը և քննարկվելիք հարցերին վերաբերող մյուս անհրաժեշտ փաստաթղթերը հանձնաժողովի անդամներին են փոխանցվում նիստից առնվազն 10 աշխատանքային օր առաջ:

12. Հանձնաժողովի գործունեության կազմակերպչական-տեխնիկական աշխատանքներն ապահովում է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության աշխատակազմը:

 

V. ՆԻՍՏԻ ԱՐՁԱՆԱԳՐՄԱՆ ԵՎ ԳՈՐԾԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ

 

13. Հանձնաժողովի նիստերի արձանագրումն ապահովում է հանձնաժողովի քարտուղարը: Հանձնաժողովի անդամների բաց քվեարկությամբ հանձնաժողովի անդամներից մեկը նշանակվում է քարտուղար:

14. Նիստի արձանագրության մեջ նշվում են`

1) նիստի անցկացման ամիսը, ամսաթիվը, տարեթիվը և վայրը, նիստն սկսելու և ավարտելու ժամերը.

2) նիստի օրակարգը.

3) նիստին մասնակցող, հրավիրված անձանց և զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչների անունները.

4) քննարկվող հարցերի, զեկուցումների և ելույթների հիմնական դրույթները.

5) ընդունված որոշումները, դրանց տարածման և (կամ) հրապարակման ձևերը:

15. Նիստի արձանագրությանն անհրաժեշտության դեպքում կցվում են քննարկված հարցերին վերաբերող նյութեր, այդ թվում` իրավական և այլ փաստաթղթերի (հայեցակարգեր, ռազմավարություններ, հաշվետվություններ և այլն) նախագծեր, գրավոր զեկույցների և ելույթների տեքստեր:

16. Հանձնաժողովի նիստի արձանագրությունն ստորագրվում է հանձնաժողովի նախագահի կողմից` 3 աշխատանքային օրվա ընթացքում:

17. Հանձնաժողովի նիստերի արձանագրությունները պահվում են Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության աշխատակազմում:

 

 VI. ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

18. Հանձնաժողովի նախագահը`

1) նախագահում է հանձնաժողովի նիստերը.

2) հաստատում է հանձնաժողովի օրակարգը և ստորագրում հանձնաժողովի նիստերի արձանագրությունները.

3) լսում է հանձնաժողովի կողմից ընդունված որոշումների կատարման ընթացքի մասին հաշվետվությունները և տալիս ցուցումներ ու հանձնարարականներ.

4) որոշում է հանձնաժողովի նիստերին հրավիրվող անձանց կազմը.

5) իրականացնում է սույն աշխատակարգով սահմանված այլ լիազորություններ:

19. Հանձնաժողովի նախագահի բացակայության դեպքում նրան փոխարինում է հանձնաժողովի անդամներից որևէ մեկը՝ նախագահի ցուցումով:

20. Հանձնաժողովի անդամները`

1) իրավունք ունեն ներկայացնելու հարցեր` հանձնաժողովի օրակարգում ընդգրկելու համար.

2) հանձնաժողովի նիստերի ընթացքում քննարկվող հարցերի վերաբերյալ իրավունք ունեն ներկայացնելու բանավոր կամ գրավոր կարծիք.

3) մասնակցում են որոշումների ընդունման համար քվեարկությանը.

4) մասնակցում են հանձնաժողովի աշխատանքներին.

5) իրենց իրավասության սահմաններում կատարում են հանձնաժողովի որոշումները և նախագահի հանձնարարականները:

21. Հանձնաժողովի քարտուղարը`

1) ապահովում է հանձնաժողովի նիստերի կազմակերպումը.

2) ապահովում է հանձնաժողովի քննարկմանը ներկայացվող փաստաթղթերի և նյութերի պատրաստումը.

3) ապահովում է հանձնաժողովի նիստերի արձանագրության կազմումը, տրամադրում է այն հանձնաժողովի բոլոր անդամներին և համակարգում հանձնաժողովի անդամների դիտողությունների ու առաջարկությունների քննարկման և արձանագրությունների լրամշակման գործընթացը.

4) ապահովում է հանձնաժողովի գործունեության մասին տեղեկատվության պարբերական տեղակայումը Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության պաշտոնական կայքում:

 

VII. ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԴԱԴԱՐՈՒՄԸ

 

22. Հանձնաժողովի գործունեությունը դադարում է Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշմամբ:

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարարի առաջին տեղակալ

Գ. Դումանյան

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան