Ք Ա Ղ Վ Ա Ծ Ք
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԻՍՏԻ
Ա Ր Ձ Ա Ն Ա Գ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն Ի Ց
6 օգոստոսի 2015 թվականի N 37
18. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ-ՔԱՂԱՔԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐԻՆ ՄԱՐԶԱԲՆԱԿ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ՄԵԽԱՆԻԶՄՆԵՐԻ ՍՏԵՂԾՄԱՆ ԾՐԱԳՐԻՆ, ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻՆ ԵՎ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱԿԱՐԳԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
(անվավեր է ճանաչվել 21.10.21 N 1728-Ն որոշման 1-ին կետով)
1. Հավանություն տալ՝
1) Հայաստանի Հանրապետության հասարակական-քաղաքական գործընթացներին մարզաբնակ երիտասարդության մասնակցության արդյունավետ մեխանիզմների ստեղծման ծրագրին` համաձայն N 1 հավելվածի.
2) Հայաստանի Հանրապետության հասարակական-քաղաքական գործընթացներին մարզաբնակ երիտասարդության մասնակցության արդյունավետ մեխանիզմների ստեղծման ծրագրի իրականացման միջոցառումներին` համաձայն N 2 հավելվածի.
3) միջգերատեսչական հանձնաժողովի աշխատակարգին՝ համաձայն N 3 հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարին, Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարին, Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին, Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին ու Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարին` հասարակական-քաղաքական գործընթացներին հանրային կյանքի տարբեր բնագավառներում մարզաբնակ երիտասարդների մասնակցության խթանմանը և երիտասարդական կազմակերպությունների գործունեության ակտիվացմանը նպաստելու նպատակով միջգերատեսչական հանձնաժողով ձևավորելու համար Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարություն ներկայացնել մեկական ներկայացուցչի թեկնածություն։
3. Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում հաստատել Հայաստանի Հանրապետության հասարակական-քաղաքական գործընթացներին հանրային կյանքի տարբեր բնագավառներում մարզաբնակ երիտասարդների մասնակցության խթանմանն ու երիտասարդական կազմակերպությունների գործունեության ակտիվացմանը նպաստող միջգերատեսչական հանձնաժողովի անհատական կազմը:
Հայաստանի Հանրապետության |
Հ. Աբրահամյան |
2015 թ. սեպտեմբերի 1 Երևան |
Հավելված N 1 ՀՀ կառավարության 2015 թ. օգոստոսի 6-ի նիստի N 37 |
Ծ Ր Ա Գ Ի Ր
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ - ՔԱՂԱՔԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐԻՆ ՄԱՐԶԱԲՆԱԿ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ՄԵԽԱՆԻԶՄՆԵՐԻ ՍՏԵՂԾՄԱՆ
I. ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ
1. Հայաստանի Հանրապետության մարզերում երիտասարդության ակտիվության համեմատաբար ցածր մակարդակի հետևանքով դեռևս պահպանվում է Երևանի և Հայաստանի Հանրապետության մարզերի միջև շոշափելի տարբերություն` երիտասարդների` պետության հասարակական-քաղաքական գործընթացներին մասնակցության և տեղեկացվածության տեսանկյունից: Այսօր երիտասարդական պետական քաղաքականության հիմնական նպատակներից է պետության հասարակական-քաղաքական խնդիրների լուծման գործընթացներում մարզաբնակ երիտասարդության ներգրավվածության մակարդակի բարձրացումը, ինչը միաժամանակ կնպաստի երիտասարդների արտագաղթի և ներքին միգրացիոն գործընթացների կանխմանը:
II. ԾՐԱԳՐԻ ՆՊԱՏԱԿՆ ՈՒ ԽՆԴԻՐՆԵՐԸ
2. Ծրագրի նպատակն է հասարակական-քաղաքական գործընթացներին մարզաբնակ երիտասարդության ներգրավվածության մակարդակի բարձրացումը և մասնակցության խթանումը։
3. Ծրագրի իրականացման համար անհրաժեշտ է լուծել հետևյալ խնդիրները`
1) ապահովել կազմակերպչական մեխանիզմի ներդրումն ու աշխատանքների կանոնակարգումը.
2) զարգացնել մարզային երիտասարդական կազմակերպությունների կարողությունները.
3) կատարելագործել մարզպետարանների աշխատակազմերի համապատասխան մասնագետների` երիտասարդության ոլորտի վերաբերյալ մասնագիտական հմտությունները:
III. ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
4. Հասարակական-քաղաքական գործընթացներին հանրային կյանքի տարբեր բնագավառներում երիտասարդների մասնակցության խթանման ու երիտասարդական կազմակերպությունների գործունեության ակտիվացմանը նպաստելու համար կստեղծվի միջգերատեսչական հանձնաժողով (այսուհետ` Հանձնաժողով): Հանձնաժողովը բաղկացած կլինի Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի, Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների, Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության, Հայաստանի Հանրապետության առողջապահության, Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի, Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունների ներկայացուցիչներից: Հանձնաժողովը կհամակարգի ծրագրի իրականացումը:
5. Հանձնաժողովի և մարզային երիտասարդական կազմակերպությունների, մարզպետին կից երիտասարդական խորհուրդների ներկայացուցիչների և մարզպետարանների աշխատակազմերի համապատասխան աշխատակիցների հետ հանդիպումները կկազմակերպվեն Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության (այսուհետ՝ Նախարարություն) կողմից` որպես ոլորտը համակարգող պետական լիազոր մարմին: Հանձնաժողովի աշխատանքներն ուղղված են նպաստելու մարզաբնակ երիտասարդության շրջանում հավասար հնարավորությունների ապահովմանը, միասնական երիտասարդական քաղաքականության իրականացմանը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության տարածքային համաչափ զարգացմանը:
IV. ԾՐԱԳՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ
6. Հաշվի առնելով հասարակական-քաղաքական գործընթացներին հանրային կյանքի տարբեր բնագավառներում երիտասարդների մասնակցության խթանման ու երիտասարդական կազմակերպությունների գործունեության ակտիվացման իներցիոն բնույթը, ինչպես նաև իրականացվող միջոցառումների և ծրագրերի շարունակական ապահովման անհրաժեշտությունը՝ սույն ծրագրի գործունեությունը կսկսի 2015 թվականին և կավարտվի 2017 թվականին:
V. ԾՐԱԳՐԻ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՒՄԸ
7. Ծրագիրը կիրականացվի Հայաստանի Հանրապետության օրենքով չարգելված միջոցների հաշվին և պետական կառավարման կամ տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեներում լրացուցիչ ծախսեր չի առաջացնի:
VI. ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏՈՒԹՅԱՆ ՉԱՓԱՆԻՇԸ
8. Հայաստանի Հանրապետության հասարակական-քաղաքական գործընթացներին մարզաբնակ երիտասարդության մասնակցության արդյունավետ մեխանիզմների ստեղծման ծրագրի իրականացման արդյունավետության չափորոշիչներն են`
1) մարզաբնակ երիտասարդների խնդիրներին առնչվող տեղեկատվական ծրագրերի և լուսաբանումների թիվը.
2) մարզաբնակ երիտասարդների, այդ թվում հաշմանդամ երիտասարդների իրավագիտակցության մակարդակի, երիտասարդների մասնագիտական կողմնորոշման, բիսզնես սկսելու և վարելու հմտությունների, երիտասարդական հասարակական կազմակերպությունների կարողությունների և հմտությունների զարգացմանն ուղղված միջոցառումների, ինչպես նաև միջոցառումների մասնակիցների թիվը.
3) մարզաբնակ երիտասարդների հայրենասիրական դաստիարակությանն ուղղված միջոցառումների, ինչպես նաև միջոցառումների մասնակիցների թիվը.
4) մարզաբնակ երիտասարդների առողջ ապրելակերպի, ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի, սեռավարակների, թմրամիջոցների, ալկոհոլի, ծխախոտի օգտագործման և այլ վնասակար սովորությունների կանխարգելման, ինչպես նաև թրաֆիքինգի կանխարգելմանն ուղղված միջոցառումների և միջոցառումների մասնակիցների թիվը:
VII. ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԻՑ ԱԿՆԿԱԼՎՈՂ ՎԵՐՋՆԱԿԱՆ ԱՐԴՅՈՒՆՔԸ
9. Ծրագրի իրականացման արդյունքում ակնկալվում է`
1) մարզաբնակ երիտասարդության տեղեկացվածության մակարդակի բարձրացում.
2) տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների՝ երիտասարդական ոլորտին առնչվող աշխատանքներում և որոշումների կայացման գործընթացներում երիտասարդների ներգրավվածության մակարդակի բարձրացում.
3) երիտասարդական կառույցների միջմարզային համագործակցության զարգացում.
4) մարզաբնակ երիտասարդության արտագաղթի և ներքին միգրացիոն գործընթացների կանխարգելմանը նպաստում:
Հավելված N 2 ՀՀ կառավարության 2015 թ. օգոստոսի 6-ի նիստի N 37 |
Մ Ի Ջ Ո Ց Ա Ռ ՈՒ Մ Ն Ե Ր
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ-ՔԱՂԱՔԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐԻՆ ՄԱՐԶԱԲՆԱԿ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ՄԵԽԱՆԻԶՄՆԵՐԻ ՍՏԵՂԾՄԱՆ ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ
№ |
Գործողությունը |
Պատասխանատու կառույցը |
Համագործակից կառույցը (կառույցները) |
Իրականացման ժամկետները |
Ֆինանսավորման աղբյուրները | ||||
1. |
Մարզաբնակ երիտասարդների խնդիրներին առնչվող տեղեկատվական ծրագրերի կազմակերպում և լուսաբանում www.eritasard.am կայքով |
ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարություն |
պետական կառավարման մարմիններ |
2015-2017 թթ. |
ՀՀ օրենքով չարգելված միջոցներ | ||||
2. ՀՀ |
Մարզաբնակ երիտասարդների իրավագիտակցության մակարդակի բարձրացմանն ուղղված ծրագրերի իրականացում, երիտասարդական ՀԿ-ների, երիտասարդների ակտիվ խմբերի մասնակցությամբ արդի խնդիրների վերաբերյալ քննարկումների կազմակերպում |
ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարություն |
ՀՀ կրթության և գիտության նախարարություն |
2015-2017 թթ. |
ՀՀ օրենքով չարգելված միջոցներ | ||||
3. |
Ուսուցման կազմակերպում՝ ուղղված մարզերում գործող երիտասարդական հասարակական կազմակերպությունների կարողությունների և հմտությունների զարգացմանը |
ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարություն |
ՀՀ մարզպետարաններ, մարզերում գործող հասարակական կազմակերպություններ(համաձայնությամբ) |
2015-2017 թթ. |
ՀՀ օրենքով չարգելված միջոցներ | ||||
4. |
Մարզպետներին կից երիտասարդական խորհուրդներին, ՀՀ մարզպետարանների աշխատակազմերի համապատասխան մասնագետներին, երիտասարդական ՀԿ-ներին, երիտասարդներին ՀՀ երիտասարդական պետական քաղաքականության, երիտասարդներին առնչվող ՀՀ պետական ծրագրերի, միջազգային երիտասարդական ծրագրերի ներկայացում |
ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարություն |
պետական կառավարման մարմիններ |
2015-2017 թթ. |
ՀՀ օրենքով չարգելված միջոցներ | ||||
5. |
Մարզաբնակ երիտասարդության, այդ թվում հաշմանդամ երիտասարդների մասնագիտական կողմնորոշման և աշխատաշուկայում պահանջարկ ունեցող մասնագիտություններ ընտրելու ուղղությամբ սեմինարների կազմակերպում |
ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարություն |
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն ՀՀ պաշտպանության նախարարություն ՀՀ մարզպետարաններ մարզերում գործող հասարակական կազմակերպություններ(համաձայնությամբ) |
2015-2017 թթ. |
ՀՀ օրենքով չարգելված միջոցներ | ||||
6. |
ՀՀ մարզերում երիտասարդների ինքնազբաղվածության խթանման, բիզնես սկսելու և վարելու հմտությունների զարգացմանն ուղղված միջոցառումների, ծրագրերի իրականացում |
ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարություն |
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն ՀՀ մարզպետարաններ |
2015-2017 թթ. |
ՀՀ օրենքով չարգելված միջոցներ | ||||
7. |
Մարզաբնակ երիտասարդների համար ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի, սեռավարակների, թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի, ալկոհոլի օգտագործման և այլ վնասակար սովորությունների կանխարգելմանն ուղղված, ինչպես նաև վերարտադրողական առողջության վերաբերյալ միջոցառումների իրականացում |
ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարություն |
ՀՀ առողջապահության նախարարություն |
2015-2017 թթ. |
ՀՀ օրենքով չարգելված միջոցներ | ||||
8. |
Մարզաբնակ երիտասարդության շրջանում հակածխախոտային միջոցառումների կազմակերպում |
ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարություն |
ՀՀ առողջապահության նախարարություն |
2016-2017 թթ. |
ՀՀ օրենքով չարգելված միջոցներ | ||||
9. |
Մարզաբնակ երիտասարդության շրջանում թրաֆիքինգի կանխարգելմանն ուղղված քարոզչական միջոցառումների կազմակերպում |
ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարություն |
2015-2017 թթ. |
ՀՀ օրենքով չարգելված միջոցներ | |||||
10. |
Մարզաբնակ երիտասարդության շրջանում հայրենասիրական դաստիարակությանն ուղղված միջոցառումների իրականացում |
ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարություն |
ՀՀ պաշտպանության նախարարություն |
2015-2017 թթ. |
ՀՀ օրենքով չարգելված միջոցներ |
Հավելված N 3 ՀՀ կառավարության 2015 թ. օգոստոսի 6-ի նիստի N 37 |
Ա Շ Խ Ա Տ Ա Կ Ա Ր Գ
ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Միջգերատեսչական հանձնաժողովը (այսուհետ` Հանձնաժողով) համակարգող մարմին է:
2. Հանձնաժողովի գործունեությունն իրականացվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը և սույն կարգին համապատասխան:
II. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆՊԱՏԱԿԸ, ԽՆԴԻՐՆԵՐՆ ՈՒ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ
3. Հանձնաժողովի նպատակը Հայաստանի Հանրապետությունում պետական երիտասարդական քաղաքականության մշակմանն ու իրականացմանն աջակցելը, հանրային կյանքի տարբեր բնագավառներում երիտասարդների մասնակցությունը խթանելն ու երիտասարդական կազմակերպությունների գործունեությանը նպաստելն է:
4. Հանձնաժողովի խնդիրներն ու գործառույթներն են`
1) մեթոդական առաջարկությունների միջոցով Հայաստանի Հանրապետությունում տարվող պետական երիտասարդական քաղաքականության արդյունավետության բարձրացումը, երիտասարդությանն առնչվող տարբեր պետական մարմինների համագործակցության ապահովումը.
2) Հայաստանի Հանրապետության մարզերում և համայնքներում համակարգված և հասցեավորված ու նպատակային երիտասարդական քաղաքականության իրականացումը.
3) հանրային կյանքի տարբեր բնագավառներում մարզաբնակ երիտասարդների մասնակցության համար բարենպաստ մթնոլորտի ձևավորումը, երիտասարդական կազմակերպությունների գործունեության ընդլայնման և խրախուսման նպատակով տարբեր կազմակերպական, ծրագրային, ենթակառուցվածքային և այլ խնդիրների ի հայտ բերումը և համապատասխան առաջարկությունների ներկայացումը.
4) մարզաբնակ երիտասարդներին առնչվող և հուզող կրթական, սոցիալական, առողջապահական, բնապահպանական, իրավական և այլ խնդիրների քննարկումը և առաջարկությունների ներկայացումը.
5) մարզաբնակ երիտասարդության (այդ թվում` ազգային փոքրամասնությունների) հոգևոր և ֆիզիկական զարգացման, քաղաքացիական և ազգային գիտակցության բարձրացման, հայրենասիրական դաստիարակության, ազգային հոգևոր-մշակութային ժառանգությանն ու համամարդկային արժեքներին հաղորդակցվելու, ավանդական բարոյական արժեքների քարոզչությանն ուղղված հասարակական նախաձեռնություններին և ծրագրերին, շնորհալի անհատ ստեղծագործողներին և արվեստագետներին աջակցման մեխանիզմների ապահովումը.
6) երիտասարդական միջազգային համագործակցության և միջմշակութային երկխոսության համար բարենպաստ միջավայրի ստեղծումը, երիտասարդական քաղաքականության արդի միջազգային առաջատար փորձի դիտարկումը և կիրառումը, երիտասարդական աշխատանքի և երիտասարդությանն առնչվող հարցերի բնագավառում միջպետական համագործակցության առաջնայնությունների որոշումը և դրանց իրականացման համար մեխանիզմների ապահովումը:
III. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿԱԶՄՆ ՈՒ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ
5. Հանձնաժողովի նախագահը Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի երիտասարդության հարցերի ոլորտը համակարգող տեղակալն է: Հանձնաժողովի նախագահի տեղակալն ի պաշտոնե Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության աշխատակազմի երիտասարդական քաղաքականության վարչության պետն է:
6. Հանձնաժողովի նիստերը գումարվում են ոչ ուշ, քան յուրաքանչյուր վեց ամիսը մեկ անգամ: Հանձնաժողովի նիստ կարող է գումարվել նաև ըստ անհրաժեշտության: Հանձնաժողովի նիստերի արձանագրությունները և որոշումները ստորագրում են նիստի նախագահողը և քարտուղարը: Հանձնաժողովի որոշմանը դեմ քվեարկած Հանձնաժողովի անդամների հատուկ գրավոր կարծիքները կցվում են արձանագրությանը: Հանձնաժողովի գործունեությանն առնչվող փաստաթղթերն ու որոշումները հրապարակվում են զանգվածային լրատվության միջոցներով և համացանցով:
7. Հանձնաժողովի նիստերն իրավազոր են, եթե դրանց մասնակցում է Հանձնաժողովի անդամների առնվազն 2/3-ը: Հանձնաժողովի որոշումներն ընդունվում են բաց քվեարկությամբ` նիստին ներկա անդամների ձայների պարզ մեծամասնությամբ, իսկ ձայների հավասար բաշխման դեպքում Հանձնաժողովի նախագահի ձայնը վճռորոշ է:
8. Հանձնաժողովն իր աշխատանքներն առավել արդյունավետ դարձնելու նպատակով կարող է ձևավորել աշխատանքային խմբեր և այդ խմբերում ընդգրկել Հանձնաժողովի անդամ չհանդիսացող անձանց:
9. Հանձնաժողովի նախագահը`
1) նախագահում է Հանձնաժողովի նիստերը.
2) գումարում է Հանձնաժողովի նիստերը.
3) ըստ անհրաժեշտության կարող է Հանձնաժողովի նիստերին հրավիրել պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, գիտական, հասարակական և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներին:
10. Հանձնաժողովի նախագահի տեղակալը`
1) նախագահում է Հանձնաժողովի նիստերը Հանձնաժողովի նախագահի բացակայության դեպքում վերջինիս հանձնարարությամբ.
2) ըստ անհրաժեշտության` Հանձնաժողովի անդամների առնվազն մեկ երրորդի նախաձեռնությամբ, կարող է առաջարկել Հանձնաժողովի նախագահին գումարել Հանձնաժողովի նիստ:
11. Հանձնաժողովի քարտուղարը`
1) նախապատրաստում է Հանձնաժողովի նիստի օրակարգը, կազմում արձանագրությունը.
2) Հանձնաժողովի նիստերի միջև ընկած ժամանակահատվածում օգնում է Հանձնաժողովի անդամներին ընթացիկ գործերում, ապահովում է գործավարությունը:
12. Հանձնաժողովի անդամն իրավունք ունի`
1) Հանձնաժողովի նիստում հանդես գալու Հանձնաժողովի խնդիրներին ու գործառույթներին վերաբերող առաջարկություններով.
2) քննարկվող հարցի վերաբերյալ ներկայացնելու հատուկ կարծիք, որը կցվում է նիստի արձանագրությանը.
3) դիմելու Հանձնաժողովի նախագահին Հանձնաժողովի կազմից դուրս գալու խնդրանքով:
13. Հանձնաժողովի անդամը կարող է քննարկվող հարցերի վերաբերյալ տալ բանավոր կամ գրավոր եզրակացություններ, մշակել տարբեր հաշվետվություններ, զեկույցներ, առաջարկներ և այլ փաստաթղթեր:
IV. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԴԱԴԱՐՈՒՄԸ
14. Հանձնաժողովի գործունեությունը դադարում է 2017 թվականի դեկտեմբերի 30-ին:
