«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
13 հոկտեմբերի 2003 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
17 սեպտեմբերի 2003 թվականի N 1250-Ն
ՄԻ ՇԱՐՔ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԲԱԺՆԵՏՈՄՍԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՊՈՐՏԻ ԵՎ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ՎԵՐԱՊԱՀԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(Վերնագիրը փոփ. 22.02.08 N 171-Ն)
«Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 5-րդ մասին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Մի շարք բաժնետիրական ընկերությունների՝ համաձայն հավելվածի, բաժնետոմսերի կառավարման լիազորությունները վերապահել Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությանը:
(1-ին կետը փոփ. 22.02.08 N 171-Ն)
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
|
Հավելված |
Ց Ա Ն Կ
ՄԻ ՇԱՐՔ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ՈՐՈՆՑ ԲԱԺՆԵՏՈՄՍԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՎԵՐԱՊԱՀՎՈՒՄ ԵՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՊՈՐՏԻ ԵՎ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ
(Վերնագիրը փոփ. 22.02.08 N 171-Ն)
«Ծաղկաձորի գլխավոր մարզահամալիր» ՓԲԸ
«Հրազդան» մարզահամալիր» ՓԲԸ
«Սպորտային վիճակախաղերի ձեռնարկություն» ՓԲԸ
«Ձիասպորտի կենտրոն» ՓԲԸ
«Դ. Համբարձումյանի անվան ջրացատկի օլիմպիական հերթափոխի մասնագիտական մանկապատանեկան մարզադպրոց» ՓԲԸ
«Հավաքական թիմերի մարզական կենտրոն» ՓԲԸ
(Ցանկը խմբ. 22.02.08 N 171-Ն)
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
21.11.2019, N 1652-Ն | 14.12.2019, N 1250-Ն | |
22.02.2008, N 171-Ն | 20.03.2008, N 1250-Ն |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|