ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
20 սեպտեմբերի 2012 թվականի N 1227-Ա
ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության անկախության 21-րդ տարեդարձին նվիրված տոնական միջոցառումների իրականացման նպատակով Հայաստանի Հանրապետության 2012 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին 2012 թվականի ինն ամսում հատկացնել 59476.0 հազ. դրամ` համաձայն հավելվածի:
2. Սահմանել, որ սույն որոշման վրա չեն տարածվում Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի դեկտեմբերի 24-ի N 1937-Ն որոշման դրույթները:
3. Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարին` սույն որոշման հավելվածով Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարությանը նախատեսված գումարը «Կամերային երաժշտության ազգային կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը տրամադրել նվիրաբերության պայմանագրի հիման վրա:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2012 թ. հոկտեմբերի 2 Երևան |
Հավելված ՀՀ կառավարության 2012 թվականի սեպտեմբերի 20-ի N 1227-Ա որոշման |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՊԱՀՈՒՍՏԱՅԻՆ ՖՈՆԴԻ ՀԱՇՎԻՆ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՎՈՂ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ 21-ԱՄՅԱԿԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՏՈՆԱԿԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳԾՈՎ ՀԱՏԿԱՑՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԾԱՆՈՒՄԸ` ԸՍՏ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԵՎ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ԾԱԽՍԵՐԻ ՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ ԴԱՍԱԿԱՐԳՄԱՆ ՀՈԴՎԱԾՆԵՐԻ
(հազ. դրամ) |
NN |
Միջոցառումներն իրականացնող մարմինների անվանումները |
Հատկացվող գումարը` ըստ եռամսյակների (աճողական) |
Բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման հոդվածները | |
ինն ամիս |
տարի | |||
Ը Ն Դ Ա Մ Ե Ն Ը |
59476.0 |
59476.0 |
||
այդ թվում` |
||||
1. |
ՀՀ մշակույթի նախարարություն |
49476.0 |
49476.0 |
|
այդ թվում` |
||||
«Կամերային երաժշտության ազգային կենտրոն» ՊՈԱԿ |
49476.0 |
49476.0 |
Ընթացիկ դրամաշնորհներ պետական և համայնքային ոչ առևտրային կազմակերպություններին | |
2. |
ՀՀ Արագածոտնի մարզպետարան |
1000.0 |
1000.0 |
Այլ ընթացիկ դրամաշնորհներ |
3. |
ՀՀ Արարատի մարզպետարան |
1000.0 |
1000.0 |
Այլ ընթացիկ դրամաշնորհներ |
4. |
ՀՀ Արմավիրի մարզպետարան |
1000.0 |
1000.0 |
Այլ ընթացիկ դրամաշնորհներ |
5. |
ՀՀ Գեղարքունիքի մարզպետարան |
1000.0 |
1000.0 |
Այլ ընթացիկ դրամաշնորհներ |
6. |
ՀՀ Լոռու մարզպետարան |
1000.0 |
1000.0 |
Այլ ընթացիկ դրամաշնորհներ |
7. |
ՀՀ Կոտայքի մարզպետարան |
1000.0 |
1000.0 |
Այլ ընթացիկ դրամաշնորհներ |
8. |
ՀՀ Շիրակի մարզպետարան |
1000.0 |
1000.0 |
Այլ ընթացիկ դրամաշնորհներ |
9. |
ՀՀ Սյունիքի մարզպետարան |
1000.0 |
1000.0 |
Այլ ընթացիկ դրամաշնորհներ |
10. |
ՀՀ Վայոց ձորի մարզպետարան |
1000.0 |
1000.0 |
Այլ ընթացիկ դրամաշնորհներ |
11. |
ՀՀ Տավուշի մարզպետարան |
1000.0 |
1000.0 |
Այլ ընթացիկ դրամաշնորհներ |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |