ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
2 հուլիսի 2014 թվականի N 605-Ա
ԿԱՐԻՆԵ ՄԻՆԱՍՅԱՆԻ, ՍՈՒՐԵՆ ԿԱՐԱՅԱՆԻ ԵՎ ՇԱՎԱՐՇ ՔՈՉԱՐՅԱՆԻ՝ ՍՈՉԻ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի հերթական նիստին մասնակցելու նպատակով 2014 թվականի հունիսի 22-24-ը Սոչի (Ռուսաստանի Դաշնություն) գործուղման հետ կապված ծախսերը կատարել՝
1) Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի տեղակալ Սուրեն Կարայանինը` Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին.
2) Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանինը՝ Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության աշխատակազմի պահպանման ծախսերում գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
2. Առաջարկել Հայաստանի Հանրապետության Նախագահի խորհրդական Կարինե Մինասյանի (պատվիրակության ղեկավար, համաձայնությամբ)՝ 2014 թվականի հունիսի 22-24-ը Սոչի (Ռուսաստանի Դաշնություն) գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի միջոցների հաշվին:
3. Առաջարկել պատվիրակության ղեկավարին եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել պատվիրակության՝ Սոչի գործուղման արդյունքների մասին հաշվետվություն:
Հայաստանի Հանրապետության |
Հ. Աբրահամյան |
2014 թ. հուլիսի 2 Երևան |