ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
25 դեկտեմբերի 2014 թվականի N 1502-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 29-Ի N 1441-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի սեպտեմբերի 29-ի «Հայաստանի Հանրապետության տարածքում քարտեզագրության, գեոդեզիայի, չափագրման (հաշվառման) և հողաշինարարության աշխատանքների իրականացմանը ներկայացվող պարտադիր պահանջները, Հայաստանի Հանրապետության տարածքում քարտեզագրության, գեոդեզիայի, չափագրման (հաշվառման) և հողաշինարարության որակավորման անցկացման կարգն ու պայմանները, Հայաստանի Հանրապետության տարածքում քարտեզագրության, գեոդեզիայի, չափագրման (հաշվառման) և հողաշինարարության որակավորման վկայականի ձևը սահմանելու մասին» N 1441-Ն որոշման N 3 հավելվածում կատարել հետևյալ լրացումը և փոփոխությունը`
1) 1-ին կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 6-րդ ենթակետով.
«6) որակավորված անձի լուսանկարը:».
2) 5-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«5. Վկայականը տրվում է մեկ օրինակից: Վկայականի կրկնօրինակը դիմողին տրամադրվում է դիմումը Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտե ներկայացվելու օրվանից 3 աշխատանքային օրվա ընթացքում: Վկայականի կրկնօրինակ տրամադրելիս՝ լրացվում են բոլոր տվյալները՝ բացառությամբ ստորագրությունների: Կրկնօրինակի վերին աջ անկյունում կատարվում է «N_____________վկայականի կրկնօրինակ» նշագրումը, և նշվում են կրկնօրինակը տալու ամիսը, ամսաթիվը, տարեթիվը: Կրկնօրինակն ստորագրվում և կնքվում է վկայականում նշված գործող պաշտոնատար անձանց կողմից:
|
»: |
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։
Հայաստանի Հանրապետության |
Հ. Աբրահամյան |
2014 թ. դեկտեմբերի 26 |