«Գրանցված է»
ՀՀ արդարադատությաննախարարության կողմից
28 նոյեմբերի 2014 թ.
Պետական գրանցման թիվ 60314533
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
17 նոյեմբերի 2014 թ. |
թիվ 45-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
«ԳՐԱԴԱՐԱՆՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՁԵՎ 6-ԳՄ (ՏԱՐԵԿԱՆ) ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎԸ ԵՎ ԼՐԱՑՄԱՆ ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 19-Ի ԹԻՎ 193-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Պետական վիճակագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10 հոդվածի երրորդ մասի ե) կետով և 14-րդ հոդվածի երկրորդ և երրորդ մասերով, «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 72-րդ հոդվածի առաջին մասի առաջին կետի ա) ենթակետով` Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհուրդը որոշում է.
1. Հաստատել «Գրադարանների գործունեության մասին» Ձև 6-ԳՄ (տարեկան) պետական վիճակագրական հաշվետվության ձևը` համաձայն հավելված 1-ի:
2. Հաստատել «Գրադարանների գործունեության մասին» Ձև 6-ԳՄ (տարեկան) պետական վիճակագրական հաշվետվության ձևի լրացման հրահանգը` համաձայն հավելված 2-ի:
3. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2002 թվականի օգոստոսի 19-ի «Հաշվետվություն գրադարանների գործունեության մասին» Ձև թիվ 6-գմ պետական վիճակագրական հաշվետվության ձևը և լրացման հրահանգը հաստատելու մասին» թիվ 193-Ն որոշումը:
Նախագահ |
Ս. Մնացականյան |
Հավելված 1 |
ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ ԳՐԱԴԱՐԱՆՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ 20 Թ. |
Ձև 6-ԳՄ (տարեկան) |
Ներկայացվում է համաձայն «Պետական վիճակագրության մասին» ՀՀ օրենքի (2000թ. ապրիլի 4-ի, ՀՕ-48) | |||||||||||||||||
Հաշվետվության ներկայացման ժամկետը` | |||||||||||||||||
Ներկայացնում է____________________________________________________________________________________________ Գտնվելու վայրը ___________________________________________________________________________ I I I I I
Փաստացի գործունեության հիմնական տեսակը_____________________________________________ _______________________________________________________________________________________ I I I I I I
| |||||||||||||||||
ՏՐԱՄԱԴՐՎԱԾ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳԱՂՏՆԻՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՈՒՄԸ ԵՐԱՇԽԱՎՈՐՎՈՒՄ Է ՕՐԵՆՔՈՎ | |||||||||||||||||
Պետական վիճակագրության մասին օրենսդրության խախտումը վիճակագրական տեղեկություններ տրամադրողների, ինչպես նաև պետական վիճակագրություն իրականացնող մարմնի պաշտոնատար անձանց համար առաջացնում է պատասխանատվություն՝ օրենքով սահմանված կարգով: |
Բաժին 1. Շենքային պայմանները
Գրադարանի շենքի ընդհանուր |
Ընթերցասրահ | |
մակերեսը, քառ. մ |
տեղերի քանակը, միավոր | |
1 |
2 |
3 |
Բաժին 2. Գրադարանային հավաքածուի (ֆոնդի) շարժը
հազ. օրինակ |
Տողի |
Ընդա-մենը |
այդ թվում` |
Տեսա-լսողա-կան նյութեր |
Նյութեր էլեկտրո-նային կրիչների վրա | |||||||||
ըստ բովանդակության |
ըստ լեզուների | ||||||||||||
հասարա-կա-քաղա-քական |
բնական գի-տություններ, բժշկություն |
տեխնիկական, գյուղատնտե-սական և տնտե-սագիտական |
մշակույթ, ֆիզկուլ- տուրա և սպորտ |
բանասիրական, գիտական և գե-ղարվեստական գրականություն |
հայե- |
ռուսե- |
անգլե- |
այլ | |||||
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
8 |
9 |
10 |
11 |
12 | ||
201 |
Գրադարանային հավաքածուն տարեսկզբին |
||||||||||||
202 |
Ստացվել է հաշվետու տարում, ընդամենը |
||||||||||||
202.1 |
բյուջետային միջոցների հաշվին |
||||||||||||
202.2 |
նվիրաբերած |
||||||||||||
203 |
Դուրս է գրվել հաշվետու տարում |
||||||||||||
204 |
Գրադարանային հավաքածուն տարեվերջին |
||||||||||||
205 |
Տացքը |
||||||||||||
206 |
որից՝ 1-9-րդ դասարանների աշակերտներին |
Բաժին 3. Ընթերցողների թվաքանակն ըստ տարիքի և կրթական մակարդակի
մարդ |
Տողի հա-մարը |
Ընթերցողների թվաքանակը |
այդ թվում` | |||||||||||
ըստ տարիքի |
ըստ կրթական մակարդակի | ||||||||||||
15 և ցածր |
16 - 18 |
19 - 25 |
26 - 40 |
41 - 55 |
56 - 63 |
64 և |
միջնա-կարգ |
միջին մասնա-գիտական |
թերի |
բարձրա-գույն | |||
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
8 |
9 |
10 |
11 |
12 | ||
301 |
Ընդամենը |
||||||||||||
302 |
այդ թվում` կանայք |
Բաժին 4. Ներհամակարգային և միջգրադարանային բաժնույթ
միավոր |
Տողի հա-մարը |
Հաճախումների քանակը |
Ստացվել է գրականություն |
Տրվել է գրականություն | |||
ներհամակարգային բաժնույթով |
միջգրադարանային բաժնույթով |
ներհամակարգային բաժնույթով |
միջգրադարանային բաժնույթով | |||
1 |
2 |
3 |
4 |
5 | ||
401 |
Ընդամենը |
|||||
402 |
որից՝ 1-9- րդ դասարանների աշակերտների |
Բաժին 5. Զանգվածային միջոցառումներ
միավոր |
Տողի հա-մարը |
Կազմակերպվել են զանգվածային միջոցառումներ |
Մատենագիտական տեղեկանք | ||
գրավոր |
համացանց | |||
1 |
2 |
3 | ||
501 |
Ընդամենը |
|||
502 |
որից՝ 1-9-րդ դասարանների աշակերտների համար |
Բաժին 6. Գրադարանային աշխատողներ
մարդ |
Տողի հա-մարը |
Գրադարանային աշխատողների թվաքանակը |
այդ թվում` ըստ կրթական մակարդակի | ||||||
ընդա- |
նրանցից` ունեն մինչև 5 տարվա գրադարանային աշխատանքային ստաժ |
բարձրագույն |
նրանցից` գրադարանային |
միջին |
նրանցից` գրադարանային |
միջնակարգ | ||
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 | ||
601 |
Ընդամենը |
|||||||
602 |
այդ թվում` կանայք |
Բաժին 7. Ֆինանսական միջոցների մուտքն ու օգտագործումը
հազ. դրամ |
Ֆինանսական միջոցների առկայությունը |
Ֆինանսական ծախսեր |
Ֆինանսական միջոցների | |||||||||||||
ընդա- |
այդ թվում` |
ընդա- |
այդ թվում` | ||||||||||||
մնացորդը |
ֆինանսական մուտքերը |
նյութական ծախսեր |
ոչ նյութական ծառա-յությունների վճարումներ |
գործուղման ծախսեր |
աշխա-տանքի վարձա-տրության և դրան հավա-սարեցված այլ |
գրադարանային ֆոնդի համալրման |
հիմնա-վերանորոգման, |
այլ ծախսեր | |||||||
ընդամենը |
այդ թվում` | ||||||||||||||
բյուջեից (պետական |
նվիրա-տվություններ |
վարձակալու- |
այլ եկամուտներ | ||||||||||||
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
8 |
9 |
10 |
11 |
12 |
13 |
14 |
15 |
16 |
|
Ղեկավար | |
Կատարող _____________________ | Անուն, ազգանուն _____________________ |
Հեռ. __________________________ | Պաշտոն ____________________________ |
«____» ___________________ 20….թ. | Ստորագրություն _____________________ |
Հավելված 2 |
Հ Ր Ա Հ Ա Ն Գ
«ԳՐԱԴԱՐԱՆՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՁԵՎ 6-ԳՄ (ՏԱՐԵԿԱՆ) ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն հրահանգը սահմանում է «Գրադարանների գործունեության մասին» ՁԵՎ 6-ԳՄ (տարեկան) պետական վիճակագրական հաշվետվության (այսուհետ` Հաշվետվություն) լրացման կարգը:
2. Հաշվետվությունը ներկայացնում են գրադարանները, որոնք այդ մասին իրազեկվում են Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2003 թվականի հոկտեմբերի 3-ի թիվ 11-Ն որոշմամբ հաստատված կարգի դրույթներին համապատասխան:
3. Հաշվետվության ցուցանիշները լրացվում են հաշվետու տարվա համար:
4. Վիճակագրական տեղեկությունների ներկայացման հետ կապված այլ հարցերը կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:
II. ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ
ԲԱԺԻՆ 1. ՇԵՆՔԱՅԻՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ
5. Հաշվետվության սյունակ 1-ում լրացվում է գրադարանի շենքի ընդհանուր մակերեսը (քառ. մ):
6. Սյունակ 2-ում լրացվում է ընթերցասրահի ընդհանուր մակերեսը (քառ. մ), իսկ սյունակ 3-ում` տեղերի քանակը (միավոր):
ԲԱԺԻՆ 2. ԳՐԱԴԱՐԱՆԱՅԻՆ ՀԱՎԱՔԱԾՈՒԻ (ՖՈՆԴԻ) ՇԱՐԺԸ
7. Հաշվետվության 201 տողում լրացվում է գրադարանային հավաքածուի ընդհանուր քանակը տարեսկզբի դրությամբ (սյունակ 1):
8. 202 տողում լրացվում է հաշվետու տարում ստացված գրքերի քանակը (սյունակ 1), որից 202.1 տողում առանձնացվում է բյուջետային միջոցների հաշվին ստացվածը, 202.2 տողում՝ նվիրաբերածը:
9. 203 տողում լրացվում է հաշվետու տարում դուրս գրված գրքերի քանակը (սյունակ 1):
10. 204 տողում լրացվում է գրքային ֆոնդի ընդհանուր քանակը տարեվերջին (սյունակ 1):
11. 205 տողում լրացվում է տացքը (սպասարկած գրականություն) (սյունակ 1), որից 206 տողում առանձնացվում է 1-9 դասարանների աշակերտներին սպասարկած գրականությունը:
12. Նշված տողերին համապատասխան, սյունակներ 2-6-ում լրացվում է գրքային ֆոնդն ըստ բովանդակության:
13. Նշված տողերին համապատասխան, սյունակներ 7-10-ում լրացվում է` գրքային ֆոնդն ըստ լեզուների:
14. Նշված տողերին համապատասխան, սյունակ 11-ում լրացվում է տեսալսողական նյութերի քանակը:
15. Նշված տողերին համապատասխան, սյունակ 12-ում լրացվում է էլեկտրոնային կրիչներով նյութերի քանակը:
ԲԱԺԻՆ 3. ԸՆԹԵՐՑՈՂՆԵՐԻ ԹՎԱՔԱՆԱԿՆ ԸՍՏ ՏԱՐԻՔԻ ԵՎ ԿՐԹԱԿԱՆ ՄԱԿԱՐԴԱԿԻ
16. Հաշվետվության 301 տողում լրացվում է ընթերցողների թվաքանակը (սյունակ 1), որից սյունակներ 2-8-ում առանձնացվում է ըստ տարիքի, իսկ սյունակներ 9-12-ում՝ ըստ կրթական մակարդակի:
17. 302 տողում նույն ցուցանիշները լրացվում են կանանց համար:
ԲԱԺԻՆ 4. ՆԵՐՀԱՄԱԿԱՐԳԱՅԻՆ ԵՎ ՄԻՋԳՐԱԴԱՐԱՆԱՅԻՆ ԲԱԺԱՆՈՒՅԹ
18. Հաշվետվության 401 տողում լրացվում է հաճախումների ընդհանուր քանակը (սյունակ 1), որից 402 տողում առանձնացվում է 1-9 դասարանների աշակերտներինը:
19. Սյունակ 2-ում լրացվում է ներհամակարգային բաժանույթով ստացված գրականության քանակը, իսկ սյունակ 3-ում՝ միջգրադարանային բաժանույթով ստացվածը:
20. Սյունակ 4-ում լրացվում է ներհամակարգային բաժանույթով տրված գրականության քանակը, իսկ սյունակ 5-ում՝ միջգրադարանային բաժանույթով տրվածը:
ԲԱԺԻՆ 5. ԶԱՆԳՎԱԾԱՅԻՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ
21. Հաշվետվության 501 տողում լրացվում է կազմակերպված զանգվածային միջոցառումների ընդհանուր քանակը (սյունակ 1), որից 502 տողում առանձնացվում է 1-9 դասարանների աշակերտների համար միջոցառումները:
22. Սյունակ 2-ում լրացվում է գրավոր մատենագիտական տեղեկանքների (գրադարանային աշխատողների կողմից ընթերցողներին տրամադրված գրավոր տեղեկություններ գրադարանային հավաքածուի մասին) քանակը, իսկ սյունակ 3-ում՝ համացանցով տրամադրվածը:
ԲԱԺԻՆ 6. ԳՐԱԴԱՐԱՆԱՅԻՆ ԱՇԽԱՏՈՂՆԵՐ
23. Հաշվետվության 601 տողում լրացվում է գրադարանային աշխատողների ընդհանուր թվաքանակը (սյունակ 1), նրանցից սյունակ 2-ում առանձնացվում է մինչև 5 տարվա գրադարանային աշխատանքային ստաժ ունեցողների թվաքանակը, իսկ սյունակներ 3-7-ում՝ գրադարանային աշխատողների թվաքանակն ըստ կրթական մակարդակի:
24. 602 տողում նույն ցուցանիշները լրացվում են կանանց համար:
ԲԱԺԻՆ 7. ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՄՈՒՏՔՆ ՈՒ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄԸ
25. Ցուցանիշները լրացնելիս ֆինանսական տարին ընդունել հաշվետու տարվա հունվարի 1-ից դեկտեմբերի 31-ը:
26. Սյունակ 1-ում լրացվում են ընդհանուր ֆինանսական միջոցները:
27. Սյունակ 2-ում բերվում է ֆինանսական միջոցների մնացորդը տարեսկզբին:
28. Ընթացիկ տարվա ֆինանսական մուտքերի մասին տվյալները բերվում են սյունակներ 3-7-ում:
29. Սյունակ 8-ում լրացվում են ընդհանուր ֆինանսական ծախսերը, որից առանձնացվում են.
1) «նյութական ծախսեր» սյունակ 9-ում լրացվում է ընթացիկ նորոգման աշխատանքների և ծախսված նյութերի արժեքը, տեխնիկայի անվտանգության և աշխատանքի պահպանության ծախսերը, արտահագուստի, փոքրարժեք և արագամաշ գույքի մաշվածությունը, վառելիքի, էլեկտրաէներգիայի և այլ նմանատիպ ծախսերը,
2) «ոչ նյութական ծառայությունների վճարումներ» սյունակ 10-ում լրացվում է աշխատողների մասնագիտական ուսուցմանն ուղղված վճարումները, շենքերի, մեքենաների և սարքավորումների վարձակալական վճարումները, գիտահետազոտական և փորձարարական աշխատանքների, ֆինանսական, իրավաբանական, պահակային և հակահրդեհային ծառայությունների վճարումները, ներկայացուցչական, գովազդային, լիցենզավորման և սերտիֆիկացման ծախսերը և այլն,
3) սյունակ 11-ում լրացվում են գործուղման ծախսերը,
4) «աշխատանքի վարձատրության և դրան հավասարեցված այլ վճարումներ» սյունակ 12-ում լրացվում է հաշվետու ժամանակահատվածում բոլոր աշխատողների (ներառյալ` այլ կազմակերպություններից համատեղությամբ, ինչպես նաև քաղաքացիաիրավական պայմանագրի հիման վրա աշխատողները) կողմից փաստացի կատարված աշխատանքների դիմաց հաշվարկված աշխատավարձը, ներառյալ` փոխհատուցումները և աշխատավարձի նկատմամբ հաշվարկվող հավելումները և պարգևավճարները,
5) սյունակ 13-ում լրացվում են գրադարանային ֆոնդի համալրման համար կատարված ծախսերը,
6) սյունակ 14-ում լրացվում են գրադարանների կողմից իրականացված շենքերի և շինությունների, ինչպես նաև մեքենաների և սարքավորումների ձեռքբերման և կապիտալ վերանորոգման ծախսերը,
7) վերը նշված տողերով չառանձնացված այլ ծախսերը լրացվում են սյունակ 15-ում:
30. Սյունակ 16-ում լրացվում է ֆինանսական միջոցների մնացորդը տարեվերջին: