Գլխավոր տեղեկություն
Номер
N 1225-Ն
Տիպ
Որոշում
Тип
Ինկորպորացիա (21.11.2013-մինչ օրս)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2013.11.20/62(1002) Հոդ.1112
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
07.11.2013
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
14.11.2013
Дата вступления в силу
21.11.2013

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

7 նոյեմբերի 2013 թվականի N 1225-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 26-Ի N 256-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի փետրվարի 26-ի «Մի շարք միջազգային պայմանագրերով նախատեսված հարկային, մաքսային և պարտադիր այլ վճարների գծով արտոնությունների կիրառման կարգը հաստատելու մասին» N 256-Ն որոշման 1-ին կետով հաստատված կարգում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը`

1) «Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության ֆինանսների» բառերով.

2) 1-ին կետը «պայմանագրերով» բառից հետո լրացնել «, ինչպես նաև Ավստրիայի Հանրապետության կառավարության միջև կնքված` զարգացմանն ուղղված համագործակցության մասին համաձայնագրով» բառերով.

3) 5-րդ կետում`

ա. «գ» ենթակետում «եկամտահարկ» բառը փոխարինել «եկամտային հարկ» բառերով,

բ. ուժը կորցրած ճանաչել «դ» ենթակետը.

4) 8-րդ, 8.1-ին և 8.2-րդ կետերում «եկամտահարկ» բառը` համապատասխան հոլովաձևերով, փոխարինել «եկամտային հարկ» բառերով` համապատասխան հոլովաձևերով.

5) 8.3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«8.3. Այն դեպքում, երբ Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ ֆիզիկական անձանց կողմից ստացման ենթակա (պասիվ եկամուտների և (կամ) քաղաքացիաիրավական պայմանագրերի շրջանակներում ստացված) եկամուտներից վճարման աղբյուրի մոտ հարկի պահում (գանձում) չի իրականացվել, ապա նշյալ ֆիզիկական անձինք եկամտային հարկի գծով պարտավորությունները կատարում են «Եկամտային հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված կարգով:».

6) ուժը կորցրած ճանաչել 9.1-ին կետը:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից, և դրա գործողությունը տարածվում է 2013 թվականի հունվարի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա՝ բացառությամբ 1-ին կետի 2-րդ ենթակետի, որը տարածվում է 2013 թվականի ապրիլի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան

 

2013 թ. նոյեմբերի 14

Երևան

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան