Ք Ա Ղ Վ Ա Ծ Ք
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԻՍՏԻ
Ա Ր Ձ Ա Ն Ա Գ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն Ի Ց
1 հոկտեմբերի 2015 թվականի N 44
27. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ԸՆԴԳՐԿԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԿՈՒԼՏՈՒՐԱՅԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՏԱՐԵԿԱՆ ԾՐԱԳՐԻ ՆԱԽԱԳԾԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
(անվավեր է ճանաչվել 21.10.21 N 1728-Ն որոշման 1-ին կետով)
Հավանություն տալ Հայաստանի Հանրապետության 2016 թվականի պետական բյուջեից ֆինանսավորվելիք ֆիզիկական կուլտուրայի և սպորտի զարգացման տարեկան ծրագրին` համաձայն հավելվածի, և այն սահմանված կարգով «Հայաստանի Հանրապետության 2016 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի կազմում ներկայացնել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով:
Հայաստանի Հանրապետության |
Հ. Աբրահամյան |
2015 թ. հոկտեմբերի 2 Երևան |
Հավելված ՀՀ կառավարության 2015 թվականի հոկտեմբերի 1-ի նիստի N 44 |
ՏԱՐԵԿԱՆ ԾՐԱԳԻՐ
ՖԻԶԻԿԱԿԱՆ ԿՈՒԼՏՈՒՐԱՅԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ 2016 ԹՎԱԿԱՆԻ
1. ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ
Ֆիզիկական կուլտուրան և սպորտը հայ ժողովրդի մշակույթի անբաժանելի մասն են: Սոցիալական գործոնների ընդհանուր համակարգում դրանք հասարակության կողմից օգտագործվում են մարդու հոգևոր և ֆիզիկական բազմակողմանի զարգացման, առողջության ամրապնդման, հիվանդությունների կանխարգելման, առողջ ապրելակերպի ձևավորման, բնակչության ակտիվ հանգստի կազմակերպման գործընթացում:
Սոցիալ-տնտեսական իրավիճակով պայմանավորված` բնակչության շրջանում նկատվում է ֆիզիկական զարգացման և պատրաստականության, կյանքի տևողության ցուցանիշների անկում: Դրան զուգահեռ ավելանում են հիվանդությունների, հաշմանդամության ցուցանիշները: Նշվածը վկայում է, որ առկա են համալիր հիմնախնդիրներ, որոնց շարքում նաև` լուծման կարիք ունեցող ֆիզիկական կուլտուրայի և սպորտի խնդիրները:
Արդյունավետ չի գործում ըստ բնակության վայրի իրականացվող ֆիզկուլտուրային-առողջարարական ավանդական համակարգը, նվազել է ոլորտի մասնագետների թիվը: Լուրջ խնդիրներ են առաջացել մարզական կառույցների շինարարության, շահագործման և վերանորոգման գործընթացում:
Ծրագրում նախանշված են հիմնական գերակայությունները, կոնկրետ միջոցառումներն ու դրանց կատարման ժամկետները, իրագործման ուղիներն ու ակնկալվող արդյունքները, ֆինանսավորման աղբյուրն ու չափը:
2. ՀԻՄՆԱԿԱՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Ֆիզիկական կուլտուրան և սպորտը յուրատեսակ միջոց են առողջության պահպանման և ամրապնդման համար, որոնք խթանում են համընդհանուր մարդկային արժեքների համակարգի ձևավորման և անհատի բարոյա-կամային որակների զարգացումը: Նշվածը իրականացնելու համար անհրաժեշտ է համակցված միջոցառումների համակարգ, որը պայմաններ կստեղծի մարդկանց մեջ ֆիզիկական կուլտուրայի արմատավորման և բնակչության առողջության մակարդակի բարձրացման համար:
2. Ծրագիրը նախատեսված է ֆիզիկական կուլտուրայի և սպորտի բնագավառում պետական քաղաքականության իրականացման համար:
3. ԾՐԱԳՐԻ ԳԵՐԱԿԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
3. Բնակչության ֆիզիկական զարգացումը և ֆիզիկական պատրաստականությունը, որոնք ներառում են դպրոցականների, սովորողների, զինծառայողների ֆիզիկական պատրաստականությունը, ըստ բնակության վայրի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի զարգացումը, հաշմանդամների ֆիզիկական և հոգևոր վերականգնումը:
4. Սպորտի զարգացումը, որը ներառում է մանկապատանեկան սպորտը և մարզական հերթափոխի պատրաստումը, ինչպես նաև ազգային ավանդական մարզաձևերի զարգացումը և տարածումը, այդ թվում նաև հաշմանդամային սպորտը:
5. Բարձրագույն նվաճումների սպորտը: Օլիմպիական գաղափարների տարածումը: Դոպինգի դեմ պայքարի հսկողության ուժեղացումը: Մարզական արդյունքների բարելավումը:
6. Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի նյութատեխնիկական բազայի ցանցի զարգացումն ու ամրապնդումը, ինչպես նաև բուժսպասարկման կատարելագործումը:
4. ՆՊԱՏԱԿԸ ԵՎ ԽՆԴԻՐՆԵՐԸ
7. Ծրագրի նպատակը սոցիալ-տնտեսական նոր պայմաններում Հայաստանի Հանրապետության Սահմանադրության, «Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի մասին», «Մանկապատանեկան սպորտի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների հիմնադրույթների համաձայն հանրապետությունում ֆիզիկական կուլտուրայի և սպորտի զարգացումը և նրա արդյունավետ գործունեության համար պայմանների ստեղծումն է 2016 թվականի ընթացքում:
8. Ծրագրի խնդիրներն են`
1) ֆիզիկական կուլտուրայի և սպորտի զարգացման սոցիալական առաջնայնության ապահովման համար իրավական և տնտեսական մեխանիզմի մշակումն ու իրագործումը.
2) բնակչության ֆիզիկական դաստիարակության համակարգի արդյունավետ գործունեության բարձրացման և զարգացման համար պայմանների ստեղծումը.
3) բնակչության առողջացման, ֆիզիկական զարգացման և ֆիզիկական պատրաստականության մակարդակի բարձրացումը.
4) օլիմպիական և պարալիմպիկ խաղերին, աշխարհի և Եվրոպայի առաջնություններին և այլ խոշոր միջազգային մրցաշարերին մասնակցելու համար մարզիկների և մարզաձևերի ազգային հավաքական թիմերի արդյունավետ նախապատրաստման և մասնակցության ապահովումը.
5) կադրերի պատրաստման համակարգի կատարելագործումը և ֆիզիկական կուլտուրայի ու սպորտի նյութա-տեխնիկական բազայի զարգացումը.
6) ֆիզիկական կուլտուրայի և սպորտի բնագավառում միջազգային կապերի ընդլայնումը.
7) ոլորտի գործունեության և զարգացման կառավարման համակարգի կատարելագործումը:
5. ԱԿՆԿԱԼՎՈՂ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ
9. Ակնկալվող արդյունքներն են`
1) ֆիզիկական կուլտուրայի և սպորտի նկատմամբ բնակչության վերաբերմունքի ձևավորումը.
2) բնակչության առողջության ամրապնդումը, անհատի ներդաշնակ զարգացումը, աշխատունակության բարձրացումը և երկարակեցության ապահովումը.
3) բարձրակարգ մարզիկների պատրաստումը, միջազգային մրցասպարեզներում Հայաստանի Հանրապետության հավաքական թիմերի և մարզիկների մասնակցության ապահովումը, ինչպես նաև օլիմպիական և պարալիմպիկ խաղերում, աշխարհի և Եվրոպայի առաջնություններում հայ մարզիկների կողմից բարձր նվաճումների հասնելը.
4) հայրենիքի պաշտպանությանը պատրաստ երիտասարդության ֆիզիկական պատրաստականության ապահովումը:
10. Ծրագիրը նախատեսում է ֆիզիկական կուլտուրայի և սպորտի զարգացման միջոցառումների ու գործունեության հիմնական ուղիները:
6. ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ԱՂԲՅՈՒՐՆԵՐԸ
11. Ֆինանսավորման հիմնական աղբյուրը Հայաստանի Հանրապետության պետական բյուջեն է:
7. ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ԾՐԱԳՐԵՐԸ
12. 2016 թվականին իրականացվող միջոցառումներն են`
N |
Ծրագրի և միջոցառման անվանումը |
Նպատակը և ակնկալվող արդյունքը |
Հիմնախնդիրները |
Ժամկետը |
Ֆինանսավորման չափը (հազար դրամ) |
Ֆինանսավորման աղբյուրը |
1. |
«ՀՀ մարզերում և ԼՂՀ-ում հանրապետական մարզական փառատոնի անցկացում». ՀՀ մարզերում և ԼՂՀ-ում ֆիզիկական ակտիվության և առողջության օրերի անցկացում |
Աշխատունակության բարձրացում, հնարավորությունների ընձեռում՝ մասնակցելու մարդու ֆիզիկական վիճակի և մարզական արդյունքների բարելավմանը։ |
Անհատի ներդաշնակ զարգացում։ |
3-րդ եռամսյակ |
6,960.0 |
ՀՀ պետական բյուջե |
2. |
«Լավագույն մարզական ընտանիք» մրցույթի անցկացում». ՀՀ Նախագահի մրցանակի համար «Լավագույն մարզական ընտանիք» մրցույթի անցկացում |
Բնակչության ազատ ժամանցի և ակտիվ հանգստի կազմակերպում, ֆիզիկական կուլտուրայի և սպորտի միջոցով ընտանեկան կապերի ամրապնդում և առողջ կենսակերպի արմատավորում, անհատի բազմակողմանի ու ներդաշնակ զարգացման, բնակչության առողջության ամրապնդման, առողջ ապրելակերպի ձևավորման գործում ֆիզիկական կուլտուրայի և սպորտի դերի բարձրացում։ |
Ըստ բնակության վայրի ֆիզկուլտուրային-առողջարարական և զանգվածային մարզական աշխատանքների բարելավում։ |
2-րդ և 3-րդ եռամսյակ |
119,320.8 |
ՀՀ պետական բյուջե |
3. |
««Հաշմանդամություն ունեցող լավագույն մարզիկ» մրցույթի անցկացում». «Հաշմանդամություն ունեցող լավագույն մարզիկ» մրցույթի անցկացում |
Հաշմանդամություն ունեցող անձանց համար հասարակական կյանքի մարզական ոլորտում հավասար իրավունքների և հնարավորությունների ապահովում, պետական և ոչ պետական կազմակերպությունների համագործակցություն՝ նոր որակ հաղորդելու նպատակով համապատասխան օրենսդրական դաշտի ապահովում, ինչպես նաև ֆիզիկական կուլտուրայի և սպորտի միջոցով հաշմանդամություն ունեցող անձանց լիարժեք կյանք վերադարձի ապահովում: |
ֆիզիկական կուլտուրայի և սպորտի նկատմամբ հաշմանդամություն ունեցող անձանց վերաբերմունքի ձևավորումը: ֆիզիկական կուլտուրայի և սպորտի միջոցով հաշմանդամություն ունեցող անձանց առողջության ամրապնդումը, անհատի ներդաշնակ զարգացումը, աշխատունակության բարձրացումը, երկարակեցության, ակտիվ հանգստի կազմակերպման և վերականգնման ապահովումը, առողջ ապրելակերպի արմատավորումը: |
3-րդ եռամսյակ |
16,945.3 |
ՀՀ պետական բյուջե |
4. |
««Լավագույն մարզական նախադպրոցական հիմնարկ» մրցույթի անցկացում». «Լավագույն մարզական նախադպրոցական հիմնարկ» մրցույթի անցկացում |
Նախադպրոցական տարիքի երեխաների շրջանում առողջ ապրելակերպի ամրապնդում, ֆիզիկական դաստիարակության միջոցով նրանց առողջության ամրապնդում, անհատի բազմակողմանի ու ներդաշնակ զարգացում, առողջ ապրելակերպի ձևավորման գործում ֆիզիկական կուլտուրայի և սպորտի դերի բարձրացում, երեխաների շրջանում տարբեր մարզաձևերով մարզվելու կողմնորոշման ձևավորում, նրանց ֆիզիկական որակների բարելավում, ֆիզիկական կուլտուրայի և սպորտի քարոզչություն, նախադպրոցական հիմնարկներում ֆիզկուլտուրային, առողջարարական և զանգվածային մարզական աշխատանքների կազմակերպման խթանում: |
ֆիզիկական կուլտուրայի և սպորտի միջոցով նախադպրոցական տարիքի երեխաների առողջության ամրապնդում, անհատի ներդաշնակ զարգացում, երեխաների ակտիվ հանգստի կազմակերպում, առողջ ապրելակերպի արմատավորում, առողջության ամրապնդում։ |
2-րդ և 3-րդ եռամսյակ |
19,574.7 |
ՀՀ պետական բյուջե |
5. |
«Մանկապատանեկան սպորտի մասսայականացման միջոցառումների իրականացում». Մանկապատանեկան սպորտի մասսայականացում |
Ծրագիրը հասարակության զարգացումն իրականացնում է՝ ներկայացնելով մանկապատանեկան սպորտի գաղափարը և ընդգրկելով բոլոր էթնիկ, սոցիալական և սեռային խմբերին: Ծրագիրը նախատեսված է տարբեր մակարդակների համար` անհատական, համայնքային, պետական և տարածաշրջանային, ինչը ենթադրում է մասսայական սպորտի, մարզաձևերի խմբերում մանկապատանեկան սպորտի մասսայական միջոցառումների անցկացում հանրապետության տարբեր տարածաշրջաններում և համայնքներում: Միջոցառումներում ներգրավված դպրոցականների և դպրոցների թվաքանակի աճ: Ֆիզիկական վարժություններով մշտապես զբաղվելու, առողջ ապրելակերպի գաղափարի զարգացում և տարածում, սեռային հավասարության խթանում, մարմնակրթական հետագա գործունեության զարգացում և իրագործում: |
Առողջ ապրելակերպի արմատավորում դպրոցահասակ երեխաների շրջանում, նրանց լայնորեն ընդգրկում ֆիզկուլտուրայի և սպորտի աշխատանքներում: |
3-րդ եռամսյակ |
8,000.0 |
ՀՀ պետական բյուջե |
6. |
«Եվրախորհրդի սպորտի մասին համաձայնագրին անդամակցում». Եվրախորհրդի սպորտի մասին ընդլայնված մասնակի համաձայնագրին անդամակցելու անդամավճար |
ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության միջոցով իրականացվող ծրագրերով նախատեսված արդյունքների ապահովմանը նպաստում: |
Ինտեգրում եվրոպական պետությունների ընտանիքին։ |
1-ին եռամսյակ |
3,797.9 |
ՀՀ պետական բյուջե |
7. |
«Հաշմանդամային սպորտին առնչվող ծառայություններ». Պետական աջակցություն հաշմանդամային սպորտով զբաղվող մարզական կազմակերպություններին` «ՀՀ ազգային պարալիմպիկ կոմիտե» ՀԿ, «Հայաստանի կույրերի կոմիտե» ՀԿ, «Խուլերի հայկական սպորտային կոմիտե» ՀԿ, «Հայկական հատուկ օլիմպիադաներ» ՀԿ |
Հաշմանդամների տարբեր խմբերի շրջանում ֆիզկուլտուրային-առողջարարական աշխատանքների համադասում, առողջության ամրապնդում, նախորդ տարիների համեմատությամբ մարզական ցուցանիշների աճ, հաշմանդամների միջազգային կազմակերպությունների կողմից անցկացվող աշխարհի, Եվրոպայի առաջնություններում գրաված տեղերի և վաստակած մեդալների աճ: |
Հաշմանդամների ինտեգրում հասարակություն։ |
Տարվա ընթացքում |
9,000.0 |
ՀՀ պետական բյուջե |
8. |
«2016 թվականի Ռիո Դե Ժանեյրոյի պարալիմպիկ խաղերին Հայաստանի մարզական պատվիրակության մասնակցության ապահովում». 2016 թվականի Ռիո Դե Ժանեյրոյի պարալիմպիկ խաղերին Հայաստանի մարզական պատվիրակության մասնակցության ապահովման նպառակով աջակցություն «ՀՀ ազգային պարալիմպիկ կոմիտե» ՀԿ-ին |
Բրազիլիայի Ռիո դե Ժանեյրո քաղաքում կայանալիք ամառային պարալիմպիկ խաղերին ՀՀ մարզական պատվիրակության մասնակցության ապահովում, սպորտի՝ որպես միջազգային ասպարեզում մեր երկրի ճանաչման հավելյալ միջոցի կարևորում, Հայաստանի հեղինակության բարձրացում, հաշմանդամություն ունեցող անձանց համար բարենպաստ պայմանների ստեղծում հասարակության մեջ նրանց ներառումն ապահովելու (ամբողջական դարձնելու) համար, հաշմանդամների շրջանում բարոյահոգեբանական մթնոլորտի բարելավում, հաշմանդամային սպորտի զարգացում, մարզիկների մարզական վարպետության կատարելագործում: |
Պարալիմպիկ խաղերին հանրապետության սահմանափակ կարողություններով անձանց (մարզիկների) մասնակցության աջակցումն է հաշմանդամային սպորտում բարձր մարզական արդյունքների ձեռքբերումը, առողջ ապրելակերպի և մրցակցային գաղափարների տարածումը: |
1-ին եռամսյակ |
6,394.0 |
ՀՀ պետական բյուջե |
9. |
«ՀՀ առաջնություններին և միջազգային միջոցառումներին մասնակցության ապահովման համար մարզիկների նախապատրաստում և առաջնությունների անցկացում». Մարզաձևերի զարգացման նպատակով պետական աջակցություն ՀՀ մարզական ֆեդերացիաներին |
ՀՀ առաջնությունների անցկացման ապահովում: Համաշխարհային պատանեկան օլիմպիական խաղերին, աշխարհի և Եվրոպայի առաջնություններին ու վարկանիշային միջազգային մրցաշարերին լավագույն ձևով նախապատրաստվելու նպատակով ուսումնամարզական հավաքների կազմակերպում: Աշխարհի և Եվրոպայի առաջնություններում մրցանակային տեղեր գրավելով՝ ՀՀ մարզական հեղինակության բարձրացման ապահովում: ՀՀ առաջնությունների քանակի ավելացում, օլիմպիական խաղերին, աշխարհի և Եվրոպայի առաջնություններին, վարկանիշային միջազգային մրցաշարերին լավագույն ձևով մասնակցելու նպատակով ուսումնամարզական հավաքների քանակի ավելացում, միջազգային տարբեր պաշտոնական և ոչ պաշտոնական մրցաշարերին մասնակցության ավելացում: |
Նշված ծրագրի իրականացումը կնպաստի օլիմպիական խաղերում, աշխարհի և Եվրոպայի առաջնություններում մրցանակային տեղեր գրավելուն և Հայաստանի մարզական միջազգային հեղինակության բարձրացմանը: |
Տարվա ընթացքում |
929,967.2 |
ՀՀ պետական բյուջե |
10. |
«Միջազգային մարզական միջոցառումների հաղթողների և մրցանակակիրների դրամական մրցանակների հանձնում». Օլիմպիական խաղերի, աշխարհի, Եվրոպայի առաջնությունների և համալիր միջազգային մրցաշարերի հաղթողների և մրցանակակիրների դրամական պարգևների վճարում |
Օլիմպիական խաղերի, աշխարհի, Եվրոպայի առաջնությունների և համալիր միջազգային մրցաշարերի հաղթողների և մրցանակակիրների սոցիալական պայմանների բարելավում: Մարզիկների մարզական արդյունքների և սոցիալական պայմանների բարելավում: |
Ծրագրի իրականացումը կնպաստի միջազգային մրցումներին մասնակցության արդյունքների բարելավմանը: |
դեկտեմբեր |
50,000.0 |
ՀՀ պետական բյուջե |
11. |
«ՀՀ հավաքական թիմերին մարզահագուստով և մարզահանդերձանքով ապահովում». ՀՀ հավաքական թիմերին մարզահագուստով և մարզահանդերձանքով ապահովում |
Նոր, ժամանակակից մարզահագուստով և մարզահանդերձանքով ապահովում մարզման գործընթացի և արդյունավետության բարձրացում, ինչն էլ կնպաստի մրցումների ժամանակ լավագույն մարզական արդյունքներ ցուցաբերելուն: |
Ծրագրի իրականացումը կնպաստի հանրապետության հավաքական թիմերին մարզահագուստով և մարզահանդերձանքով ապահովելուն: |
1-ին եռամսյակ |
71,898.0 |
ՀՀ պետական բյուջե |
12. |
«ՀՀ հավաքական թիմերի գլխավոր և ավագ մարզիչների վարձատրություն և աշխարհի չեմպիոններին պատվովճարի հատկացում». ՀՀ հավաքական թիմերի գլխավոր և ավագ մարզիչների վարձատրություն և աշխարհի չեմպիոնների պատվովճարի հատկացման նպատակով պետական աջակցության ապահովում: |
ՀՀ հավաքական թիմերի գլխավոր և ավագ մարզիչների և աշխարհի չեմպիոնների սոցիալական պայմանների բարելավում: Մարզիկների մարզական արդյունքների և սոցիալական պայմանների բարելավում: |
Ծրագրի իրականացումը կնպաստի ՀՀ հավաքական թիմերի սոցալական պայմանների բարելավմանը: |
տարվա ընթացքում |
40,973.4 |
ՀՀ պետական բյուջե |
13. |
«Օլիմպիական խաղերում, աշխարհի և Եվրոպայի առաջնություններում բարձր արդյունքների հասած ՀՀ հավաքական թիմերի մարզիկներին և նրանց մարզիչներին ՀՀ Նախագահի անվանական թոշակի հատկացում». Օլիմպիական խաղերին, աշխարհի, Եվրոպայի առաջնություններին, միջազգային մրցումներին (այդ թվում` վարկանիշային) ՀՀ հավաքական թիմերի կազմում ընդգրկված մրցանակային տեղեր զբաղեցրած մարզիկներին, նրանց անձնական մարզիչներին և հավաքական թիմերի մարզիչներին յուրաքանչյուր ամիս ՀՀ Նախագահի անվանական թոշակի հատկացում |
Օլիմպիական խաղերում, աշխարհի, Եվրոպայի առաջնություններում, միջազգային մրցումներում մրցանակային տեղերի նվաճում, անձնական արդյունքների բարելավում: Օլիմպիական խաղերի մասնակցության համար վարկանիշների ձեռքբերում, աշխարհի, Եվրոպայի և ՀՀ ռեկորդների բարելավում: |
Ծրագրի իրականացումը կնպաստի մարզիչների և մարզիկների սոցիալական պայմանների բարելավմանը: |
Տարվա ընթացքում |
150,000.0 |
ՀՀ պետական բյուջե |
14. |
«Սպորտային բժշկության և հակադոպինգային հսկողության ծառայություններ». ՀՀ հավաքական թիմերի անդամների գիտամեթոդական, բժշկական և հակադոպինգային ուսումնասիրությունների ուղղությամբ տարվող աշխատանքների բարելավում |
Մարզիկների ուսումնամարզական գործընթացի և հակադոպինգային ուսումնասիրությունների ուղղությամբ տարվող աշխատանքների բարելավում: |
Ծրագրի իրականացումը կնպաստի մասնագիտական խորը գիտական հետազոտություններ անցկացնելուն` մարզիկների ֆունկցիոնալ հնարավորությունների հայտնաբերման համար: |
Տարվա ընթացքում |
101,735.1 |
ՀՀ պետական բյուջե |
15. |
«Հակադոպինգային համաշխարհային գործակալությանը անդամակցում». Հակադոպինգային համաշխարհային գործակալությանը անդամակցելու անդամավճարի մուծում |
ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության միջոցով իրականացվող ծրագրերով նախատեսված արդյունքների ապահովմանը նպաստում: |
Դոպինգի դեմ պայքարի հսկողության ուժեղացում։ |
1-ին եռամսյակ |
3,783.5 |
ՀՀ պետական բյուջե |
16. |
«Նախազորակոչային և զորակոչային տարիքի երիտասարդության հանրապետական ռազմամարզական խաղերի անցկացում». Նախազորակոչային և զորակոչային տարիքի երիտասարդության հանրապետական ռազմամարզական խաղերի անցկացում |
Նախազորակոչային և զորակոչային տարիքի երիտասարդների կենցաղում ֆիզկուլտուրայի և սպորտի ներդրում, Հայաստանի Հանրապետության ազգային բանակում ծառայելու համար ֆիզիկապես կոփված երիտասարդների դաստիարակում, նրանց ֆիզիկական ունակությունների մոնիթորինգի անցկացում: Մասնակից թիմերի, նախազորակոչային և զորակոչային տարիքի երիտասարդների թվաքանակի և նրանց ֆիզիկական պատրաստականության աճ: |
Նախազորակոչային և զորակոչային տարիքի երիտասարդների ֆիզիկական պատրաստականութ-յան աճ: |
3-րդ և 4-րդ եռամսյակ |
7,000.0 |
ՀՀ պետական բյուջե |
17. |
Երևանում կայանալիք միջազգային մարաթոնյան վազքի անցկացման ապահովում. Երևանում կայանալիք միջազգային մարաթոնյան վազքի անցկացման ապահովման նպատակով պետական աջակցություն «Հայաստանի աթլետիկայի ֆեդերացիային» |
Հայաստանում մարաթոնյան վազքի զարգացման խթանում, մրցանակային տեղեր գրավելու միջոցով Հայաստանի մարզական հեղինակության բարձրացում: 15 երկրներից մոտ 5500 մարզիկների մասնակցություն, մասնակից պետությունների մարզիկների հետ բարեկամական կապերի ամրապնդում: Միջազգային մրցակցական փորձի ձեռքբերում, սպորտային վարպետության բարձրացում: |
Հեռանկարային մարզիկների բացահայտում, ՀՀ հավաքական թիմի համալրում: |
3-րդ եռամսյակ |
21,015.6 |
ՀՀ պետական բյուջե |
18. |
2016 թվականի Ռիո դե Ժանեյրոյի 31-րդ օլիմպիական խաղերին Հայաստանի մարզական պատվիրակության նախապատրաստման և մասնակցության ապահովում. 2016 թվականի Ռիո դե Ժանեյրոյի 31-րդ օլիմպիական խաղերին Հայաստանի մարզական պատվիրակության մասնակցության ապահովում |
Հայաստանի մարզիկների մասնակցության ապահովումը 2016 թվականի Ռիո դե Ժանեյրոյի 31-րդ օլիմպիական խաղերին: Օլիմպիական գաղափարների տարածում: Մրցակցական փորձի ձեռքբերում: |
Ռիո դե Ժանեյրոյի 31-րդ օլիմպիական խաղերին Հայաստանի Հանրապետության պատվիրակության մասնակցության ապահովում: |
1-ին եռամսյակ |
189,241.6 |
ՀՀ պետական բյուջե |
19. |
2016 թվականի Լիլլեհամերի երկրորդ ձմեռային պատանեկան օլիմպիական խաղերին Հայաստանի մարզական պատվիրակության մասնակցության ապահովում. 2016 թվականի Լիլլեհամերի երկրորդ ձմեռային պատանեկան օլիմպիական խաղերին Հայաստանի մարզական պատվիրակության մասնակցության ապահովում |
Հայաստանի մարզիկների մասնակցության ապահովումը առաջին պատանեկան օլիմպիական խաղերին: Երիտասարդ խոստումնալից մարզիկների բացահայտում: Օլիմպիական գաղափարների տարածում: Մրցակցական փորձի ձեռք բերում: Հայաստանի մարզիկների մասնակցությունը առաջին պատանեկան օլիմպիական խաղերին: |
Եվրոպայի, աշխարհի առաջնություններին մասնակից Հայաստանի հավաքական թիմերի համալրում: 2018 թ. Կորիայի Հանրապետությունում կայանալիք ձմեռային Օլիմպիական խաղերին մասնակցություն: Հայաստանի հավաքական թիմի համալրում բարձրակարգ խոստումնալից մարզիկներով: Մարզական արդյունքների բարելավում: |
1-ին եռամսյակ |
23,925.9 |
ՀՀ պետական բյուջե |
20. |
«2016 թվականին Թեհրանում կայանալիք խուլերի ըմբշամարտի աշխարհի առաջնությանը Հայաստանի մարզական պատվիրակության մասնակցության ապահովում». 2016 թվականին Թեհրանում կայանալիք խուլերի ըմբշամարտի աշխարհի առաջնությանը Հայաստանի մարզական պատվիրակության մասնակցության ապահովման նպատակով պետական աջակցություն «Խուլերի հայկական սպորտային կոմիտե» ՀԿ-ին |
Միջազգային ասպարեզում մեր երկրի ճանաչման հավելյալ միջոցի կարևորում, Հայաստանի Հանրապետության հեղինակության բարձրացում, հաշմանդամություն ունեցող անձանց համար բարենպաստ պայմանների ստեղծում հասարակության մեջ նրանց ներառումն ապահովելու (ամբողջական դարձնելու) համար, հաշմանդամների շրջանում բարոյահոգեբանական մթնոլորտի բարելավում, հաշմանդամային սպորտի զարգացում, պարապողների մարզական վարպետության կատարելագործում, խուլերի ըմբշամարտի Եվրոպայի պատանիների և մեծահասակների առաջնության հանրապետության խուլ (մարզիկների) մասնակցության աջակցում |
Հաշմանդամային սպորտի հետագա զարգացում և մասսայականացում, հաշմանդամերի ինքնադրսևորմանը և հասարակությանը լիարժեք ինտեգրվելու գործընթացին նպաստում, մրցանակային տեղերի զբաղեցում |
1-ին եռամսյակ |
11,911.2 |
ՀՀ պետական բյուջե |
21. |
«2016 թվականին Երևանում խուլերի շախմատի աշխարհի առաջնության անցկացման ապահովում». 2016 թվականին Երևանում խուլերի շախմատի աշխարհի առաջնության անցկացման ապահովման նպատակով պետական աջակցություն «Խուլերի հայկական սպորտային կոմիտե» ՀԿ-ին |
Խուլերի շախմատի աշխարհի պաշտոնական առաջնությանը հանրապետության սահմանափակ կարողություններով անձանց (մարզիկների) մասնակցության աջակցումն է հաշմանդամային սպորտում բարձր մարզական արդյունքների ձեռքբերում, առողջ ապրելակերպի և մրցակցային գաղափարների տարածում |
Երևանում կայանալիք խուլերի շախմատի աշխարհի առաջնության պատշաճ մակարդակով կազմակերպում և անցկացում, ինչպես նաև ՀՀ մարզական պատվիրակության ըստ արժանվույն մասնակցության ապահովում, Հայաստանի հեղինակության բարձրացում, հաշմանդամների շրջանում բարոյահոգեբանական մթնոլորտի բարելավում, հաշմանդամային սպորտի զարգացում, պարապողների մարզական վարպետության կատարելագործում, հանրապետությունում մարզական կյանքի աշխուժացում: |
1-ին եռամսյակ |
11,245.0 |
ՀՀ պետական բյուջե |
22. |
«Հայաստանի Հանրապետության մանկապատանեկան մարզադպրոցներին, մարզաձևերի ազգային ֆեդերացիաներին և այլ մարզական հասարակական կազմակերպություններին գույքով ապահովում». |
Մարզակառույցներին և մարզադպրոցներին անհրաժեշտ մարզագույքով ապահովում: |
Ժամանակակից նյութատեխնիկական բազայով ապահովված մարզակառույցներում մարզական պարապմունքներին մանուկների և պատանիների ավելի լայն զանգվածների ներգրավմանը նպաստում, ինչպես նաև մարզական բարձր նվաճումների պայմանների ստեղծում: |
3-րդ եռամսյակ |
100.000,0 |
ՀՀ պետական բյուջե |
