ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2018 թվականի փետրվարի 9-ին
«ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՀԱՇՏԱՐԱՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին» Հայաստանի Հանրապետության 2008 թվականի հունիսի 17-ի ՀՕ-123-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 15-րդ հոդվածում «պարտավոր է եռօրյա ժամկետում քննել դիմումը և կայացնել» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով կայացնում է» բառերով:
Հոդված 2. Օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասը «կարող են» բառերից հետո լրացնել «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով» բառերով:
Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում նորընտիր Հանրապետության նախագահի կողմից իր պաշտոնի ստանձնման օրը:
Հայաստանի Հանրապետության 2018 թ. փետրվարի 27 Երևան ՀՕ-117-Ն
նախագահՍ. Սարգսյան
