ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
Հ Ա Ն Ձ Ն Ա Ր Ա Ր Ա Կ Ա Ն
| 
 12 մայիսի 2015 թվականի  | 
 թիվ 9  | 
 քաղ. Մոսկվա  | 
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՔԻՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԻԱՍՆԱԿԱՆ ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ԱՆՎԱՆԱՑԱՆԿԻ ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄՆԵՐԻ VI ՀԱՏՈՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան, «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 18-րդ և 45-րդ հոդվածներին համապատասխան,
հանձնարարում է Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններին «Մայրու ընկույզների մասով Եվրասիական տնտեսական միության արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկում փոփոխություններ կատարելու մասին» Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2015 թվականի մայիսի 12-ի թիվ 51 որոշման ուժի մեջ մտնելու օրվանից՝
Կիրառել Եվրասիական տնտեսական միության արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկի պարզաբանումները (Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2013 թվականի մարտի 12-ի թիվ 4 հանձնարարականի հավելված)՝ հաշվի առնելով 8-րդ խումբը հետևյալ բովանդակությամբ Եվրասիական տնտեսական միության լրացուցիչ ծանոթագրությամբ լրացնելու մասով փոփոխությունը՝
«Եվրասիական տնտեսական միության լրացուցիչ ծանոթագրություն՝
1. 0811 90 950 0 ստորաենթադիրքի մայրու սառեցված ընկույզները 35°С-ից ցածր ջերմաստիճանի պայմաններում պաղեցրած մայրու ընկույզներն են»։
| 
 Եվրասիական տնտեսական  | 
 Վ. Խրիստենկո  |