ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
18 դեկտեմբերի 2012 թվականի N 1235-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՆ ՍԿՍԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 21-րդ հոդվածի 1-ին մասին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության 2014 թվականի բյուջետային գործընթացն սկսելու նպատակով`
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեի մշակման գործընթացի` Հայաստանի Հանրապետության 2014-2016 թվականների պետական միջնաժամկետ ծախսերի ծրագրի և Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեի նախագծերի մշակման աշխատանքների իրականացման ժամանակացույցը՝ համաձայն հավելվածի:
2. Սահմանել, որ`
1) Հայաստանի Հանրապետության վարչապետի 2002 թվականի հունիսի 7-ի «Հայաստանի Հանրապետության 2003 թվականի բյուջետային գործընթացն սկսելու մասին» N 346-Ն որոշմամբ ստեղծված` Հայաստանի Հանրապետությունում պետական միջնաժամկետ ծախսային ծրագրերի մշակման մշտապես գործող բարձրագույն խորհուրդը և աշխատանքները համակարգող մշտապես գործող խումբը շարունակելու են իրենց գործունեությունը Հայաստանի Հանրապետության 2014-2016 թվականների պետական միջնաժամկետ ծախսերի ծրագրերի մշակման ժամանակահատվածում.
2) Հայաստանի Հանրապետության օրենսդիր, գործադիր և դատական մարմիններում, Հայաստանի Հանրապետության դատախազությունում, Հայաստանի Հանրապետության օրենքներով ստեղծված մշտապես գործող մարմիններում Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության մեթոդական աջակցությամբ 2013 թվականին շարունակվելու է ծրագրային բյուջետավորման ներդրման ուղղությամբ նախապատրաստական աշխատանքների իրականացումը:
3. Հանրապետական գործադիր մարմինների ղեկավարներին` ապահովել 2013 թվականի ընթացքում իրականացվելիք ծրագրային բյուջետավորման ներդրման ուղղությամբ նախապատրաստական աշխատանքների իրականացումը:
4. Առաջարկել Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի ղեկավարին, Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության խորհրդի աշխատակազմի ղեկավարին, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարին, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի նախագահին, Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազին, Հայաստանի Հանրապետության հատուկ քննչական ծառայության պետին, Հայաստանի Հանրապետության դատարանների նախագահների խորհրդի նախագահին, Հայաստանի Հանրապետության վերահսկիչ պալատի նախագահին, Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանին, Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայության նախագահին, Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահին, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհրդի նախագահին, Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահին, Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի նախագահին, Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահին, Հայաստանի Հանրապետության հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահին և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նախագահին`
1) ղեկավարվել սույն որոշման 1-ին կետով հաստատված ժամանակացույցով.
2) ապահովել 2013 թվականի ընթացքում իրականացվելիք ծրագրային բյուջետավորման ներդրման ուղղությամբ նախապատրաստական աշխատանքների իրականացումը:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2012 թ. դեկտեմբերի 18 Երևան |
|
Հավելված ՀՀ վարչապետի 2012 թ. դեկտեմբերի 18-ի N 1235-Ա որոշման |
Ժ Ա Մ Ա Ն Ա Կ Ա Ց ՈՒ Յ Ց
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄՇԱԿՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2014-2016 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՄԻՋՆԱԺԱՄԿԵՏ ԾԱԽՍԵՐԻ ԾՐԱԳՐԻ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՄՇԱԿՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ
NN |
Կատարողները |
Կատարման ենթակա աշխատանքները և միջոցառումները |
Փաստաթղթերն ստացող պետական մարմինները |
Աշխատանքների և միջոցառումների կատարման սահմանային ժամկետները |
1 |
2 |
3 |
4 |
5 |
Մաս I. Հայաստանի Հանրապետության 2014-2016 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՄԻՋՆԱԺԱՄԿԵՏ ԾԱԽՍԵՐԻ ԾՐԱԳՐԻ ՄՇԱԿՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ | ||||
1. |
ՀՀ ֆինանսների նախարարություն |
ՀՀ 2014-2016 թթ. պետական միջնաժամկետ ծախսերի ծրագրի (այսուհետ` ՄԺԾԾ) և ՀՀ 2014 թվականի պետական բյուջեի նախագծերի մշակման աշխատանքների շրջանակներում ոլորտային հայտերը կազմելու և դրանք ներկայացնելու մեթոդական ցուցումների մշակում և տրամադրում |
ՀՀ գործադիր, |
մինչև 2012 թ. |
2. |
ՀՀ ֆինանսների նախարարություն |
ՄԺԾԾ-ի և ՀՀ 2014 թվականի պետական բյուջեի նախագծերի հիմքում դրվող բյուջետային եկամուտների առանձին եկամտատեսակների և ոչ ֆինանսական ակտիվների հետ գործառնություններից մուտքերի կանխատեսումների կազմման մեթոդական ցուցումների մշակում և տրամադրում |
ՀՀ գործադիր, |
մինչև 2012 թ. |
3. |
Տվյալ ոլորտի աշխատանքների համակարգման համար պատասխանատու հանրապետական գործադիր մարմիններ (սույն ժամանակացույցի I մասում՝ այսուհետ` գլխադասային մարմիններ) |
ՄԺԾԾ-ի նախագծի մշակման աշխատանքների շրջանակներում ոլորտային քաղաքականության հարցերի շուրջ տվյալ ոլորտում գլխադասային չհանդիսացող պետական կառավարման (այդ թվում` նաև ՀՀ տարածքային կառավարման) մարմինների հետ` |
տվյալ ոլորտում գլխադասային չհանդիսացող |
մինչև 2013 թ. հունվարի 27-ը
|
4. |
Տվյալ ոլորտում գլխադասային չհանդիսացող |
ՄԺԾԾ-ի նախագծի մշակման աշխատանքների շրջանակներում ոլորտային քաղաքականության հարցերի շուրջ գլխադասային մարմինների կողմից կազմակերպվող քննարկումներին մասնակցություն |
մինչև 2013 թ. փետրվարի 26-ը | |
5. |
ՀՀ պետական կառավարման մարմիններ |
ՄԺԾԾ-ի և ՀՀ 2014 թվականի պետական բյուջեի նախագծերի հիմքում դրվող բյուջետային մուտքերի կանխատեսումները ներկայացնելը |
ՀՀ ֆինանսների նախարարություն |
մինչև 2013 թ. փետրվարի 28-ը |
6. |
ՀՀ տարածքային կառավարման մարմիններ (յուրաքանչյուրը` իրեն վերապահված իրավասության մասով) |
ՄԺԾԾ-ի և ՀՀ 2014 թվականի պետական բյուջեի նախագծերի հիմքում դրվող բյուջետային մուտքերի կանխատեսումները կազմելը և ՀՀ տարածքային կառավարման նախարարության հետ համաձայնեցված ներկայացնելը |
ՀՀ ֆինանսների նախարարություն |
մինչև 2013 թ. փետրվարի 28-ը |
7. |
ՀՀ կենտրոնական բանկ |
ՀՀ կենտրոնական բանկի |
ՀՀ ֆինանսների նախարարություն |
մինչև 2013 թ. փետրվարի 28-ը |
8. |
ՀՀ ֆինանսների նախարարություն |
ՄԺԾԾ-ի նախագծի հիմքում դրվող մակրոտնտեսական ցուցանիշների վերաբերյալ առաջարկություններ մշակելը և ներկայացնելը |
ՄԺԾԾ-ի մշակման աշխատանքները համակարգող մշտապես գործող խումբ |
մինչև 2013 թ. մարտի 8-ը
|
9. |
ՄԺԾԾ-ի մշակման աշխատանքները համակարգող մշտապես գործող խումբ |
ՄԺԾԾ-ի նախագծի հիմքում դրվող մակրոտնտեսական ցուցանիշների վերաբերյալ առաջարկությունները քննարկելը և ներկայացնելը |
ՄԺԾԾ-ի մշակման մշտապես գործող բարձրագույն խորհուրդ |
մինչև 2013 թ. |
10. |
ՄԺԾԾ-ի մշակման մշտապես գործող բարձրագույն խորհուրդ |
ՄԺԾԾ-ի մշակման մշտապես գործող բարձրագույն խորհրդում ՄԺԾԾ-ի նախագծի հիմքում դրվող մակրոտնտեսական ցուցանիշների վերաբերյալ որոշման ընդունում |
մինչև 2013 թ. | |
11. |
Գլխադասային մարմիններ չունեցող առանձին ոլորտներում ծրագրեր իրականացնող |
տվյալ ոլորտում ՄԺԾԾ-ի հայտերը (քաղաքականության և ներառյալ դրանով պայմանավորված ՀՀ 2014-2016 թթ. պետական բյուջեների ծախսերի նկարագրությունը) մշակելը և ներկայացնելը (յուրաքանչյուրն իրեն վերաբերող մասով) |
ՀՀ ֆինանսների |
մինչև 2013 թ. |
12. |
Գլխադասային մարմիններ |
իրենց ոլորտի 2014-2016 թթ. միջնաժամկետ ծախսերի ծրագրերի հայտերը (քաղաքականության վերաբերյալ փաստաթղթերի և ներառյալ դրանով պայմանավորված ՀՀ 2014-2016 թթ. պետական բյուջեների ծախսերի գծով առաջարկությունները, ինչպես ամփոփ, այնպես էլ՝ ըստ տվյալ ոլորտում գլխադասային չհանդիսացող մարմինների գծով) մշակելը և ներկայացնելը |
ՀՀ ֆինանսների նախարարություն |
մինչև 2013 թ. |
13. |
ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե |
ՀՀ պետական բյուջեի հարկային եկամուտների հավաքագրումն ապահովող միջոցառումների |
ՀՀ ֆինանսների նախարարություն |
մինչև 2013 թ. |
14. |
ՀՀ հանրապետական գործադիր մարմիններ` ըստ ՀՀ ֆինանսների նախարարության ներկայացրած հարցումների |
ըստ ՀՀ ֆինանսների նախարարության կողմից ներկայացված ցանկի` ՄԺԾԾ-ի մշակման համար լրացուցիչ տեղեկատվության տրամադրում |
ՀՀ ֆինանսների նախարարություն |
ըստ ՀՀ ֆինանսների նախարարության հարցումներում նշված պարբերականության |
15. |
ՀՀ ֆինանսների նախարարություն |
ՀՀ պետական բյուջեի հարկային եկամուտների հավաքագրումն ապահովող միջոցառումների |
մինչև 2013 թ. | |
16. |
ՀՀ ֆինանսների նախարարություն |
յուրաքանչյուր գլխադասային մարմնի և գլխադասային մարմիններ չունեցող առանձին ոլորտներում ծրագրեր իրականացնող պետական կառավարման մարմնի գծով համապատասխան ոլորտներում ՀՀ պետական բյուջեից կատարվելիք ծախսերի ֆինանսավորման 2014-2016 թթ. կողմնորոշիչ չափաքանակների վերաբերյալ առաջարկություններ մշակելը և ներկայացնելը |
ՄԺԾԾ-ի մշակման աշխատանքները համակարգող մշտապես գործող խումբ |
մինչև 2013 թ. |
17. |
ՄԺԾԾ-ի մշակման աշխատանքները համակարգող մշտապես գործող խումբ |
յուրաքանչյուր գլխադասային մարմնի և գլխադասային մարմիններ չունեցող առանձին ոլորտներում ծրագրեր իրականացնող պետական կառավարման մարմնի գծով համապատասխան ոլորտներում ՀՀ պետական բյուջեից կատարվելիք ծախսերի ֆինանսավորման 2014-2016 թթ. կողմնորոշիչ չափաքանակների վերաբերյալ առաջարկություններ ներկայացնելը |
ՄԺԾԾ-ի մշակման մշտապես գործող բարձրագույն խորհուրդ |
մինչև 2013 թ. |
18. |
համապատասխան ոլորտներում պետական բյուջեից կատարվելիք ծախսերի ֆինանսավորման |
մինչև 2013 թ. | ||
19. |
ՄԺԾԾ-ի մշակման մշտապես գործող բարձրագույն խորհուրդ |
ըստ յուրաքանչյուր գլխադասային մարմնի և գլխադասային մարմիններ չունեցող առանձին ոլորտներում ծրագրեր իրականացնող պետական կառավարման մարմնի` համապատասխան ոլորտների ծախսերի ֆինանսավորման 2014-2016 թթ. կողմնորոշիչ չափաքանակների վերաբերյալ որոշումների ընդունում |
մինչև 2013 թ. | |
20. |
Տվյալ ոլորտում գլխադասային չհանդիսացող |
ավարտուն տեսքի բերված` իրենց ոլորտային 2014-2016 թթ. ՄԺԾԾ-ի նախագծերը մշակելը և ներկայացնելը |
տվյալ ոլորտում գլխադասային մարմիններ |
մինչև 2013 թ. |
21. |
Գլխադասային մարմիններ չունեցող առանձին ոլորտներում ծրագրեր իրականացնող |
ավարտուն տեսքի բերված` իրենց ոլորտի 2014-2016 թթ. ՄԺԾԾ-ի նախագծերը (ծախսային ռազմավարության) մշակելը և ներկայացնելը |
ՀՀ ֆինանսների նախարարություն |
մինչև 2013 թ. |
22. |
Տվյալ ոլորտում գլխադասային մարմիններ |
ավարտուն տեսքի բերված` իրենց ոլորտի ՄԺԾԾ-ի նախագծերի (ծախսային ռազմավարության)` ներառյալ համապատասխան ոլորտներում գլխադասային չհանդիսացող պետական կառավարման մարմինների ծախսերի 2014-2016 թթ. ֆինանսավորման կողմնորոշիչ չափաքանակների վերաբերյալ առաջարկություններ մշակելը և ներկայացնելը |
ՀՀ ֆինանսների նախարարություն |
մինչև 2013 թ. |
23. |
ՀՀ կրթության և գիտության նախարարություն |
առնվազն մեկ ծրագրի գծով բյուջետային ծրագրի նկարագրի (անձնագրի) մշակում և տրամադրում |
ՀՀ ֆինանսների նախարարություն |
ավարտուն տեսքի բերված` իրենց ոլորտային |
24. |
ՀՀ ֆինանսների նախարարություն |
ՄԺԾԾ-ի նախագծի վերջնական տարբերակը կազմելը և ներկայացնելը |
ՀՀ կառավարություն |
մինչև 2013 թ. |
25. |
ՀՀ կառավարություն |
ՄԺԾԾ-ի նախագծի քննարկում և հաստատում |
մինչև 2013 թ. | |
26. |
ՀՀ կառավարության |
ՀՀ կառավարության կողմից հաստատված ՄԺԾԾ-ն ՀՀ Ազգային ժողով ներկայացնելը` ի գիտություն |
ՀՀ Ազգային ժողով |
մինչև 2013 թ. |
Մաս II. Հայաստանի Հանրապետության 2013 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՆԱԽԱԳԾԻ ՄՇԱԿՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ | ||||
27. |
ՀՀ բնապահպանության |
«Ընկերությունների կողմից վճարվող բնապահպանական վճարների նպատակային օգտագործման մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածում նշված ընկերություններից յուրաքանչյուրի գործունեության արդյունքում վնասակար ազդեցության ենթարկվող համայնքների ցանկը ներկայացնելը (այն դեպքում, երբ ընկերության գործունեության արդյունքում վնասակար ազդեցության ենթարկվող համայնքների թիվը մեկից ավելի է, նաև ընկերության կողմից վճարվող բնապահպանական վճարի գումարի` այդ համայնքների միջև բաշխման համամասնությունները և դրանց հաշվարկման սկզբունքները) |
ՀՀ ֆինանսների նախարարություն |
մինչև 2013 թ. հունվարի 18-ը |
28. |
ՀՀ ֆինանսների նախարարություն |
համայնքների՝ 2014 թվականի բյուջեների նախագծերի մշակման և ՀՀ պետական բյուջեից հատկացումներ ստանալու նպատակով բյուջետային ֆինանսավորման հայտերը կազմելու և ներկայացնելու պարտադիր բնույթի մեթոդական ցուցումների և խորհրդատվական բնույթ կրող ուղեցույցների (վերջիններս` անհրաժեշտության դեպքում) մշակում և ուղարկում |
ՀՀ տարածքային կառավարման նախարարության միջոցով՝ տեղական ինքնակառավարման մարմիններ |
մինչև 2013 թ. փետրվարի 11-ը |
29. |
ՀՀ կառավարությանն առընթեր պետական |
«Ընկերությունների կողմից վճարվող բնապահպանական վճարների նպատակային օգտագործման մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածում նշված ընկերությունների կողմից 2010-2012 թթ. արդյունքներով ՀՀ պետական բյուջե փաստացի մուծված, այդ օրենքով նախատեսված բնապահպանական վճարների գումարների մասին տեղեկատվություն ներկայացնելը` ըստ ընկերությունների և նշված վճարների առանձին տեսակների |
ՀՀ ֆինանսների նախարարություն |
մինչև 2013 թ. փետրվարի 11-ը |
30. |
ՀՀ բնապահպանության |
համաձայն «Ընկերությունների կողմից վճարվող բնապահպանական վճարների նպատակային օգտագործման մասին» ՀՀ օրենքի պահանջների՝ ՀՀ համապատասխան համայնքների կողմից ՀՀ բնապահպանության նախարարություն և ՀՀ առողջապահության նախարարություն ներկայացված բնապահպանական ծրագրերով նախատեսվող միջոցառումների իրականացման առաջնայնությունների և դրանց ֆինանսավորման համամասնությունների վերաբերյալ իրենց դիրքորոշումների մասին տեղեկացում |
ՀՀ բնապահպանության նախարարություն և |
ՀՀ կառավարության |
31. |
ՀՀ տարածքային կառավարման նախարարություն |
տեղական ինքնակառավարման մարմիններից ՀՀ համայնքների բյուջեներին ՀՀ 2014 թվականի պետական բյուջեից տրվելիք ֆինանսական համահարթեցման դոտացիաների գումարների հաշվարկներում կիրառվելիք հողի հարկի և գույքահարկի գծով` ըստ առանձին համայնքների 2012 թվականի ելակետային տվյալների ՀՀ մարզպետարաններում ստացման, ինչպես նաև այդ տվյալները ՀՀ մարզպետարանների կողմից ՀՀ տարածքային կառավարման նախարարություն ներկայացնելու համար ժամկետների սահմանում |
ՀՀ մարզպետարաններ |
մինչև 2013 թ. |
32. |
«Ընկերությունների կողմից վճարվող բնապահպանական վճարների նպատակային օգտագործման մասին» ՀՀ օրենքի գործողության շրջանակներում ընդգրկված համայնքների ղեկավարներ` |
«Ընկերությունների կողմից վճարվող բնապահպանական վճարների նպատակային օգտագործման մասին» |
ՀՀ ֆինանսների նախարարություն |
մինչև 2013 թ. |
33. |
ՀՀ ազգային վիճակագրական ծառայություն |
ՀՀ համայնքների բյուջեներին |
ՀՀ ֆինանսների |
մինչև 2013 թ. |
33.1. |
ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանություն |
ՀՀ համայնքների բյուջեներին ՀՀ 2014 թվականի պետական բյուջեից տրվելիք ֆինանսական համահարթեցման դոտացիաների գումարների հաշվարկներում կիրառվելիք՝ 2013 թվականի հունվարի 1-ի դրությամբ բնակչության պետական ռեգիստրի հիման վրա հանրապետության հաշվառված բնակչության թվի` ըստ համայնքների ելակետային տվյալների տրամադրում |
ՀՀ ֆինանսների նախարարություն |
մինչև 2013 թ. օգոստոսի 15-ը |
34. |
ՀՀ տարածքային կառավարման մարմիններ (յուրաքանչյուրը` իրեն վերապահված իրավասության մասով) |
ՀՀ պետական բյուջեից սուբվենցիա տրամադրելու մասին համայնքներից 2014 թվականի ծրագրային հայտեր ստանալը, քննարկելը, ամփոփելը և ներկայացնելը |
ՀՀ տարածքային կառավարման նախարարություն |
մինչև 2013 թ. |
35. |
ՀՀ տարածքային կառավարման նախարարություն |
ՄԺԾԾ-ով նախատեսված ոլորտային ծրագրերի գծով սահմանված կողմնորոշիչ չափաքանակների շրջանակներում ՀՀ պետական բյուջեից սուբվենցիա տրամադրելու մասին համայնքների 2014 թվականի ծրագրային հայտերի քննարկում |
մինչև 2013 թ. | |
36. |
ՀՀ տարածքային կառավարման մարմիններ (յուրաքանչյուրը` իրեն վերապահված իրավասության մասով)` համաձայնեցված |
ՀՀ հանրապետական գործադիր համապատասխան մարմինների հետ համագործակցում` վերջիններիս համակարգին վերաբերող` ՀՀ մարզպետների` |
ՀՀ հանրապետական գործադիր համապատասխան |
X |
37. |
ՀՀ տարածքային կառավարման նախարարություն |
ՀՀ համայնքների բյուջեներին |
ՀՀ ֆինանսների |
մինչև 2013 թ. |
38. |
ՀՀ գործադիր, |
մեթոդական ցուցումների համաձայն իրենց և համակարգի 2014 թվականի բյուջետային ֆինանսավորման հայտերը (ներառյալ ծրագրային բյուջետավորման ձևաչափով, ինչպես նաև տարածքային կտրվածքով` առանձնացված ըստ Երևան քաղաքի և առանձին մարզերի) կազմելը՝ հաշվի առնելով նաև 35-րդ կետով նախատեսված քննարկումների արդյունքները, և ներկայացնելը |
ՀՀ ֆինանսների նախարարություն |
մինչև 2013 թ. օգոստոսի 6-ը |
39. |
ՀՀ գործադիր, |
ՀՀ 2014 թվականի պետական բյուջեի նախագծի հիմքում դրվող բյուջետային եկամուտների առանձին եկամտատեսակներից և ոչ ֆինանսական ակտիվների հետ գործառնություններից մուտքերի կանխատեսումների մասին հայտերը կազմելը և ներկայացնելը |
ՀՀ ֆինանսների նախարարություն |
մինչև 2013 թ. օգոստոսի 6-ը |
40. |
ՀՀ գործադիր, |
օտարերկրյա պետությունների ու միջազգային ֆինանսական կազմակերպությունների և այլ անձանց կողմից Հայաստանի Հանրապետությանը տրամադրված վարկերի ու դրամաշնորհների՝ իրենց համակարգում 2014 թվականին օգտագործման մասին կանխատեսումները կազմելը և ներկայացնելը |
ՀՀ ֆինանսների նախարարություն |
մինչև 2013 թ. օգոստոսի 6-ը |
41. |
ՀՀ տարածքային կառավարման նախարարություն |
ՄԺԾԾ-ով նախատեսված ոլորտային ծրագրերի գծով սահմանված կողմնորոշիչ չափաքանակների շրջանակներում մարզի համայնքներից մարզպետարանների միջոցով ստացված` ՀՀ պետական բյուջեից սուբվենցիա տրամադրելու մասին 2014 թվականի բյուջետային ֆինանսավորման հայտերը քննարկելը, ամփոփելը և ներկայացնելը |
ՀՀ ֆինանսների նախարարություն |
մինչև 2013 թ. օգոստոսի 6-ը |
42. |
ՀՀ կենտրոնական բանկ |
ՀՀ կենտրոնական բանկի 2014 թվականի կապիտալ ներդրումների ծրագրի և վարչական ու գործառական ծախսերի նախահաշիվների նախագծերը` հիմնավորումների հետ միասին ներկայացնելը (նաև 2014 թվականի համար բանկի կողմից ծրագրավորվող ցուցանիշների համեմատականը 2013 թվականին հաստատված, սպասողական և 2012 թվականի փաստացի համապատասխան ցուցանիշների հետ` ըստ «Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքով հաստատվելիք ծախսային հոդվածների գծով բանկի բացատրագրում նշվող ծախսերի առանձին տարրերի և դրանց նկատմամբ առաջիկա տարվա համար ծրագրավորվող ցուցանիշների փոփոխման բացատրությունը) |
ՀՀ ֆինանսների նախարարություն |
մինչև 2013 թ. օգոստոսի 6-ը |
43. |
ՀՀ կառավարությանն |
հարկային եկամուտների և պետական տուրքի (ըստ առանձին հարկատեսակների) գծով 2014 թվականի բյուջետային եկամուտների գնահատականների տրամադրում (առանձին նշելով հարկային վարչարարության և օրենսդրական փոփոխության հաշվին ակնկալվող լրացուցիչ բյուջետային եկամուտների գումարները) |
ՀՀ ֆինանսների նախարարություն |
մինչև 2013 թ. օգոստոսի 9-ը |
44. |
ՀՀ ֆինանսների |
ՀՀ 2014 թվականի պետական բյուջեից ՀՀ համայնքների բյուջեներին տրվելիք ֆինանսական համահարթեցման դոտացիաների հաշվարկներում օգտագործման համար ստացված` պետական մարմինների կողմից հաշվառվող ելակետային տվյալների մասին տեղական ինքնակառավարման մարմիններ ծանուցումներ ուղարկելը |
ՀՀ մարզպետարանների |
նշված տվյալներն ամբողջական ձևով ստանալու օրվանից 10-օրյա ժամկետում |
45. |
ՀՀ պետական կառավարման հանրապետական մարմիններ |
ՀՀ կառավարության 2014 թվականի պետական բյուջեի ուղերձի մասը կազմող` 2014 թվականի սոցիալ-տնտեսական զարգացման և հարկաբյուջետային քաղաքականության հիմնական ուղղությունների մասին ՀՀ կառավարության զեկույցի՝ իրենց իրավասությանը վերաբերող համապատասխան հատվածների նախագծերը (մինչև 3 էջի սահմաններում) մշակելը և ներկայացնելը |
ՀՀ ֆինանսների նախարարություն |
մինչև 2013 թ. օգոստոսի 23-ը |
46. |
ՀՀ կառավարությանն |
«Համայնքի բյուջեի եկամուտները նվազեցնող` Հայաստանի Հանրապետության օրենքների կիրարկման արդյունքում համայնքի բյուջեի եկամուտների կորուստները պետության կողմից փոխհատուցելու կարգի մասին» ՀՀ օրենքի կիրարկման գործընթացի իրականացման ապահովում |
ՀՀ ֆինանսների նախարարություն |
«Համայնքի բյուջեի եկամուտները նվազեցնող` |
47. |
ՀՀ պետական կառավարման մարմիններ (յուրաքանչյուրը՝ իրեն վերապահված իրավասության մասով) |
ՀՀ 2014 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող ՀՀ օրենքների նախագծերը մշակելը (ըստ անհրաժեշտության) և ՀՀ կառավարություն ներկայացնելը |
ՀՀ կառավարություն |
մինչև 2013 թ. սեպտեմբերի 11-ը |
48. |
x |
ՀՀ պետական կառավարման մարմինների՝ 2014 թվականի բյուջետային ֆինանսավորման հայտերի, դրանց գծով առաջարկվող ֆինանսավորման չափերի, մակրոտնտեսական ցուցանիշների, բյուջետային եկամուտների, ծախսերի և դեֆիցիտի կանխատեսումների քննարկում և համաձայնեցում |
x |
մինչև 2013 թ. սեպտեմբերի 13-ը |
49. |
ՀՀ բնապահպանության |
ՀՀ վարչապետի մոտ` սույն ժամանակացույցի 48-րդ կետում նշված քննարկումների արդյունքները հաշվի առնելով Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների 2014 թվականի տարեկան ծրագրի նախագիծը մշակելը և ՀՀ կառավարության հաստատմանը ներկայացնելը |
ՀՀ կառավարություն |
մինչև 2013 թ. սեպտեմբերի 20-ը |
50. |
ՀՀ պետական կառավարման մարմիններ (յուրաքանչյուրը՝ իրեն վերապահված իրավասության մասով) |
ՀՀ օրենքների պահանջների համաձայն ՀՀ 2014 թ. պետական բյուջեի նախագծի հետ միասին կամ նշված նախագծի կազմի մեջ ՀՀ Ազգային ժողով ներկայացնելու ենթակա ծրագրերի` ՀՀ վարչապետի մոտ` սույն ժամանակացույցի 48-րդ կետում նշված քննարկումների արդյունքներով նախագծերը մշակելը և սահմանված կարգով ՀՀ կառավարություն ներկայացնելը` հավանություն ստանալու համար, այդ թվում` |
ՀՀ կառավարություն |
մինչև 2013 թ. սեպտեմբերի 20-ը |
51. |
ՀՀ պետական կառավարման մարմիններ (յուրաքանչյուրը՝ իրեն վերապահված իրավասության մասով) |
ՀՀ կառավարության կողմից հաստատված ՀՀ 2014-2016 թթ. ՄԺԾԾ-ում ընդգրկված և 2014 թվականի բյուջետային ֆինանսավորման հայտում, որպես բյուջետային ֆինանսավորում պահանջող, նախատեսվելիք ծրագրերի նախագծերը մշակելը և անհրաժեշտության դեպքում դրանք ՀՀ կառավարության հաստատմանը ներկայացնելը |
ՀՀ կառավարություն |
մինչև 2013 թ. սեպտեմբերի 20-ը |
52. |
ՀՀ հանրապետական |
ՀՀ 2014 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող ՀՀ օրենքների նախագծերի քննարկման ապահովում |
ՀՀ կառավարություն |
մինչև 2013 թ. սեպտեմբերի 26-ը |
53. |
ՀՀ ֆինանսների նախարարություն |
ՀՀ 2014 թվականի պետական բյուջեի նախագիծը կազմելը և ներկայացնելը |
ՀՀ կառավարություն |
մինչև 2013 թ. սեպտեմբերի 26-ը |
54. |
ՀՀ կառավարություն |
ՀՀ 2014 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկում և այն ՀՀ Ազգային ժողով ներկայացնելու մասին որոշման ընդունում |
x |
մինչև 2013 թ. սեպտեմբերի 26-ը |
55. |
ՀՀ կենտրոնական բանկ |
ՀՀ 2014 թվականի պետական բյուջեի նախագծի վերաբերյալ ՀՀ կենտրոնական բանկի պաշտոնական եզրակացությունը ներկայացնելը |
ՀՀ կառավարություն |
մինչև 2013 թ. հոկտեմբերի 2-ը |
56. |
ՀՀ կառավարության աշխատակազմ |
ՀՀ կառավարության հավանությանն արժանացած ՀՀ 2014 թվականի պետական բյուջեի նախագիծը և դրա հետ միասին ՀՀ օրենքների պահանջների համաձայն այլ նյութեր ներկայացնելը |
ՀՀ Ազգային ժողով |
մինչև 2013 թ. հոկտեմբերի 2-ը |
57. |
ՀՀ ֆինանսների նախարարություն |
«Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի (բացառությամբ պետական և ծառայողական գաղտնիք պարունակող հարցերի)՝ օրենքով սահմանված կարգով հրապարակում |
x |
ՀՀ 2014 թվականի պետական բյուջեի նախագիծը |
58. |
ՀՀ ֆինանսների նախարարություն |
ՀՀ ֆինանսների նախարարության ինտերնետային կայքում «Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի հանրային քննարկումների հրավերի հրապարակում |
x |
ՀՀ 2014 թվականի պետական բյուջեի նախագիծը |
59. |
ՀՀ ֆինանսների նախարարություն |
«Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի հանրային քննարկումների արդյունքներով կազմված ամփոփաթերթի և նշված օրենքի նախագծի լրամշակված տարբերակի տեղադրում ՀՀ ֆինանսների նախարարության ինտերնետային կայքում |
x |
ՀՀ կառավարության |
60. |
ՀՀ ֆինանսների |
ՀՀ համայնքների բյուջեներին ՀՀ 2014 թվականի պետական բյուջեից տրվելիք հատկացումների չափերի մասին ՀՀ տեղական ինքնակառավարման մարմիններին տեղեկությունների (ներառյալ ֆինանսական համահարթեցման դոտացիաների գումարների հաշվարկման մեթոդաբանությունը) ուղարկում |
ՀՀ տարածքային կառավարման նախարարություն |
«Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի պաշտոնական հրապարակումից հետո մեկամսյա ժամկետում |
61. |
ՀՀ գործադիր, |
ՀՀ 2014 թվականի պետական բյուջեի նախագծով նախատեսված ծախսային ծրագրերի գծով հատկացումները տարածքային բաշխման ներկայացնելը (առանձնացված՝ ըստ Երևան քաղաքի և առանձին մարզերի) |
ՀՀ ֆինանսների նախարարություն |
մինչև 2013 թ. հոկտեմբերի 18-ը |
62. |
ՀՀ գործադիր, |
2014 թվականի պետական գնումների անվանացանկի կազմման գործընթացի իրականացման ապահովում |
ՀՀ ֆինանսների նախարարություն |
ՀՀ ֆինանսների նախարարության կողմից սահմանված ժամկետներում |
(հավելվածը փոփ. 11.03.13 N 194-Ա, լրաց. 09.08.13 N 706-Ա)
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |