ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
13 նոյեմբերի 2013 թվականի N 1038-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՎԱՇԻՆԳՏՈՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Տնտեսական հարցերով հայ-ամերիկյան միջկառավարական հանձնաժողովի նիստին մասնակցելու նպատակով 2013 թվականի նոյեմբերի 20-24-ը Վաշինգտոն (Ամերիկայի Միացյալ Նահանգներ) գործուղել Հայաստանի Հանրապետության պատվիրակություն` համաձայն հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության պատվիրակության` Վաշինգտոն գործուղման հետ կապված ծախսերը (այդ թվում՝ նաև ներկայացուցչական)՝ համաձայն փաստացի կատարված ծախսերը հիմնավորող փաստաթղթերի, կատարել`
1) Դ. Սարգսյանինը, Գ. Մելքոնյանինը, Խ. Հակոբյանինը, Վ. Միրումյանինը, Կ. Գասպարյանինը և Ա. Գևորգյանինը` Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին.
2) Ա. Հովակիմյանինը և Ա. Հակոբյանինը` Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության աշխատակազմի պահպանման ծախսերում գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին` լուծել Հայաստանի Հանրապետության պատվիրակության` Վաշինգտոն մեկնելու հետ կապված հարցերը:
4. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին` գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Վաշինգտոն գործուղման արդյունքների մասին հաշվետվություն:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2013 թ. նոյեմբերի 13 Երևան |
Հավելված ՀՀ վարչապետի 2013 թ. նոյեմբերի 13-ի N 1038-Ա որոշման |
Կ Ա Զ Մ
2013 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 20-24-Ը ՎԱՇԻՆԳՏՈՆ ՄԵԿՆՈՂ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ
Դ. Սարգսյան | - ՀՀ ֆինանսների նախարար, Տնտեսական հարցերով հայ-ամերիկյան միջկառավարական հանձնաժողովի հայկական կողմի նախագահ |
Ա. Հովակիմյան | - ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ, Տնտեսական հարցերով հայ-ամերիկյան միջկառավարական հանձնաժողովի հայկական կողմի նախագահի տեղակալ |
Գ. Մելքոնյան |
- ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ |
Խ. Հակոբյան |
- ՀՀ բնապահպանության նախարարի տեղակալ |
Վ. Միրումյան |
- ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ |
Ա. Գևորգյան |
- ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության աշխատակազմի ատոմային էներգետիկայի վարչության պետ |
Ա. Հակոբյան |
- ՀՀ արտաքին գործերի նախարարության աշխատակազմի Ամերիկայի վարչության պետ |
Կ. Գասպարյան |
- ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի միջազգային համագործակցության վարչության պետ, Տնտեսական հարցերով հայ-ամերիկյան միջկառավարական հանձնաժողովի հայկական կողմի քարտուղար |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Վ. Գաբրիելյան |