ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
14 նոյեմբերի 2013 թվականի N 1054-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 10-Ի N 757-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասի`
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2011 թվականի օգոստոսի 10-ի «Կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոն» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անհատական կազմը սահմանելու մասին» N 757-Ա որոշման հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները`
1) «ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ, սոցիալական ապահովության պետական ծառայության պետ» բառերը փոխարինել «ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար» բառերով.
2) «Վ. Արամյան- ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ» բառերը փոխարինել «Կ. Թամազյան- ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի ղեկավար» բառերով.
3) «Է. Բաբայան» բառերը փոխարինել «Ա. Օրբելյան» բառերով.
4) «Ա. Ալավերդյան» բառերը փոխարինել «Վ. Միրումյան» բառերով.
5) «Ա. Անանյան- ՀՀ վարչապետի օգնական» բառերը փոխարինել «Վ. Արամյան- ՀՀ Նախագահի աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ (համաձայնությամբ)» բառերով.
6) «ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմի կենսաթոշակային ապահովության վարչության պետ» բառերը փոխարինել «ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության պետի առաջին տեղակալ» բառերով:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2013 թ. նոյեմբերի 14 Երևան |