ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
10 ապրիլի 2014 թվականի N 394-Ա
ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՄՐՑՈՒՆԱԿՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԿԱՆՈՆԱԴՐԱԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ի կատարումն Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի դեկտեմբերի 19-ի N 1414-Ն որոշման 15-րդ կետի 5-րդ ենթակետի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
Հաստատել Պետական աջակցություն Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի կանոնադրական խնդիրների իրականացման 2014 թվականի ծրագիրը` համաձայն հավելվածի:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Գևորգյան |
2014 թ. ապրիլի 11 Երևան |
Հավելված ՀՀ կառավարության 2014 թվականի ապրիլի 10-ի N 394-Ա որոշման |
Ծ Ր Ա Գ Ի Ր
ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՄՐՑՈՒՆԱԿՈՒԹՅԱՆ ՀԻՄԱՆԱԴՐԱՄԻ ԿԱՆՈՆԱԴՐԱԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ
NN ը/կ |
Միջոցառման անվանումը |
Ակնկալվող արդյունքը |
Պատասխանատու կատարողները |
Ֆինանսա-վորման աղբյուրը |
1 |
2 |
3 |
4 |
5 |
1. Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամ (ՀԱՄՀ) հիմնական գրասենյակ | ||||
1.1. |
ՀԱՄՀ ընդհանուր և ծրագրային գործունեության ապահովում |
ՀԱՄՀ բնականոն գործունեության ապահովում |
ՀԱՄՀ հիմնական գրասենյակ (համաձայնությամբ) |
ՀՀ պետական բյուջե և ՀՀ օրենքով չարգելված այլ միջոցներ |
2. Զբոսաշրջություն | ||||
2.1. |
Հայաստանի ազգային բրենդի ռազմավարություն, բրենդի ներդրման և հաղորդակցման ծրագրի մշակման աշխատանքների պլանավորում, կազմակերպում և իրականացման ապահովում |
Հայաստանի ազգային բրենդի ռազմավարություն, բրենդի ներդրման և հաղորդակցման ծրագիր |
ՀԱՄՀ զբոսաշրջության գրասենյակ (համաձայնությամբ) |
ՀՀ պետական բյուջե և ՀՀ օրենքով չարգելված այլ միջոցներ |
2.2. |
Հայաստանի Հանրապետությունում մրցունակ և շարունակական օդային փոխադրումների ծառայությունների մատուցման ծրագրի խթանման գործողությունների պլանավորում, կազմակերպում և իրականացում |
Հայաստանի Հանրապետությունում մրցունակ և շարունակական օդային փոխադրումների ծառայությունների մատուցման ծրագրի ներկայացում միջազգային հարթակներում և խթանմանն ուղղված միջոցառումների իրականացում Նոր ավիափոխադրողների ներգրավում |
ՀԱՄՀ զբոսաշրջության գրասենյակ (համաձայնությամբ) |
ՀՀ պետական բյուջե և ՀՀ օրենքով չարգելված այլ միջոցներ |
2.3. |
ՀԲԸՄ-ն հետ համատեղ Համահայկական տեղեկատվական ցանցի ծրագրի մշակում և ծրագրի իրականացման գործողությունների պլանավորում, կազմակերպում և իրականացում |
Համահայկական տեղեկատվական ցանցի և Հայաստանի տեղեկատվական կենտրոնների համակարգի հետ համագործակցության ծրագիր և ծրագրով նախատեսված միջոցառումների իրականացման ապահովում
տեղեկատվական կենտրոնների մեկնարկի և բնականոն գործունեության ապահովում |
ՀԱՄՀ զբոսաշրջության գրասենյակ (համաձայնությամբ) |
ՀՀ պետական բյուջե և ՀՀ օրենքով չարգելված այլ միջոցներ |
2.4. |
Ազգային զբոսաշրջային գործակալության ստեղծման, ներդրման և գործողությունների ծրագրի մշակում |
Ազգային զբոսաշրջային գործակալության նպատակներ, կազմակերպչական կառուցվածք, գործառույթներ, հաստիքացուցակ, եռամյա գործողությունների ծրագիր և այլն |
ՀԱՄՀ զբոսաշրջության գրասենյակ (համաձայնությամբ) |
ՀՀ պետական բյուջե և ՀՀ օրենքով չարգելված այլ միջոցներ |
2.5. |
Հայաստանի զբոսաշրջության նոր վեբկայքի www.armenia.travel մշակում |
Հայաստանի զբոսաշրջության նոր վեբկայքի www.armenia.travel մեկնարկի և բնականոն գործունեության ապահովում |
ՀԱՄՀ զբոսաշրջության գրասենյակ (համաձայնությամբ) |
ՀՀ պետական բյուջե և ՀՀ օրենքով չարգելված այլ միջոցներ |
2.6. |
Հայաստան միջազգային այցելությունների վիճակագրական հետազոտության հաշվետվության արդյունքների հիման վրա նոր զբոսաշրջային ուղղությունների թիրախավորման վերաբերյալ առաջարկների մշակում |
Հայաստան միջազգային այցելությունների վիճակագրական հետազոտության հաշվետվության արդյունքների հիման վրա նոր զբոսաշրջային ուղղությունների թիրախավորման վերաբերյալ առաջարկներ |
ՀԱՄՀ զբոսաշրջության գրասենյակ (համաձայնությամբ) |
ՀՀ պետական բյուջե և ՀՀ օրենքով չարգելված այլ միջոցներ |
2.7. |
Զբոսաշրջության գրավչության վայրերի ճանապարհացույցերի համակարգի ծրագրի մշակման աշխատանքների պլանավորում, կազմակերպում և իրականացման ապահովում |
զբոսաշրջության գրավչության վայրերի ցուցանշման համակարգի ծրագիր |
ՀԱՄՀ զբոսաշրջության գրասենյակ (համաձայնությամբ) |
ՀՀ պետական բյուջե և ՀՀ օրենքով չարգելված այլ միջոցներ |
2.8 |
Հայաստանի՝ որպես զբոսաշրջության համար բարենպաստ և գրավիչ երկրի նկարագրի շարունակական ձևավորման և միջազգային շուկաներում ներկայացման աշխատանքների պլանավորում, կազմակերպում և իրականացման ապահովում |
համաշխարհային շուկայում Հայաստանի մարքեթինգի և խթանման ծրագրի և համապատասխան գործողությունների ծրագրի մշակում Հայաստանում զբոսաշրջային տեղեկատվական կենտրոնների համակարգի հայեցակարգի և բիզնես մոդելի, այդ թվում` Երևանի զբոսաշրջային տեղեկատվական կենտրոնի ստեղծման ծախսերի նախահաշվի, բիզնես մոդելի, եռամյա գործունեության ծրագրի և բյուջեի մշակում
առնվազն երեք միջազգային հեղինակավոր զբոսաշրջային ցուցահանդեսներին, տոնավաճառներին և համաժողովներին մասնակցության ապահովում (Top Resa’2014, JATA’2014 և TTG’2014)
առնվազն մեկ ճանաչողական այցի կազմակերպում
Հայաստանի զբոսաշրջության խթանմանը նպաստող բազմալեզու գովազդատեղեկատվական նյութերի մշակում և նրա ներդրումն ապահովող միջոցառումների իրականացում (անգլերենով, ռուսերենով, գերմաներենով` յուրաքանչյուրից առնվազն 1000 օրինակ) |
||
3. «Տաթևի վերածնունդ» | ||||
3.1. |
Տաթևի վանական համալիրի վերականգնման աշխատանքների պլանավորում, կազմակերպում, կոորդինացում և իրականացում մասնավոր-պետական համագործակցության շրջանակներում |
պատմական հուշարձանի պահպանումն ու վերականգնումն ապահովող միջոցառումների ներդրման (վերականգնման աշխատանքների) պլանավորում, կազմակերպում և կոորդինացում ծրագրի շահառուների ներգրավմամբ
ծրագրով նախատեսված միջոցառումների շարունակական իրականացում |
ՀԱՄՀ Տաթևի վերածնունդ ծրագրի գրասենյակ (համաձայնությամբ) |
ՀՀ պետական բյուջե և ՀՀ օրենքով չարգելված այլ միջոցներ |
3.2. |
Տաթև զբոսաշրջային կենտրոնի ստեղծման զարգացման ռազմավարության, համապարփակ ծրագրի և միջոցառումների ծրագրի մշակում
Տաթև զբոսաշրջային կենտրոնի ստեղծման ծրագրի իրականացմանն ուղղված գործողությունների պլանավորում, կազմակերպում և իրականացում |
Տաթև զբոսաշրջային կենտրոնի ստեղծման զարգացման ծրագիր
Տաթև զբոսաշրջային կենտրոնի ստեղծման ծրագրի իրականացմանն ուղղված գործողությունների շարունակական իրականացում |
ՀԱՄՀ Տաթևի վերածնունդ ծրագրի գրասենյակ (համաձայնությամբ) |
ՀՀ պետական բյուջե և ՀՀ օրենքով չարգելված այլ միջոցներ |
4. Առողջապահություն | ||||
4.1. |
Ուռուցքաբանության Գերազանցության Հայկական Կենտրոնի ստեղծման ծրագրի 1-ին, 2-րդ և 3-րդ փուլերի իրականացման աշխատանքների իրականացման պլանավորում, կազմակերպում և կոորդինացում |
ռադիոիզոտոպների արտադրության կենտրոնի գործարկման ապահովում
համապատասխան անձնակազմի վերապատրաստման և շարունակական կրթության ապահովում
Համաշխարհային բանկի կողմից ֆինանսավորվող Ճառագայթային թերապիայի կենտրոնի ստեղծման տեխնիկական առաջադրանքի մշակում, ծրագրի կառավարման խորհրդում մասնակցության ապահովում |
ՀԱՄՀ առողջապահու- թյան գրասենյակ (համաձայնությամբ) |
ՀՀ պետական բյուջե և ՀՀ օրենքով չարգելված այլ միջոցներ |
4.2. |
Տարածաշրջանային դեղագործական և բիոտեխնոլոգիական հանգույցի ստեղծման ծրագրի մշակում |
Տարածաշրջանային դեղագործական և բիոտեխնոլոգիական հանգույցի ստեղծման ծրագիր |
ՀԱՄՀ առողջապահու- թյան գրասենյակ (համաձայնությամբ) |
ՀՀ պետական բյուջե և ՀՀ օրենքով չարգելված այլ միջոցներ |
5. Կրթություն | ||||
5.1. |
«Գործարար վարչարարություն» (MBA) կրթական ծրագրի մշակում |
Հայաստանի Հանրապետությունում «Գործարար վարչարարություն» (MBA) կրթական ծրագրի ներդրում (2014-2015թթ. ընթացքում) |
ՀԱՄՀ կրթական ծրագրերի գրասենյակ (համաձայնությամբ) |
ՀՀ պետական բյուջե և ՀՀ օրենքով չարգելված այլ միջոցներ |
6. Հանրային կապեր, հաղորդակցություն և ֆոնդահայթայթում | ||||
6.1. |
ՀԱՄՀ գործունեության, ծրագրերի հանրային լայն լուսաբանվածության և շահառուների հետ շարունակական հաղորդակցության ապահովում |
ՀԱՄՀ հանրային իրազեկվածության և հանրային համագործակցության արդյունավետության բարձրացում և բարենպաստ հանրային տեղեկատվական միջավայրի ապահովում՝ շահառուների ներգրավմամբ, մասնավորապես՝
ՀԱՄՀ Համահայկական ցանցի ծրագրի համատեքստում ԶԼՄ-ներում, այդ թվում` սփյուռքի, ՀԱՄՀ, նրա գործունեության և ծրագրերի լուսաբանում
ՀԱՄՀ շահառուների հետ շարունակական հաղորդակցության ապահովում
ՀԱՄՀ ծրագրերի ներդրումն ապահովող միջոցառումների, այդ թվում` ֆոնդահայթայթման, պլանավորում, կազմակերպում և անցկացում
ՀԱՄՀ մասնակցություն մրցունակությունների խորհուրդների համաշխարհային ֆեդերացիայում |
ՀԱՄՀ հանրային կապերի և հաղորդակցության գրասենյակ (համաձայնությամբ) |
ՀՀ պետական բյուջե և ՀՀ օրենքով չարգելված այլ միջոցներ |
Հայաստանի Հանրապետության |
Վ. Գաբրիելյան |