«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
2 սեպտեմբերի 2014 թ.
Պետական գրանցման թիվ 60014403
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
27 օգոստոսի 2014 թ. ք. Երևան |
N 341-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 2-Ի N 347-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 17-րդ հոդվածի 1-ին մասի «զ» կետը և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասը` Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2008 թվականի հուլիսի 2-ի «Էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատորի լիցենզիա ունեցող անձի և էլեկտրաէներգետիկական համակարգի լիցենզավորված այլ անձանց միջև փոխհարաբերությունների կարգը հաստատելու մասին» N 347-Ն որոշման 1-ին կետով հաստատված հավելվածում` էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատորի լիցենզիա ունեցող անձի և էլեկտրաէներգետիկական համակարգի լիցենզավորված այլ անձանց միջև փոխհարաբերությունների կարգում (այսուհետ՝ Կարգ) կատարել հետևյալ փոփոխությունները.
1) Կարգի 6-րդ կետի 4-րդ ենթակետում «համակարգային վթարների» բառերը փոխարինել «համակարգում տեղի ունեցած պատահարների» բառերով և ենթակետից հանել «՝ դրանց քննությունը կազմակերպելու համար» բառերը,
2) Կարգի N 1 հավելվածի՝ համակարգի օպերատորի և շուկայի մասնակիցների օպերատիվ անձնակազմների փոխհարաբերությունների հրահանգի 3-րդ կետում «Շուկայի մասնակիցներին է ներկայացնում էլեկտրական միացությունների հաստատված սխեմաները» բառերը փոխարինել «այն ներկայացնում է Շուկայի մասնակիցներին» բառերով,
3) Կարգի N 2 հավելվածի՝ էլեկտրաէներգետիկական համակարգի ռեժիմների պլանավորման ընթացքում փոխհարաբերությունների հրահանգի՝
ա. 3-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ.
«3. Շուկայի մասնակիցները յուրաքանչյուր տարի՝ մինչև հոկտեմբերի 15-ը, պարտավոր են Համակարգի օպերատորին ներկայացնել Համակարգի օպերատորի օպերատիվ կառավարման ներքո գտնվող սարքավորումների՝ այդ թվում նաև՝ ՌՊևԱ սարքվածքների, նորոգումների գրաֆիկները: Արտադրողները յուրաքանչյուր տարի՝ մինչև հոկտեմբերի 15-ը, պարտավոր են Համակարգի օպերատորին ներկայացնել նաև հետևյալ տեղեկատվությունը.
1) Հանձնաժողովի կողմից հաջորդ տարվա համար հաստատվող էլեկտրական հզորությունների վերաբերյալ տեղեկատվությունը` տնօրինելի հզորություն, նվազագույն հզորություն, ինչպես նաև հզորության զարգացման և նվազեցման արագությունները,
2) գետերի բնական հոսքի հաջորդ տարվա կանխատեսումները,
3) ոռոգման ռեժիմների հաջորդ տարվա պլանը:».
բ. 4-րդ կետի «3) և 4)» թվերը փոխարինել «2) և 3)» թվերով, «համալիրների» բառը փոխարինել «և հիդրոէլեկտրակայանների համալիրների» բառերով,
գ. 6-րդ կետում «դեկտեմբերի 1-ը» բառերը փոխարինել «նոյեմբերի 20-ը» բառերով,
դ. 8-րդ և 9-րդ կետերում «համալիրների» բառը փոխարինել «և հիդրոէլեկտրակայանների համալիրների» բառերով.
4) Կարգի N 3 հավելվածի՝ ռելեական պաշտպանության և ավտոմատիկայի սարքվածքների կարգավարման ընթացքում փոխհարաբերությունների հրահանգի՝
ա. 2-րդ կետում «սեպտեմբերի» բառը փոխարինել «հոկտեմբերի» բառով,
բ. 10-րդ կետում «արժեքների հաշվարկները» բառերը փոխարինել «մեծությունները» բառերով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ` |
Ռ. Նազարյան |