ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
15 հուլիսի 2013 թվականի N 562-Ա
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետի`
ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի 1540 բանաձևի իրականացման ազգային ծրագիր մշակելու համար Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության` ԵԱՀԿ-ի հետ նախաձեռնած համագործակցության գործնական քայլերի ձեռնարկման նպատակով ստեղծել աշխատանքային խումբ և հաստատել դրա անհատական կազմը` համաձայն հավելվածի:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2013 թ. հուլիսի 15 Երևան |
Հավելված ՀՀ վարչապետի 2013 թվականի հուլիսի 15-ի N 562-Ա որոշման |
Ա Ն Հ Ա Տ Ա Կ Ա Ն Կ Ա Զ Մ
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ
Ս. Մկրտչյան |
-ՀՀ արտաքին գործերի նախարարության աշխատակազմի սպառազինությունների վերահսկման և միջազգային անվտանգության վարչության պետ (աշխատանքային խմբի ղեկավար) |
Ա. Գևորգյան |
-ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության աշխատակազմի ատոմային էներգետիկայի վարչության պետ |
Հ. Եմիշյան |
-ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության բնակչության պաշտպանության և աղետների հետևանքների վերացման կազմակերպման վարչության պետ |
Մ. Թոռչյան |
-ՀՀ էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի ռազմատնտեսական և զորահավաքային ծրագրերի վարչության պետ |
Ա. Ալեքսանդրյան |
-ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի վտանգավոր նյութերի և թափոնների քաղաքականության բաժնի պետ |
Է. Նանյան |
-ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության աշխատող |
Ա. Գալստյան |
-ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի մաքսային հսկողության սարքավորումների ու կապի շահագործման և սպասարկման բաժնի պետ |
Ա. Կարմիրմիրուքյան |
-ՀՀ կառավարությանն առընթեր միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտեի աշխատակազմի օրենսդրության և լիցենզավորման բաժնի պետ |
Ա. Մարգարյան |
-ՀՀ արտաքին գործերի նախարարության աշխատակազմի սպառազինությունների վերահսկման և միջազգային անվտանգության վարչության ռեֆերենտ (աշխատանքային խմբի քարտուղար) |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Վ. Գաբրիելյան |