Գլխավոր տեղեկություն
Номер
N 706-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (18.07.2013-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2013.07.17/38(978) Հոդ.704
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
04.07.2013
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
11.07.2013
Дата вступления в силу
18.07.2013

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

4 հուլիսի 2013 թվականի N 706-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 20-Ի N 1616-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ԳՆՈՒՄՆԵՐԻ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի փետրվարի 10-ի N 168-Ն որոշմամբ հաստատված կարգի 32-րդ կետի 5-րդ ենթակետի «բ» պարբերությանը համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 20-ի «Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1616-Ն որոշման N 12 հավելվածում կատարել փոփոխություն` համաձայն հավելվածի:

2. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարությունը Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Ելփին գյուղի դպրոցի, Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Վարդաշեն գյուղի դպրոցի կառուցման աշխատանքների և Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Մարալիկ քաղաքի 9 կիսակառույց բազմաբնակարան շենքի ավարտման աշխատանքների տեխնիկական հսկողության ծառայությունների գնումների գործընթացն իրականացնելու է բանակցային ընթացակարգի կիրառման միջոցով` առանց գնումների մասին հայտարարությունը նախապես հրապարակելու` «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի 5-րդ մասի 2-րդ կետով նախատեսված ընթացակարգով:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան

 

2013 թ. հուլիսի 11

Երևան

 

 

Հավելված

ՀՀ կառավարության 2013 թվականի

հուլիսի 4-ի N 706-Ն որոշման

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 20-Ի N 1616-Ն ՈՐՈՇՄԱՆ N 12 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ

Անվանումը

Գնման ձևը

Չափի միավորը

Ցուցանիշների փոփոխությունը (ավելացումները նշված են դրական նշանով, իսկ նվազեցումները` փակագծերում)

քանակը

գումարը
(հազ. դրամ)

ՀՀ քաղաքաշինության նախարարություն

-

Բաժին N 09

 Խումբ N 06

Դաս N 01

Կրթությանը տրամադրվող
օժանդակ ծառայություններ

-

1. Կրթական օբյեկտների հիմնանորոգում

-

ՄԱՍ III. ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ      

-

Բնակելի և ոչ բնակելի շենքերի հիմնական նորոգում

ԲԸ

դրամ

 

(305.0)

ՀՀ Վայոց ձորի մարզի գ. Ելփինի դպրոցի կառուցման աշխատանքների տեխնիկական հսկողության ծառայություն

ԲԸԱՀ

դրամ

1

305.0

2. Կրթական օբյեկտների շինարարություն

-

ՄԱՍ III. ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ

     

-

Բնակելի, հասարակական և արտադրական շենքերի շինարարություն

ԲԸ

դրամ

 

(953.0)

ՀՀ Արարատի մարզի գ. Վարդաշենի դպրոցի կառուցման աշխատանքների տեխնիկական հսկողության ծառայություն

ԲԸԱՀ

դրամ

1

953.0

Բաժին N 10

 Խումբ N 06

Դաս N 01

Բնակարանային ապահովում

-

1. Երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների
համար բնակարանային շինարարություն

-

ՄԱՍ III. ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ

     

-

Բնակելի, հասարակական և արտադրական շենքերի շինարարություն

ԲԸ

դրամ

 

(3,500.0)

ՀՀ Շիրակի մարզի ք. Մարալիկի 9 կիսակառույց բազմաբնակարան շենքի ավարտման աշխատանքների տեխնիկական հսկողության ծառայություն

ԲԸԱՀ

դրամ

1

3,500.0

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար
Վ. Գաբրիելյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան