Գլխավոր տեղեկություն
Номер
N 1009-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (17.10.2014-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Принят
ՀՀ վարչապետ
Дата принятия
16.10.2014
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
16.10.2014
Дата вступления в силу
17.10.2014

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

16 հոկտեմբերի 2014 թվականի N 1009-Ա

 

ԼՈՒՍԻՆԵ ԱՅՎԱԶՅԱՆԻ ԵՎ ԱՐՄԻՆԵ ՍԵՅՐԱՆՅԱՆԻ՝ ՄՈՍԿՎԱ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`

1. Մաքսային միությանը և Միասնական տնտեսական գոտուն Հայաստանի Հանրապետության միանալու Ճանապարհային քարտեզի իրականացման շրջանակներում «Մաքսային միությունում ներմուծման մաքսատուրքերի (համարժեք ազդեցություն ունեցող այլ տուրքերի, հարկերի և գանձումների) հաշվեգրման ու բաշխման կարգի սահմանման և կիրառման մասին» 2010 թվականի մայիսի 20-ի համաձայնագրի իրականացման և ներմուծման մաքսատուրքերի գումարների հաշվեգրման և բաշխման վերաբերյալ անդամ-պետությունների գանձապետարանների միջև տեղեկատվության փոխանակման մեխանիզմի մշակման առնչությամբ կայացած խորհրդատվություններին մասնակցելու նպատակով Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության աշխատակազմի գործառնական վարչության պետական բյուջեի հաշվառման բաժնի գլխավոր մասնագետներ Լուսինե Այվազյանի և Արմինե Սեյրանյանի` 2014 թվականի հոկտեմբերի 7-10-ը Մոսկվա (Ռուսաստանի Դաշնություն) գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:

2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին՝ ապահովել եռօրյա ժամկետում Լուսինե Այվազյանի՝ Մոսկվա գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնելը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Հ. Աբրահամյան

 

2014 թ. հոկտեմբերի 16

Երևան

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան