«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
17 ապրիլի 2014 թ.
Պետական գրանցման թիվ 60014177
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
19 մարտի 2014 թ. ք. Երևան |
N 54-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 16-Ի N 110-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 17-րդ հոդվածի 1-ին մասի զ) կետը և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասը` Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2004 թվականի սեպտեմբերի 16-ի «Էլեկտրաէներգիայի (հզորության) հաշվառման կարգը հաստատելու մասին» N 110-Ն որոշման 1-ին կետով հաստատված հավելվածում` էլեկտրաէներգիայի (հզորության) հաշվառման կարգում (այսուհետ` Կարգ), կատարել հետևյալ փոփոխությունները.
1) Կարգի 1-ին գլխից հանել «Որոտանի ՀԷԿՀ» ՓԲԸ՝» բառերը.
2) Կարգի 4.3 կետում «Որոտանի ՀԷԿՀ» ՓԲԸ-ի» բառերը փոխարինել «Փոխհոսքերը իրականացնողի» բառերով.
3) Կարգի 4.4 կետը շարադրել նոր խմբագրությամբ.
«4.4 Փոխհոսքերն իրականացնողի կողմից Բաշխողին առաքած էլեկտրաէներգիայի քանակությունը (WԲ) որոշվում է հետևյալ բանաձևով`
WԲ = WԱՌ - WԱԻ + WՀՀՆ ,
որտեղ`
WԱԻ -ն Փոխհոսքեր իրականացնողի կողմից Իրանի Իսլամական Հանրապետություն առաքված էլեկտրաէներգիան է, բացառությամբ Իրանի Իսլամական Հանրապետություն արտահանելու նպատակով Վրաստանի Հանրապետությունից ներկրված, ինչպես նաև այլ պայմանագրերով Փոխհոսքեր իրականացնողին հանձնված էլեկտրաէներգիայի,
WՀՀՆ -ն Հոսանքահաղորդման կետում հաշվառված` Իրանի Իսլամական Հանրապետությունից էլեկտրաէներգիայի ներհոսքն է:
WԲ -ի բացասական նշանով ստացվելու դեպքում այն համարվում է Փոխհոսքեր իրականացնողի կողմից էլեկտրաէներգիայի գնում Բաշխողից:»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահի տեղակալ |
Շ. Կիրակոսյան |