«Վավերացնում եմ» 
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
12 ապրիլի 2006 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ 
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
6 ապրիլի 2006 թվականի N 430-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 15-Ի N 2162-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻՑ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի «Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպություն ստեղծելու և նրա կանոնադրությունը հաստատելու մասին» N 2334-Ն որոշումը և «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ և 23-րդ հոդվածի 3-րդ մասերին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. «Հայաստանի Հանրապետության 2006 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածում կատարել վերաբաշխում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 15-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 2162-Ն որոշման N 5 հավելվածում կատարել փոփոխություններ՝ համաձայն հավելվածի:
2. «Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության կանոնադրական գործունեությանն աջակցելու նպատակով Հայաստանի Հանրապետության առևտրի և տնտեսական զարգացման նախարարությանը հատկացնել 31260.0 հազ. դրամ` Հայաստանի Հանրապետության 2006 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Ընթացիկ ներքին այլ տրանսֆերտային վճարներ» հոդվածով):
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
| Հայաստանի Հանրապետության | Ա. Մարգարյան | 
| 
 | 
| Հավելված | 
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ N 1 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄԸ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 15-Ի N 2162-Ն ՈՐՈՇՄԱՆ N 5 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
(հազ. դրամ)
| Բյուջետային ծախսերի գործառական դասակարգման | Բյուջետային ծախսերի գործառական դասակարգման խմբերի և ենթախմբերի, բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման հոդվածների, ֆինանսավորվող ծրագրերի և դրանք իրականացնող մարմինների անվանումները | Վերաբաշխում «Հայաստանի Հանրապետության 2006 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի N 1 հավելվածում և փոփոխություններ ՀՀ կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 15-ի N 2162-Ն որոշման N 5 հավելվածում (պակասեցվող գումարները նշված են բացասական, իսկ ավելացվող գումարները` դրական նշանով) | ||||
| խումբը | ենթախումբը | առաջին եռամսյակ | առաջին կիսամյակ | ինն ամիս | տարի | |
| ԸՆԴԱՄԵՆԸ | ||||||
| 11 | ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅՈՒՆ, ՀԱՆՔԱՅԻՆ ՀԱՆԱԾՈՆԵՐ (բացառությամբ վառելիքի), ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅՈՒՆ | - | -12980 | -25950 | -39080 | |
| այդ թվում` | ||||||
| 01 | Արդյունաբերության, հանքային հանածոների պաշարների, շինարարության և բնապահպանության բնագավառում պետական կառավարում | - | -12980 | -25950 | -39080 | |
| այդ թվում` | ||||||
| 01. Գործադիր իշխանության, պետական կառավարման հանրապետական և տարածքային կառավարման մարմինների կառավարում | - | -12980 | -25950 | -39080 | ||
| ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարություն | - | -12980 | -25950 | -39080 | ||
| ԸՆԴԱՄԵՆԸ` ԾԱԽՍԵՐ | - | -12980 | -25950 | -39080 | ||
| այդ թվում` | - | 
 | 
 | 
 | ||
| ՊԵՏԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ, ԴՐԱՆՑ ԵՆԹԱԿԱ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԱՇԽԱՏԱՎԱՐՁ | - | -9900 | -19800 | -29700 | ||
| ԸՆԹԱՑԻԿ ՏՐԱՆՍՖԵՐՏՆԵՐ | - | -1350 | -2700 | -4050 | ||
| այդ թվում` | 
 | 
 | 
 | |||
| Այլ ընթացիկ տրանսֆերտային վճարներ | - | -1350 | -2700 | -4050 | ||
| այդ թվում` | 
 | 
 | 
 | |||
| - պարտադիր սոցիալական ապահովագրության վճարներ | - | -1350 | -2700 | -4050 | ||
| ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԳՆՄԱՆ ԵՎ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎՃԱՐՄԱՆ ԾԱԽՍԵՐ | - | -1730 | -3450 | -5330 | ||
| այդ թվում` | 
 | |||||
| Ապրանքների ձեռքբերում | - | -200 | -350 | -500 | ||
| այդ թվում` | 
 | 
 | 
 | |||
| Գույք, գրասենյակային ապրանքներ և նյութեր | - | -200 | -350 | -500 | ||
| այդ թվում` | 
 | 
 | 
 | |||
| -գրասենյակային ապրանքներ և նյութեր | - | -200 | -350 | -500 | ||
| Գործուղումներ և ծառայողական ուղևորություններ | - | -300 | -600 | -900 | ||
| Տրանսպորտային ծառայությունների վճարներ | - | -300 | -640 | -1040 | ||
| Կապի ծառայությունների վճարներ | - | -300 | -600 | -1000 | ||
| Կոմունալ ծառայությունների վճարներ | - | -630 | -1260 | -1890 | ||
| այդ թվում` | 
 | 
 | ||||
| -էլեկտրաէներգիայի, վառելիքի և ջեռուցման ծախսեր | - | -600 | -1200 | -1800 | ||
| Ջրմուղ-կոյուղուց օգտվելու վարձի վճարման ծախսեր | - | -10 | -20 | -30 | ||
| Այլ կոմունալ ծախսեր | - | -20 | -40 | -60 | ||
| 14 | ՀԻՄՆԱԿԱՆ ԽՄԲԻՆ ՉԴԱՍՎՈՂ ԾԱԽՍԵՐ | - | 12980 | 25950 | 39080 | |
| այդ թվում` | 
 | 
 | 
 | |||
| 06 | Այլ ծրագրեր | - | 12980 | 25950 | 39080 | |
| այդ թվում` | 
 | 
 | ||||
| 01. ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ | - | 12980 | 25950 | 39080 | ||
| ՀՀ կառավարություն | - | 12980 | 25950 | 39080 | ||
| Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար | Մ. Թոփուզյան | 
 
                