«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
7 նոյեմբերի 2013 թ.
Պետական գրանցման թիվ 60313420
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
4 հոկտեմբերի 2013 թ. |
թիվ 18-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
«ՄԵՏՐՈՊՈԼԻՏԵՆԻ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՄԱՍԻՆ» ՁԵՎ 1-ՄԵՏՐՈ (ՏԱՐԵԿԱՆ) ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎՆ ՈՒ ԼՐԱՑՄԱՆ ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 7-Ի ԹԻՎ 24-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Պետական վիճակագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի երրորդ մասի ե) կետով և 14-րդ հոդվածի երկրորդ և երրորդ մասերով` Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհուրդը որոշում է.
1. Հաստատել «Մետրոպոլիտենի աշխատանքի մասին» Ձև 1-մետրո (տարեկան) պետական վիճակագրական հաշվետվության ձևը` համաձայն հավելված 1-ի:
2. Հաստատել «Մետրոպոլիտենի աշխատանքի մասին» Ձև 1-մետրո (տարեկան) պետական վիճակագրական հաշվետվության ձևի լրացման հրահանգը` համաձայն հավելված 2-ի:
3. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2003 թվականի նոյեմբերի 7-ի «Ձև թիվ 1-Մետրո (տարեկան) «Մետրոպոլիտենի աշխատանքի մասին» պետական վիճակագրական հաշվետվության ձևը և լրացման հրահանգը հաստատելու մասին» թիվ 24-Ն որոշումը:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2014 թվականի հունվարի 1-ից:
Նախագահ |
Ս. Մնացականյան |
Հավելված 1 ՀՀ վիճակագրության պետական խորհրդի 2013 թվականի հոկտեմբերի 4-ի թիվ 18-Ն որոշման |
ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ ՄԵՏՐՈՊՈԼԻՏԵՆԻ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՄԱՍԻՆ 20 թ. |
ՁԵՎ 1-մետրո |
Ներկայացվում է համաձայն «Պետական վիճակագրության մասին» ՀՀ օրենքի (2000թ. ապրիլի 4-ի, ՀՕ-48) | ||||||||||
Հաշվետվության ներկայացման ժամկետը` մինչև հաշվետու ժամանակաշրջանին հաջորդող տարվա հունվարի 30-ը | ||||||||||
Ներկայացնում է_______________________________________________________________ (անվանումը) Գտնվելու վայրը ________________________________________________________ I__I__I__I__I (գործունեության իրականացման վայրը) (փոստային դասիչ)
Մարզը ____________________________________________________________________ I__I__I (լրացվում է ՀՀ ԱՎԾ կողմից)
Համայնքը / Վարչական շրջանը ______________________________________________ I__I__I__I (լրացվում է ՀՀ ԱՎԾ կողմից)
Փաստացի գործունեության հիմնական տեսակը____________________________________
___________________________________________________________________ I__I__I__I__I__I (լրացվում է ՀՀ ԱՎԾ կողմից)
Հեռախոսահամար(ներ) __________________________________________________ Էլեկտրոնային փոստ ________________________________@__________________ | ||||||||||
ՏՐԱՄԱԴՐՎԱԾ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳԱՂՏՆԻՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՈՒՄԸ ԵՐԱՇԽԱՎՈՐՎՈՒՄ Է ՕՐԵՆՔՈՎ | ||||||||||
Պետական վիճակագրության մասին օրենսդրության խախտումը վիճակագրական տեղեկություններ տրամադրողների, ինչպես նաև պետական վիճակագրություն իրականացնող մարմնի պաշտոնատար անձանց համար առաջացնում է պատասխանատվություն՝ օրենքով սահմանված կարգով: |
Ցուցանիշի անվանումը |
Տողի համարը |
Չափի միավորը |
Ցուցանիշի մեծությունը |
Ա |
Բ |
Գ |
1 |
1. Ծառայություններ Փոխադրվել են ուղևորներ - ընդամենը |
110 |
հազար |
|
Ուղևորաշրջանառությունը - ընդամենը |
120 |
հազար ուղևոր-կմ |
|
Ուղևորների և ուղեբեռների փոխադրումներից ստացված հասույթը (առանց ավելացված արժեքի հարկի) - ընդամենը |
130 |
հազար |
|
Ուղևորների և ուղեբեռների փոխադրումների հետ կապված ծախսերը |
140 |
- " - |
|
Աշխատավարձի հաշվարկման համար կիրառվող աշխատողների միջին տարեկան թվաքանակը |
150 |
մարդ |
|
2. Շարժակազմը |
|||
Ուղևորատար վագոնների թիվը հաշվետու տարվա վերջին |
210 |
հատ |
|
Շարժակազմի ընդհանուր տեղատարողությունը հաշվետու տարվա վերջին - ընդամենը |
220 |
տեղ |
|
որից` նստատեղերը |
221 |
- " - |
|
Ընդունվել են ուղևորատար վագոններ հաշվետու ժամանակաշրջանում |
230 |
հատ |
|
210 տողից - շարժակազմի քանակն ըստ շահագործման ժամկետի մինչև 5 տարի |
211 |
- "- |
|
5-ից մինչև 10 |
212 |
- " - |
|
10-ից մինչև 15 |
213 |
- " - |
|
15-ից մինչև 20 |
214 |
- " - |
|
20-ից մինչև 25 |
215 |
- " - |
|
25-ից մինչև 30 |
216 |
- " - |
|
30-ից մինչև 35 |
217 |
- " - |
|
35 և ավելի |
218 |
- " - |
|
Տնտեսության տնօրինության տակ ուղևորատար վագոնների գտնվելու ժամանակը - ընդամենը |
240 |
վագոն-օր |
|
որից` շարժման մեջ |
241 |
- " - |
|
անսարք վիճակում |
242 |
- " - |
|
Ուղևորատար վագոնների վազքը - ընդամենը |
250 |
հազար |
|
որից` ուղևորներով |
251 |
- " - |
|
Ուղևորատար գնացքների գծերի վրա գտնվելու ժամանակը - ընդամենը |
260 |
հազար |
|
Ուղևորատար գնացքների շարժման մեջ գտնվելու ժամանակը - ընդամենը |
270 |
- " - |
|
Ուղևորատար գնացքների վազքը - ընդամենը |
280 |
հազար |
|
Երթուղային և շարժունակ աշխատանքների ժամանակ շարժակազմի հետ կապված պատահարների քանակը - ընդամենը |
290 |
միավոր |
|
որից` տուժել են, ընդամենը |
291 |
ուղևոր |
|
այդ թվում` զոհվել են |
291.1 |
-"- |
|
վիրավորվել են |
291.2 |
-"- |
|
3. Ճանապարհային և կայանային տնտեսություն |
|||
Ճանապարհների (գծերի) բացված երկարությունը հաշվետու տարվա վերջին միակողմանի հաշվարկով |
310 |
կմ |
|
Ուղևորատար ճանապարհների (գծերի) շահագործական երկարությունը երկկողմանի երկգծային հաշվարկով տարվա վերջին - ընդամենը |
320 |
- "- |
|
Կայարանների թիվը (տարվա վերջին) |
330 |
հատ |
|
Շարժասանդուղքների (էսկալատոր) թիվը (տարվա վերջին) |
340 |
- "- |
Ղեկավար |
______________ | ______________ | |
(Ազգանուն, անուն) |
(Ստորագրություն) | ||
Լրացնող (գլխավոր հաշվապահ կամ այլ լիազորված անձ) |
______________ | ______________ | |
(Ազգանուն, անուն) |
(Ստորագրություն) | ||
« _ _ »______ ____20___թ. |
Հավելված 2 ՀՀ վիճակագրության պետական խորհրդի 2013 թվականի հոկտեմբերի 4-ի թիվ 18-Ն որոշման |
Հ Ր Ա Հ Ա Ն Գ
«ՄԵՏՐՈՊՈԼԻՏԵՆԻ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՄԱՍԻՆ»
ՁԵՎ 1-ՄԵՏՐՈ (ՏԱՐԵԿԱՆ)
ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն հրահանգը սահմանում է «Մետրոպոլիտենի աշխատանքի մասին» ՁԵՎ 1-ՄԵՏՐՈ (ՏԱՐԵԿԱՆ) պետական վիճակագրական հաշվետվության լրացման կարգը:
2. Հաշվետվությունը ներկայացնում են մետրոպոլիտենով ուղևորափոխադրումներ իրականացնող կազմակերպությունները (այսուհետ` կազմակերպություններ), որոնք այդ մասին իրազեկվում են Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2003 թվականի հոկտեմբերի 3-ի «Վիճակագրական տեղեկությունների ներկայացման կարգը հաստատելու մասին» թիվ 11-Ն որոշմամբ հաստատված կարգի դրույթներին համապատասխան:
3. Վիճակագրական տեղեկությունների ներկայացման հետ կապված այլ հարցերը կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:
II. ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ
4. Հաշվետվությունը կազմված է 3 բաժնից. Ծառայություններ (բաժին 1), Շարժակազմը (բաժին 2), Ճանապարհային և կայանային տնտեսություն (բաժին 3):
5. Տեղափոխվել են ուղևորներ (տող 110) ցուցանիշը որոշվում է վաճառված երթևեկության բոլոր տեսակի փաստաթղթերի (ժետոնների, երկարաժամկետ աբոնեմենտային տոմսերի և այլն) քանակով (ներառյալ անվճար երթևեկության իրավունքից օգտվողները):
6. Ուղևորաշրջանառությունը (տող 120) որոշվում է տեղափոխված ուղևորների քանակի և 1 ուղևորի տեղափոխման միջին հեռավորության արտադրյալների հանրագումարով: 1 ուղևորի տեղափոխման միջին հեռավորությունը որոշվում է ուղևորների հոսքի մեկանգամյա դիտարկումների հիման վրա և համարվում է հաստատուն մեծություն մինչև հաջորդ դիտարկումը:
7. Ուղևորների և ուղեբեռների փոխադրումներից ստացված հասույթը (առանց ավելացված արժեքի հարկի) (տող 130) լրացվում է երթևեկության բոլոր տեսակի փաստաթղթերի (ժետոնների, երկարաժամկետ աբոնեմենտային տոմսերի և այլն) վաճառքից գոյացած փաստացի հասույթի գումարը՝ վճարված ինչպես բնակչության, այնպես էլ կազմակերպությունների կողմից: Ցուցանիշը լրացվում է հաշվեգրման սկզբունքով:
8. Ուղևորների և ուղեբեռի փոխադրումների հետ կապված ծախսեր (տող 140) ցուցանիշը ներառում է հաշվետու ժամանակաշրջանում ուղևորափոխադրումների հետ կապված բոլոր ծախսերը (նյութական ծախսեր, աշխատավարձ և դրան հավասարեցված այլ վճարումներ, հատկացումներ սոցիալական կարիքների համար, ամորտիզացիոն մասհանումներ և այլն):
9. Աշխատավարձի հաշվարկման համար կիրառվող աշխատողների միջին տարեկան թվաքանակը (տող 150) որոշվում է հաշվետու տարվա բոլոր ամիսների աշխատողների միջին ամսական թվաքանակների հանրագումարը տարվա ամիսների թվին` 12-ի, բաժանելով:
Աշխատողների միջին ամսական թվաքանակը հաշվարկվում է հաշվետու ամսվա յուրաքանչյուր օրացուցային օրվա (ամսի 1-ից մինչև 30 (31)-ը, փետրվարի համար` 28 (29)-ը աշխատողների թվաքանակի հանրագումարը` ներառյալ ոչ աշխատանքային օրերը, հաշվետու ամսվա օրացուցային օրերի թվին բաժանելով:
Աշխատողների թվաքանակը հանգստյան, տոնական կամ հիշատակի (ոչ աշխատանքային) օրերի համար ընդունվում է նախորդ աշխատանքային օրվա թվաքանակին հավասար: Երկու և ավելի ոչ աշխատանքային օրերի առկայության դեպքում այդ օրերից յուրաքանչյուրի համար աշխատողների թվաքանակն ընդունվում է դրանց նախորդող աշխատանքային օրվա թվաքանակին հավասար:
10. Ուղևորատար վագոնների թիվը հաշվետու տարվա վերջին (տող 210) ներառում է տվյալ կազմակերպության հաշվեկշռում առկա բոլոր վագոնների քանակը, որոնք գտնվում են աշխատանքում, պահեստում, պարապուրդում, պարապուրդում՝ տեխնիկապես սարքին վիճակում, վերանորոգման մեջ, վերանորոգմանը սպասելու վիճակում, ինչպես նաև լրիվ ոչ պիտանի վիճակում, քանի դեռ դուրս չեն գրվել հաշվեկշռից:
11. Շարժակազմի ընդհանուր տեղատարողությունը հաշվետու տարվա վերջին (տող 220) ցուցանիշը որոշվում է շարժակազմի ըստ տեսակների քանակի և նրանց տեխնիկական անձնագրերին համապատասխան տեղատարողության արտադրյալների հանրագումարով (հաշվի առնելով նստատեղերի քանակը՝ ավելացրած ազատ հարթակի 1 քառ. մ-ի վրա 8 կանգնած ուղևոր):
12. «այդ թվում՝ նստատեղեր» (տող 221) ցուցանիշն որոշվում է շարժակազմի քանակն ըստ տեսակների բազմապատկելով տեխնիկական անձնագրում նշված համապատասխան նստատեղերի քանակով:
13. Տնտեսության տնօրինության տակ ուղևորատար վագոնների գտնվելու ժամանակը (տող 240) լրացվում է տրանսպորտային կազմակերպության տնօրինության տակ գտնվող վագոնների առկայությունը՝ վագոն-օրերը, որը որոշվում է հաշվետու տարվա ընթացքում բոլոր օրացուցային օրերի թվի հանրագումարով, ներառյալ տոնական և հանգստյան օրերը՝ յուրաքանչյուր վագոնի համար առանձին:
14. «այդ թվում՝ շարժման մեջ» (տող 241) ցուցանիշը որոշվում է հաշվետու տարվա յուրաքանչյուր օրվա ընթացքում գիծ դուրս եկած բոլոր վագոնների թվի հանրագումարով, անկախ նրանից, թե այդ վագոնը (մեքենան) լրիվ հերթափոխը աշխատել է, թե ոչ: Եթե վագոնը (մեքենան) վերադառնում է գծից մինչև սահմանված ժամկետի լրանալը, անկախ վերադառնալու պատճառից, այն համարվում է մեկ լրիվ աշխատանքային օր: Օրվա ընթացքում երկհերթ կամ եռհերթ աշխատանքի դեպքում, նույնիսկ եթե աշխատանքը վերջանում է ժամը 24-ից հետո, այն համարվում է 1 վագոն-օր աշխատանքում օրացուցային օրվա ընթացքում վագոնը (մեքենան) մեկից ավելի անգամ գիծ դուրս գալու դեպքում անգամ վագոն-օր աշխատանքում ցուցանիշը հաշվարկելիս, այդպիսի վագոնը (մեքենան) պետք է հաշվարկվի միայն մեկ անգամ: Եթե վագոնը (մեքենան) գիծ է դուրս եկել և աշխատանք չունենալու պատճառով չի աշխատել, ապա այդ օրը համարվում է որպես մեկ աշխատանքային օր:
15. «անսարք վիճակում» (տող 242) ցուցանիշը որոշվում է բոլոր օրերի հանրագումարով, որոնց ընթացքում վագոնները գտնվել են ցանկացած տեսակի վերանորոգման մեջ (կապիտալ, ընթացիկ), ինչպես սեփական, այնպես էլ այլ կազմակերպությունների արհեստանոցներում:
16. Ուղևորատար վագոնների վազքը (տող 250) ցուցանիշը որոշվում է բոլոր վագոնների ուղևորներով, դատարկ և զրոյական վազքերի հանրագումարով:
17. Ուղևորատար գնացքների գծերի վրա գտնվելու ժամանակը (տող 260) ցուցանիշը որոշվում է կազմակերպության տնօրինության տակ գտնվող գնացքների թվից (գնացք-ժամ) հանելով շարժման մեջ գտնվող գնացքների թիվը (գնացք-ժամերը):
18. Ուղևորատար գնացքների շարժման մեջ գտնվելու ժամանակը (տող 270) ցուցանիշը որոշվում է հաշվետու տարում յուրաքանչյուր աշխատանքային օրվա ընթացքում գնացքների գծում եղած ժամերի հանրագումարով: Այդ ցուցանիշի մեջ չեն ներառվում վարորդների ընդմիջման և հանգստի ժամերը:
19. Ճանապարհների (գծերի) բացված երկարությունը միակողմանի հաշվարկով հաշվետու տարվա վերջին (տող 310) ցուցանիշը ներկայացնում է կազմակերպության հաշվեկշռում հաշվետու տարվա վերջում առկա ուղևորատար, դեպոների (վագոնների նորոգման կայան), հանգույցների, շրջադարձային օղակների, ուղեբաժանքի և այլ գծերի երկարությունները: Ճանապարհների (գծերի) բացված երկարությունը որոշվում է միակողմանի (միագիծ) հաշվարկով: Մետրոպոլիտենային ճանապարհների (գծերի) երկարությունը միակողմանի հաշվարկով որոշելիս անհրաժեշտ է միակողմանի տեղամասերի երկարությանը գումարել երկկողմանի (երկգիծ) տեղամասերի երկարությունների կրկնապատիկը: Այդ դեպքում միակողմանի ճանապարհի ուղեբաժանքի գիծը հաշվարկվում է որպես երկկողմանի տեղամաս:
Շարժման համար փակ` քանդման ենթակա գծերը, չեն հաշվառվում և չեն ներառվում 310 տողում:
20. Ուղևորատար ճանապարհների (գծերի) շահագործական երկարությունը երկկողմանի երկգծային հաշվարկով տարվա վերջին (տող 320) լրացվում է մետրոպոլիտենի գլխավոր գծերի շահագործական երկարությունը, որը որոշվում է վերջին կայարանների առանցքների միջև եղած հեռավորությամբ, անկախ գծերի քանակից: