ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
3 ապրիլի 2014 թվականի N 391-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԿԱՐՏՈՖԻԼԻ ՑԵՑ ԵՎ ԼՈԼԻԿԻ ԱԿԱՆՈՂ ՑԵՑ ՎՆԱՍԱՏՈՒՆԵՐԻ ՄՈՆԻԹՈՐԻՆԳԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 19-Ի N 1414-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ԵՎ ԳՆՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան և ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասի դրույթներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել Հայաստանի Հանրապետությունում կարտոֆիլի ցեց և լոլիկի ականող ցեց վնասատուների մոնիթորինգի իրականացման նպատակով պետական աջակցության ծրագիրը (այսուհետ` ծրագիր)` համաձայն N 1 հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի դեկտեմբերի 19-ի «Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1414-Ն որոշման մեջ կատարել փոփոխություններ և լրացումներ` համաձայն NN 2, 3, 4, 5, 6 և 7 հավելվածների:
3. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությանը 2014 թվականի առաջին կիսամյակում հատկացնել 27460.8 հազ. դրամ՝ Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Մասնագիտական ծառայություններ» հոդվածով):
4. Թույլատրել Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությանը «Անասնաբուժասանիտարիայի, սննդամթերքի անվտանգության և բուսասանիտարիայի ոլորտի ծառայությունների կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունից ձեռք բերել Հայաստանի Հանրապետության Արարատի և Արմավիրի մարզերի համայնքներում ֆերոմոնային թակարդների միջոցով մոնիթորինգի իրականացման ծառայություններ՝ «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի 5-րդ մասի 1-ին կետով սահմանված ընթացակարգով:
5. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարին՝ ապահովել՝
1) «Անասնաբուժասանիտարիայի, սննդամթերքի անվտանգության և բուսասանիտարիայի ոլորտի ծառայությունների կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության կողմից Հայաստանի Հանրապետության Արարատի և Արմավիրի մարզերի համայնքներում ֆերոմոնային թակարդների միջոցով մոնիթորինգի իրականացումը` սույն որոշման 3-րդ կետով հատկացված գումարի հաշվին.
2) «Արմավիրի գյուղատնտեսության աջակցության մարզային կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության և «Արարատի գյուղատնտեսության աջակցության մարզային կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության (այսուհետ` ԳԱՄԿ-ներ) խորհրդատուների միջոցով վնասատուի դեմ պայքարի միջոցառումների իրականացման ժամկետների վերաբերյալ իրազեկումը և անհրաժեշտ մասնագիտական խորհրդատվության տրամադրումը հողօգտագործողներին:
6. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո`
1) մեկամսյա ժամկետում իրականացնել կարտոֆիլի ցեց և լոլիկի ականող ցեց վնասատուների տարածման ու զարգացման ռիսկերի գնահատում և վերլուծություն.
2) կարտոֆիլի ցեց և լոլիկի ականող ցեց վնասատուների տարածման և զարգացման ռիսկերի գնահատման արդյունքների մասին տեղեկատվությունը ներկայացնել Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարին:
7. Հայաստանի Հանրապետության Արարատի և Արմավիրի մարզպետներին` համայնքների ղեկավարների միջոցով աջակցել «Անասնաբուժասանիտարիայի, սննդամթերքի անվտանգության և բուսասանիտարիայի ոլորտի ծառայությունների կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության մասնագետներին՝ սույն որոշման 1-ին կետով հաստատված ծրագրով սահմանված պարբերականությամբ ուսումնասիրությունների կատարման գործում:
8. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2014 թ. ապրիլի 11 |
Հավելված N 1 ՀՀ կառավարության 2014 թվականի ապրիլի 3-ի N 391-Ն որոշման |
Ծ Ր Ա Գ Ի Ր
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԿԱՐՏՈՖԻԼԻ ՑԵՑ ԵՎ ԼՈԼԻԿԻ ԱԿԱՆՈՂ ՑԵՑ ՎՆԱՍԱՏՈՒՆԵՐԻ ՄՈՆԻԹՈՐԻՆԳԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ
1. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության (այսուհետ` ծառայություն) մասնագետների կողմից Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի մի շարք համայնքներում հայտնաբերվել են կարտոֆիլի ցեց և լոլիկի ականող ցեց վնասատուները, որոնք տնտեսական մեծ վնաս են հասցնում Արարատյան հարթավայրում վաղահաս կարտոֆիլի, լոլիկի, սմբուկի և տաքդեղի մշակությամբ զբաղվող գյուղացիական տնտեսություններին՝ ինչպես բաց դաշտում, ջերմատներում, այնպես էլ՝ բերքի պահպանության ընթացքում:
2. Մորմազգիների ցեցերը սնվում են մշակաբույսերի տերևներով, պալարներով և պտուղներով, թիթեռների թռիչքն սկսվում է վաղ գարնանը և շարունակվում մինչև հոկտեմբերի վերջը:
3. Հողօգտագործողները, չկարողանալով ճիշտ որոշել պայքարի միջոցառումների իրականացման ժամկետները, ստիպված ավելացնում են քիմիական մշակումների քանակը, կատարում լրացուցիչ և անարդյունավետ ծախսեր, որոնց արդյունքում բարձրանում է արտադրանքի ինքնարժեքը, նվազում ստացվող եկամուտը:
4. Միջազգային փորձը ցույց է տվել, որ նշված վնասատուների մոնիթորինգը և դրանց դեմ պայքարի միջոցառումների իրականացման ճիշտ ժամկետները հնարավոր է որոշել միայն համապատասխան ֆերոմոնային թակարդների օգտագործմամբ։ 2013 թվականին ծառայության մասնագետների կողմից Հայաստանի Հանրապետության Արարատի մարզում՝ դաշտային պայմաններում ուսումնասիրվել են «Համառուսաստանյան բույսերի կարանտինի կենտրոն» պետական դաշնային բյուջետային կազմակերպության կողմից արտադրվող ֆերոմոնային թակարդների օգտագործման արդյունավետությունը:
5. Կարտոֆիլի ցեց և լոլիկի ականող ցեց վնասատուների տարածման արեալների ճշտման և դրանց դեմ պայքարի միջոցառումների իրականացման ժամկետների որոշման նպատակով կարևորվում է ֆերոմոնային թակարդների միջոցով մոնիթորինգի անցկացումը:
6. «Համառուսաստանյան բույսերի կարանտինի կենտրոն» պետական դաշնային բյուջետային կազմակերպությունից (կամ համարժեքը) ձեռք բերված կարտոֆիլի ցեցի և լոլիկի ականող ցեցի ֆերոմոնային թակարդների և օժանդակ նյութերի օգնությամբ մոնիթորինգ կիրականացվի Հայաստանի Հանրապետության Արարատի ու Արմավիրի մարզերի վաղահաս կարտոֆիլի ցանքերում, լոլիկի, սմբուկի, տաքդեղի սածիլանոցներում, դաշտերում և դրանց հարակից՝ մորմազգի մոլախոտերով վարակված տարածքներում։ Անհրաժեշտ ֆերոմոնային թակարդների և օժանդակ պարագաների պահանջարկը հաշվարկելիս՝ հիմք է ընդունվել Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայության 2013 թվականի տեղեկատվությունը վաղահաս կարտոֆիլի, լոլիկի, սմբուկի, տաքդեղի ցանքատարածությունների մասին, որի համաձայն դրանք կազմել են համապատասխանաբար 1980, 5167, 1170 և 942 հեկտար:
7. Հայաստանի Հանրապետության Արարատի և Արմավիրի մարզերի շուրջ 2000 հեկտար կարտոֆիլի ցանքերում կտեղադրվեն 400 (5 հեկտարի հաշվով՝ մեկ թակարդ) կարտոֆիլի ցեցի ֆերոմոնային թակարդ, լոլիկի, սմբուկի, տաքդեղի սածիլանոցներում, դաշտերում և դրանց հարակից՝ մորմազգի մոլախոտերով վարակված շուրջ 7500 հեկտար տարածքներում` 2500 (3 հեկտարի հաշվով՝ մեկ թակարդ) լոլիկի ականող ցեցի թակարդ:
8. Կարտոֆիլի դաշտերում, կարտոֆիլի ցեցի ֆերոմոնային թակարդներում ֆերոմոնով գլխիկները վեգետացիայի ընթացքում պետք է փոխել 3, իսկ սոսնձաթուղթը` 6 անգամ:
9. Լոլիկի, սմբուկի, պղպեղի սածիլանոցներում, դաշտերում և դրանց հարակից՝ մորմազգի մոլախոտերով վարակված տարածքներում` լոլիկի ականող ցեցի թակարդներում ֆերոմոնով գլխիկները պետք է փոխել 5, իսկ սոսնձաթղթերը` 10 անգամ:
10. Դաշտում ֆերոմոնային թակարդները կամրացվեն փայտից կամ պլաստիկ նյութից պատրաստված Г-աձև, 65-70 սմ բարձրությամբ, սրածայր ցցերին:
11. Հայաստանի Հանրապետության Արմավիրի և Արարատի մարզերի համայնքներում տեղադրված 2900 ֆերոմոնային թակարդների, մեկշաբաթյա պարբերականությամբ, ուսումնասիրությունը կիրականացվի «Անասնաբուժասանիտարիայի, սննդամթերքի անվտանգության և բուսասանիտարիայի ոլորտի ծառայությունների կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության (այսուհետ` ՊՈԱԿ) բուսասանիտարիայի մարզային մասնագետների կողմից:
12. Համայնքների ղեկավարները կարող են աջակցել ՊՈԱԿ-ի մասնագետներին՝ ֆերոմոնային թակարդների տեղադրման ընթացքում:
13. Կարտոֆիլի, լոլիկի, սմբուկի և տաքդեղի ցանքատարածքներում տեղադրված ֆերոմոնային թակարդների պահպանությունը, 2014 թվականի ամբողջ վեգետացիայի ընթացքում, կիրականացվեն հողօգտագործողների աջակցությամբ:
14. 2014 թվականի վեգետացիայի ընթացքում մոնիթորինգ իրականացնող մասնագետները և «Արմավիրի գյուղատնտեսության աջակցության մարզային կենտրոն» և «Արարատի գյուղատնտեսության աջակցության մարզային կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությունների խորհրդատուները հողօգտագործողներին կտրամադրեն խորհրդատվություն կարտոֆիլի ցեց և լոլիկի ականող ցեց վնասատուների դեմ պայքարի միջոցառումների կազմակերպման ժամկետների, օգտագործվող բույսերի պաշտպանության միջոցների և դրանց չափաքանակների վերաբերյալ:
15. ՊՈԱԿ-ի կողմից յուրաքանչյուր ամիս՝ մինչև հաջորդող ամսվա 10-ը մոնիթորինգի արդյունքների մասին հաշվետվություն կներկայացվի Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարություն:
16. Ծառայության մասնագետները «Բուսասանիտարիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով վերահսկողություն կիրականացնեն հողօգտագործողների կողմից բույսերի պաշտպանության միջոցառումների իրականացման նկատմամբ:
17. 2014 թվականին ֆերոմոնային թակարդների միջոցով մոնիթորինգ կիրականացվի 9300-9500 հեկտար վաղահաս կարտոֆիլի, լոլիկի, տաքդեղի, սմբուկի ցանքատարածություններում և դրանց հարակից՝ մորմազգի մոլախոտերով վարակված տարածքներում:
18. Ծրագրի իրականացման և հողօգտագործողների կողմից ագրոտեխնիկական համալիր միջոցառումների կատարման արդյունքում ակնկալվում է բերքի կորուստների կանխում՝ մինչև 70 տոկոսով, օգտագործվող բույսերի պաշտպանության միջոցների ծախսի կրճատում՝ առնվազն 50 տոկոսով. էապես կբարելավվի նաև արտադրվող բանջարեղենի և կարտոֆիլի ապրանքային տեսքն ու որակը:
Հայաստանի Հանրապետության |
Վ. Գաբրիելյան |
Հավելված N 2 ՀՀ կառավարության 2014 թվականի ապրիլի 3-ի N 391-Ն որոշման |
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ N 1 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄԸ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 19-Ի N 1414-Ն ՈՐՈՇՄԱՆ N 5 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ
(հազ. դրամ) |
Բյուջետային ծախսերի գործառական դասակարգման |
Բյուջետային ծախսերի գործառական դասակարգման բաժինների, խմբերի և դասերի, տնտեսագիտական դասակարգման հոդվածների, ֆինանսավորվող ծրագրերի և դրանք իրականացնող մարմինների անվանումները |
Ցուցանիշների փոփոխությունը (ավելացումները նշված են դրական նշանով, իսկ նվազեցումները՝ փակագծերում) | ||||
բաժինը |
խումբը |
դասը |
առաջին կիսամյակ |
ինն ամիս |
տարի | |
ԸՆԴԱՄԵՆԸ՝ ԾԱԽՍԵՐ |
0.0 |
0.0 |
0.0 | |||
այդ թվում՝ |
||||||
04 |
ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ |
(27,460,8) |
(27,460,8) |
(27,460,8) | ||
այդ թվում՝ |
||||||
02 |
Գյուղատնտեսություն, անտառային տնտեսություն, ձկնորսություն և որսորդություն |
(27,460,8) |
(27,460,8) |
(27,460,8) | ||
այդ թվում՝ |
||||||
01 |
Գյուղատնտեսություն |
(27,460,8) |
(27,460,8) |
(27,460,8) | ||
այդ թվում՝ |
||||||
05. Բույսերի պաշտպանության միջոցառումներ |
(27,460,8) |
(27,460,8) |
(27,460,8) | |||
այդ թվում՝ |
||||||
ՀՀ գյուղատնտեսության նախարարություն |
(27,460,8) |
(27,460,8) |
(27,460,8) | |||
որից` |
||||||
Հատուկ նպատակային այլ նյութեր |
(15,253.8) |
(15,253.8) |
(15,253.8) | |||
Մասնագիտական ծառայություններ |
(12,207.0) |
(12,207.0) |
(12,207.0) | |||
11 |
ՀԻՄՆԱԿԱՆ ԲԱԺԻՆՆԵՐԻՆ ՉԴԱՍՎՈՂ ՊԱՀՈՒՍՏԱՅԻՆ ՖՈՆԴԵՐ |
27,460,8 |
27,460,8 |
27,460,8 | ||
այդ թվում՝ |
||||||
01 |
ՀՀ կառավարության և համայնքների պահուստային ֆոնդ |
27,460,8 |
27,460,8 |
27,460,8 | ||
այդ թվում՝ |
||||||
01 |
ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ |
27,460,8 |
27,460,8 |
27,460,8 | ||
01. ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ |
27,460,8 |
27,460,8 |
27,460,8 | |||
ՀՀ կառավարություն |
27,460,8 |
27,460,8 |
27,460,8 |
Հայաստանի Հանրապետության |
Վ. Գաբրիելյան |
Հավելված N 3 ՀՀ կառավարության 2014 թվականի ապրիլի 3-ի N 391-Ն որոշման |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 19-Ի N 1414-Ն ՈՐՈՇՄԱՆ N 12 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ
(հազ. դրամ) |
Գնման առարկայի |
Ցուցանիշների | |||||||||
կոդը |
անվանումը |
գնման ձևը |
չափի միավորը |
միավորի գինը |
քանակը | |||||
ՀՀ գյուղատնտեսության նախարարություն | ||||||||||
Բաժին N 04 |
Խումբ N 02 |
Դաս N 01 |
Բույսերի պաշտպանության միջոցառումներ |
(27460.8) | ||||||
ՄԱՍ I. ԱՊՐԱՆՔՆԵՐ |
(15253.8) | |||||||||
33693100/3 |
թունանյութեր |
ՇՀ |
կգ |
2900 |
(2679.2) |
(810.2) | ||||
33693100/2 |
թունանյութեր |
ՇՀ |
կգ |
5660 |
(1269.9) |
(7187.6) | ||||
33693100/1 |
թունանյութեր |
ՇՀ |
կգ |
6300 |
(1151.7) |
(7256.0) | ||||
ՄԱՍ III. ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ |
(12207.0) | |||||||||
90922000/1 |
վնասատուների դեմ պայքարի ծառայություններ |
ՇՀ |
դրամ |
(12207.0) | ||||||
Բաժին N 11 |
Խումբ N 01 |
Դաս N 01 |
ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ |
|||||||
ՄԱՍ III. ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ |
27460.8 | |||||||||
90922000-1 |
վնասատուների դեմ պայքարի ծառայություններ |
ԲԸԱՀ |
դրամ |
27460800 |
1 |
27460.8 |
Հայաստանի Հանրապետության |
Վ. Գաբրիելյան |
Հավելված N 4 ՀՀ կառավարության 2014 թվականի ապրիլի 3-ի N 391-Ն որոշման |
Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի դեկտեմբերի 19-ի N 1414-Ն որոշման N 11 հավելվածի N 11.14 աղյուսակում կատարվող փոփոխությունը
Չափորոշիչներ |
Ցուցանիշների փոփոխությունը | |||||||
ոչ ֆինանսական ցուցանիշներ |
ֆինանսական ցուցանիշներ | |||||||
առաջին կիսամյակ |
ինն ամիս |
տարի |
առաջին կիսամյակ |
ինն ամիս |
տարի | |||
ՄԱՍ Գ: Նախարարի պատասխանատվության ներքո իրականացվող քաղաքականության միջոցառումների և ֆինանսական կառավարման արդյունքների ցուցանիշները | ||||||||
Ծրագրային դասիչը |
Անվանումը Նկարագրությունը | |||||||
1059 |
ԱԾ02 | |||||||
Քանակական |
Գյուղատնտեսական մշակաբույսերի առավել վնասակար օրգանիզմների դեմ տարվող պայքարի տարածքը (հա) |
-63,024 |
-67,524 |
-18,915 |
0.0 |
0.0 |
0.0 | |
Անտառի վնասակար օրգանիզմների դեմ տարվող պայքարի տարածքը (հա) |
||||||||
Որակական |
Մշակված չէ |
0.0 |
0.0 |
0.0 | ||||
Ժամկետայնության |
Մշակված չէ |
0.0 |
0.0 |
0.0 | ||||
Մատուցվող ծառայության վրա կատարվող ծախսը (հազ. դրամ) |
x |
-27460.8 |
-27460.8 |
-27460.8 | ||||
Ծրագիրը (ծրագրերը), որի (որոնց) շրջանակներում իրականացվում է քաղաքականության միջոցառումը | ||||||||
Վերջնական արդյունքի նկարագրությունը | ||||||||
Ծառայություն մատուցողի (մատուցողների) անվանումը (անվանումները) |
Հայաստանի Հանրապետության |
Վ. Գաբրիելյան |
Հավելված N 5 ՀՀ կառավարության 2014 թվականի ապրիլի 3-ի N 391-Ն որոշման |
Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի դեկտեմբերի 19-ի N 1414-Ն որոշման N 11 հավելվածի N 11.14 աղյուսակում կատարվող լրացումը
Չափորոշիչներ |
Ցուցանիշների փոփոխությունը | |||||||
ոչ ֆինանսական ցուցանիշներ |
ֆինանսական ցուցանիշներ | |||||||
առաջին կիսամյակ |
ինն ամիս |
տարի |
առաջին կիսամյակ |
ինն ամիս |
տարի | |||
ՄԱՍ Գ: Նախարարի պատասխանատվության ներքո իրականացվող քաղաքականության միջոցառումների և ֆինանսական կառավարման արդյունքների ցուցանիշները | ||||||||
Ծրագրային դասիչը |
Անվանումը Նկարագրությունը | |||||||
1059 |
ԱԾ04 | |||||||
Քանակական |
Մոնիթորինգի ենթակա տարածքը (հա) |
9,500 |
9,500 |
9,500 |
0.0 |
0.0 |
0.0 | |
Որակական |
Մշակված չէ |
0.0 |
0.0 |
0.0 | ||||
Ժամկետայնության |
Մշակված չէ |
0.0 |
0.0 |
0.0 | ||||
Մատուցվող ծառայության վրա կատարվող ծախսը (հազ. դրամ) |
x |
27460.8 |
27460.8 |
27460.8 | ||||
Ծրագիրը (ծրագրերը), որի (որոնց) շրջանակներում իրականացվում է քաղաքականության միջոցառումը | ||||||||
Վերջնական արդյունքի նկարագրությունը | ||||||||
Ծառայություն մատուցողի (մատուցողների) անվանումը (անվանումները) |
Հայաստանի Հանրապետության |
Վ. Գաբրիելյան |
Հավելված N 6 ՀՀ կառավարության 2014 թվականի ապրիլի 3-ի N 391-Ն որոշման |
Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի դեկտեմբերի 19-ի N 1414-Ն որոշման N 11 հավելվածի N 12 աղյուսակում կատարվող լրացումը
Բաժին 2.
Գերատեսչության կողմից իրականացվող քաղաքականության միջոցառումների ծրագրային խմբավորումը
Ծրագրային դասիչը |
Գործառական դասիչը |
Ծրագիրը/քաղաքականության միջոցառումը |
ՀՀ 2014 թվականի | |
ծրագիրը |
միջոցառումը | |||
1059 |
Ծրագիր | |||
Ֆերոմոնային թակարդների կիրառմամբ մոնիթորինգի իրականացում | ||||
Ծրագրի նկարագրությունը |
274600.8 | |||
Վերջնական արդյունքի նկարագրությունը | ||||
Քաղաքականության միջոցառումներ. Ծառայություններ |
||||
ԱԾ04 |
Ֆերոմոնային թակարդների կիրառմամբ մոնիթորինգի իրականացում |
27460.8 | ||
Մատուցվող ծառայության նկարագրությունը |
Հայաստանի Հանրապետության |
Վ. Գաբրիելյան |
Հավելված N 7 ՀՀ կառավարության 2014 թվականի ապրիլի 3-ի N 391-Ն որոշման |
Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի դեկտեմբերի 19-ի N 1414-Ն որոշման N 11 հավելվածի N 12 աղյուսակում կատարվող փոփոխությունը
Բաժին 2.
Գերատեսչության կողմից իրականացվող քաղաքականության միջոցառումների ծրագրային խմբավորումը
Ծրագրային դասիչը |
Գործառական դասիչը |
Ծրագիրը/քաղաքականության միջոցառումը |
ՀՀ 2014 թվականի | |
ծրագիրը |
միջոցառումը | |||
1059 |
ԱԾ02 |
Ծրագիր |
-27460.8 | |
Բույսերի պաշտպանության միջոցառումներ |
||||
Մատուցվող ծառայության նկարագրությունը | ||||
Ծառայություն մատուցողի (մատուցողների) անվանումը (անվանումները) |
Հայաստանի Հանրապետության |
Վ. Գաբրիելյան |