Գլխավոր տեղեկություն
Համար
N 147-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (01.03.2007-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2007.03.28/17(541) Հոդ.289
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
08.02.2007
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
14.02.2007
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
18.02.2007
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.03.2007

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
18 փետրվարի 2007 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

8 փետրվարի 2007 թվականի N 147-Ն

ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԸ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՆԵԼՈՒ ԵՎ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին» ու «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքները և Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունիսի 13-ի N 882-Ն որոշումը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1.1. «Շափյուղա» փակ բաժնետիրական ընկերության (քաղ. Վանաձոր, Թևոսյան 7/1) բաժնետոմսերը մասնավորեցնել մրցույթով` վերակազմակերպելով «Շափյուղա» բաց բաժնետիրական ընկերության:

1.2. Սահմանել`

ա) Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի մարտի 27-ի «Պետական գույքի հաշվեկշռային և շուկայական մեթոդով գնահատման կարգի մասին» N 209 որոշմամբ սահմանված կարգով 2006 թվականի հոկտեմբերի 19-ին գնահատված «Շափյուղա» փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի արժեքը` 64981 հազ. դրամ.

բ) մրցույթով մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի նվազագույն գինը` 16245 հազ. դրամ:

1.3. «Շափյուղա» փակ բաժնետիրական ընկերության պարտավորությունները 2006 թվականի հուլիսի 1-ի դրությամբ կազմել են 13780 հազ. դրամ, այդ թվում`

առևտրային կրեդիտորական պարտքեր` 7810 հազ. դրամ,

կարճաժամկետ կրեդիտորական պարտք Հայաստանի Հանրապետության պետական բյուջեին` 1470 հազ. դրամ,

անձնակազմին աշխատանքի վարձատրության գծով` 3203 հազ. դրամ,

սոցիալական ապահովագրության գծով` 799 հազ. դրամ,

այլ ընթացիկ պարտավորություններ` 498 հազ. դրամ:

Բացի նշված պարտավորություններից` մասնավորեցումից հետո այլ պարտավորություններ ի հայտ գալու դեպքում վաճառողը պատասխանատվություն չի կրում:

1.4. «Շափյուղա» փակ բաժնետիրական ընկերությունը Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նկատմամբ ունի շահութաբաժինների գծով 144,6 հազ. դրամի չափով պարտավորություն:

1.5. Սահմանել մրցույթի հաղթողին որոշելու հետևյալ պայմանները`

ա) մասնավորեցվող բաժնետոմսերի համար առաջարկվող գինը.

բ) ներդրումների չափը` տարիների կտրվածքով.

գ) սոցիալական երաշխիքներ, այդ թվում` աշխատատեղերի և միջին աշխատավարձի վերաբերյալ:

1.6. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին`

ա) մրցույթի անցկացման օրվանից առնվազն մեկ ամիս առաջ մամուլում կամ զանգվածային լրատվության մյուս միջոցներով հրապարակել ընդհանուր տեղեկություններ ընկերության, մրցույթի անցկացման պայմանների, ժամկետների, գույքի արժեքի որոշման հետ կապված վճարների, մրցույթի մասնակիցներին ներկայացվող պահանջների մասին.

բ) եռամսյա ժամկետում կազմակերպել մրցույթի անցկացումը.

գ) մրցույթի հաղթողի կողմից առաջարկված գնի վճարումից հետո մեկամսյա ժամկետում գնորդի հետ կնքել մասնավորեցման պայմանագիր` դրանում նախատեսելով, որ գնորդը պարտավորվում է իր միջոցների հաշվին վճարել գույքի արժեքի որոշման հետ կապված 376672 դրամ վճարը (ներառյալ ավելացված արժեքի հարկը), ինչպես նաև գույքային իրավունքների պետական գրանցման հետ կապված վճարներն ու տուրքերը` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

1.7. Մրցույթի մասնակցության նախավճարը սահմանվում է մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի նվազագույն գնի 5 տոկոսի չափով: Մրցույթի հաղթողի մուծած նախավճարը ներառվում է առաջարկվող գնի մեջ:

1.8. Մրցույթի հաղթողը բաժնետոմսերի գինը պետք է վճարի մրցույթի արձանագրությունն ստանալու օրվանից մեկամսյա ժամկետում, Հայաստանի Հանրապետության արժույթով` բաժնետոմսերի վաճառքի գնի 70 տոկոսն ուղղելով Հայաստանի Հանրապետության պետական բյուջե, իսկ 30 տոկոսը` համապատասխան համայնքի ֆոնդային բյուջե` ըստ ընկերության գտնվելու վայրի:

2.1. Հետ վերցնել Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության ենթակայության «Հանրապետական հակահամաճարակային և ախտորոշիչ կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանն ամրացված` 839 քառ. մետր մակերեսով N 1 մասնաշենքը (այսուհետ` գույք) (հասցեն` քաղ. Երևան, Էրեբունու 12) և ուղղակի վաճառքի ձևով օտարել նախօրոք հայտնի գնորդ Հայկ Գալստյանին (այսուհետ` գնորդ) (հասցեն` Հայաստանի Հանրապետություն, Կոտայքի մարզ, գյուղ Ջրվեժ, Ա թաղ., տուն 186, անձնագիր` AA 0524938, տրված` 005-ի կողմից, 10.08.1996 թ.):

2.2. Սահմանել`

ա) Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի մարտի 27-ի «Պետական գույքի հաշվեկշռային և շուկայական մեթոդով գնահատման կարգի մասին» N 209 որոշմամբ սահմանված կարգով 2006 թվականի սեպտեմբերի 15-ին գնահատված գույքի արժեքը` 57000 հազ. դրամ.

բ) գույքի վաճառքի գինը` 42750 հազ. դրամ.

գ) որ գնորդին է օտարվում նաև գույքի զբաղեցրած և օգտագործման ու սպասարկման համար անհրաժեշտ 1651 քառ. մետր հողատարածքը` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

2.3. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին` սույն որոշման 2.2-րդ կետի «բ» և «գ» ենթակետերով սահմանված վճարի վճարումից հետո մեկամսյա ժամկետում գնորդի հետ կնքել առուվաճառքի պայմանագիր` դրանում նախատեսելով, որ գնորդը պարտավորվում է`

ա) 3 տարվա ընթացքում կատարել 30 մլն դրամի չափով ներդրում` հետևյալ համամասնությամբ`

առաջին տարում` 5 մլն դրամ,

երկրորդ տարում` 10 մլն դրամ,

երրորդ տարում` 15 մլն դրամ.

բ) գույքի ներդրմամբ հիմնադրել առանձին իրավաբանական անձ և ներդրումներն ավարտելուց հետո ստեղծել 10 աշխատատեղ` 50 հազ. դրամ աշխատավարձով.

գ) իր միջոցների հաշվին վճարել գույքի արժեքի որոշման հետ կապված վճարը` 944666 դրամ (ներառյալ ավելացված արժեքի հարկը), ինչպես նաև գույքային իրավունքների պետական գրանցման հետ կապված վճարներն ու տուրքերը` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

2.4. Վճարումները կատարել եռամսյա ժամկետում, Հայաստանի Հանրապետության արժույթով` գույքի վաճառքի գնի 70 տոկոսն ուղղելով Հայաստանի Հանրապետության պետական բյուջե, 30 տոկոսը` Երևանի քաղաքապետարանի` այդ նպատակով բացված հատուկ հաշվին, իսկ հողի վաճառքի գումարը` «Պետական սեփականություն համարվող հողի վաճառքից մուտքեր» գանձապետական հաշվին:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2007 թ. փետրվարի 14
Երևան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան