ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
17 սեպտեմբերի 2013 թվականի N 826-Ա
Գ. ԲԵԳԼԱՐՅԱՆԻՆ ԵՎ Գ. ԳՐԻԳՈՐՅԱՆԻՆ ՎԻԼՆՅՈՒՍ, ԴՈՒՇԱՆԲԵ ԵՎ ԱՇԳԱԲԱԴ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. «Ավտոմոբիլային տրանսպորտի շուկա. մրցունակություն և համագործակցություն. խնդիրներից դեպի արդյունավետ լուծումներ» խորագրով ավտոմոբիլային տրանսպորտին վերաբերող հարցերին նվիրված 3-րդ միջազգային համաժողովին, ՏՐԱՍԵԿԱ միջկառավարական հանձնաժողովի 10-րդ ամենամյա նախարարական համաժողովին և «Թուրքմենտել-2013» 7-րդ միջազգային ցուցահանդես-համաժողովին մասնակցելու նպատակով 2013 թվականի սեպտեմբերի 15-16-ը Վիլնյուս (Լիտվայի Հանրապետություն), 2013 թվականի սեպտեմբերի 17-ին Դուշանբե (Տաջիկստանի Հանրապետություն) և 2013 թվականի սեպտեմբերի 18-19-ը Աշգաբադ (Թուրքմենստան) գործուղել Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարար Գ. Բեգլարյանին և Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության աշխատակազմի ղեկավար Գ. Գրիգորյանին:
2. Գ. Բեգլարյանի և Գ. Գրիգորյանի՝ Վիլնյուս, Դուշանբե և Աշգաբադ գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարին` գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Վիլնյուս, Դուշանբե և Աշգաբադ գործուղման արդյունքների մասին հաշվետվություն:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2013 թ. սեպտեմբերի 17 Երևան |