ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
3 նոյեմբերի 2004 թվականի N 1135-Ա
ք. Երևան
Հ Ր Ա Մ Ա Ն
«Ադոնիս» ՍՊԸ լիցենզիան կասեցնելու մասին
Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 36 հոդվածի 2-րդ և 3-րդ մասերը, «Դեղերի մասին» ՀՀ օրենքի 15-րդ հոդվածը, 16, 19 հոդվածները, ՀՀ կառավարության 2002 թվականի հունիսի 29-ի N 867 որոշմամբ հաստատված լիցենզավորման կարգը, հաշվի առնելով, որ «Ադոնիս» ՍՊԸ լիցենզավորման մարմին չի հայտնել պարտադիր պահանջների և պայմանների փոփոխության մասին և փոփոխությունների արդյունքում տարածքների և հագեցվածությանը չեն համապատասխանում լիցենզավորման կարգի պահանջներին, հաշվի առնելով լիցենզավորման հանձնաժողովի 21.10.04 թ. եզրակացությունը
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
1.Կասեցնել «Ադոնիս» ՍՊԸ 2003 թվականի մարտի 31-ին տրված դեղատնային գործունեություն (դեղատնային կրպակ) թիվ Կ-XX-000185 լիցենզիան, մինչև խախտման պատճառի վերացումը:
2. ՀՀ ԱՆ լիցենզավորման բաժնի պետ Գ. Ստեփանյանին.
2.1. Եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը դիմողին և գերատեսչական նորմատիվ ակտերը հրապարակող մարմին:
3. Սույն հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Ա. Ղուկասյանին:
Նախարար` |
Ն. Դավիդյան |