Գլխավոր տեղեկություն
Номер
N 828-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (19.09.2013-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Принят
ՀՀ վարչապետ
Дата принятия
18.09.2013
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
18.09.2013
Дата вступления в силу
19.09.2013

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

18 սեպտեմբերի 2013 թվականի N 828-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԱՇԳԱԲԱԴ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`

1. Հայաստանի Հանրապետության և Թուրքմենստանի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 5-րդ նիստին մասնակցելու նպատակով 2013 թվականի հոկտեմբերի 1-4-ը Աշգաբադ (Թուրքմենստան) գործուղել Հայաստանի Հանրապետության պատվիրակություն` համաձայն հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության պատվիրակության կազմում ընդգրկել նաև Թուրքմենստանում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Վ. Բադալյանին:

3. Հայաստանի Հանրապետության պատվիրակության անդամների` Աշգաբադ գործուղման հետ կապված ծախսերը (գիշերավարձի ծախսերը` համաձայն փաստացի կատարված ծախսերը հիմնավորող փաստաթղթերի) կատարել`

1) Ա. Մովսիսյանինը, Ա. Սիմոնյանինը, Մ. Մկրտչյանինը, Տ. Մելքոնյանինը, Ա. Պետրոսյանինը, Գ. Քոչարյանինը, Ս. Սահակյանինը, Է. Մանթաշյանինը, Ա. Ամիրջանյանինը, Վ. Առաքելյանինը` Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին.

2) Շ. Քոչարյանինը և Մ. Հայրապետյանինը` Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության աշխատակազմի պահպանման ծախսերում գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:

4. Ընդունել ի գիտություն, որ Վ. Հարությունյանի` Աշգաբադ գործուղման հետ կապված ծախսերը կատարվելու են «ՀայՌուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերության միջոցների, իսկ Ս. Աբրահամյանինը` «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» փակ բաժնետիրական ընկերության միջոցների հաշվին:

5. Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարին` գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Աշգաբադ գործուղման արդյունքների մասին հաշվետվություն:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

 Տ. Սարգսյան

 

 2013 թ. սեպտեմբերի 18

Երևան

 

 

Հավելված

ՀՀ վարչապետի 2013 թվականի

սեպտեմբերի 18-ի N 828-Ա որոշման

Կ Ա Զ Մ

2013 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 1-4-Ը ԱՇԳԱԲԱԴ ՄԵԿՆՈՂ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ

Ա. Մովսիսյան

-ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար (հանձնաժողովի հայկական կողմի նախագահ)

Շ. Քոչարյան

-ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ (հանձնաժողովի հայկական կողմի նախագահի տեղակալ)

Մ. Մկրտչյան

-ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ

Ա. Սիմոնյան

-ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարի տեղակալ

Վ. Առաքելյան

-ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի «Թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի պետական գանձարան» գործակալության պետ

Ա.Պետրոսյան

-ՀՀ գյուղատնտեսության նախարարության աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետ

Ս. Սահակյան

-ՀՀ մշակույթի նախարարության աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետ

Գ. Քոչարյան

-ՀՀ էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի առևտրի և շուկաների կարգավորման վարչության պետ

Ա. Ամիրջանյան

-ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակազմի փրկարար ծառայության Արմավիրի մարզային վարչության պետ

Մ. Հայրապետյան

-ՀՀ արտաքին գործերի նախարարության աշխատակազմի ԱՊՀ երկրների վարչության Կենտրոնական Ասիայի երկրների բաժնի վարիչի պաշտոնակատար, խորհրդական

Է. Մանթաշյան

-ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության աշխատակազմի մասսայական սպորտի և ֆիզիկական դաստիարակության քաղաքականության վարչության ֆիզիկական դաստիարակության քաղաքականության բաժնի պետ

Վ. Հարությունյան

-«ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ի վարչության նախագահ-գլխավոր տնօրեն

Ս. Աբրահամյան

-«Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն

Տ. Մելքոնյան

-ՀՀ Էներգետիկայի և բնական պաշարների նախարարության աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետ (հանձնաժողովի քարտուղար)

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար

Վ. Գաբրիելյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան