ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
«07» մարտ 2025 թ. |
N 1418-Ա |
Հ Ր Ա Մ Ա Ն
«ՎԵԲ-ՖԱՐՄ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ 2022 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 28-ԻՆ ՏՐՎԱԾ ԴԵՂԵՐԻ ՄԵԾԱԾԱԽ ԻՐԱՑՄԱՆ ԹԻՎ Կ-ԴՄԻ-000151 ԼԻՑԵՆԶԻԱՆ ԿԱՍԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
ՀՀ առողջապահության նախարարություն է ներկայացվել Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի (այսուհետ` Տեսչական մարմին) ղեկավարի 2025 թվականի փետրվարի 24-ի թիվ 01/3771-2025 լիցենզիայի գործողությունը դադարեցնելու մասին միջնորդագիրը, համաձայն որի 2024 թվականի դեկտեմբերի 16-ի թիվ 24030181 վերստուգման հանձնարարագրերի հիման վրա՝ «ՎԵԲ-ՖԱՐՄ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունում (այսուհետ՝ Ընկերություն) (պետական գրանցման համարը՝ 90.110.1250707, ՀՎՀՀ՝ 06965358, ՀՀ, Լոռու մարզ, քաղաք Սպիտակ, Շահումյան 85) մարզ Լոռի, համայնք Սպիտակ Սպիտակ ք. Շահումյան փողոց 85 առևտրի սրահ հասցեում իրականացված ստուգման արդյունքում պարզ է դարձել, որ վերջինս իրականացնում է դեղերի մեծածախ իրացում, սակայն չունի «Պատշաճ բաշխման գործունեության» հավաստագիր։
Այս մասով հարկ է նկատի ունենալ «Դեղերի մասին» օրենքի 24-րդ հոդվածի 1-ին մասի դրույթները, համաձայն որոնց` դեղերի, դեղանյութերի, դեղաբուսական հումքի մեծածախ իրացումը իրականացնում են մատակարարները` ՀՀ առողջապահության նախարարության հաստատած «Պատշաճ բաշխման գործունեության» կանոնների համաձայն:
Համաձայն «Դեղերի մասին» օրենքի 24-րդ հոդվածի 6-րդ մասի` ՀՀ առողջապահության նախարարությունը դեղերի մեծածախ իրացման լիցենզիա ստացած մատակարարին տալիս է «Պատշաճ բաշխման գործունեության» հավաստագիր` մասնագիտական ընդհանուր դիտարկման հաշվետվության հիման վրա:
Համաձայն «Դեղերի մասին» օրենքի 24-րդ հոդվածի 8-րդ մասի` Պատշաճ բաշխման գործունեության հավաստագիրը տրվում է առավելագույնը հինգ տարի ժամկետով...: Մեծածախ իրացման լիցենզիա ստանալուց հետո` առաջին երեք տարվա ընթացքում, դեղերի մեծածախ իրացման լիցենզիա ունեցող իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի մոտ մասնագիտական դիտարկումներն իրականացվում են ամեն տարի, այնուհետև` երկու տարին մեկ:
Համաձայն «Դեղերի մասին» օրենքի 24-րդ հոդվածի 9-րդ մասի 2-րդ կետի` դեղերի մեծածախ իրացման լիցենզիան, բացի «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված դեպքերից, կասեցվում է նաև «Դեղերի մասին» օրենքի 24-րդ հոդվածի 7-րդ մասի 2-րդ կետով նախատեսված դիտարկման և 8-րդ մասով սահմանված պարբերականությունն ապահովելու նպատակով հայտ չներկայացնելու դեպքում:
Հաշվի առնելով այն փաստական հանգամանքը, որ «ՎԵԲ-ՖԱՐՄ» ՍՊ ընկերությունը 2024 թվականի դեկտեմբերի 2-ին դիմել է ՀՀ ԱՆ «Դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ` պատշաճ բաշխման գործունեության հավաստագիր ստանալու նպատակով դիտարկում իրականացնելու համար, ինչպես նաև նկատի ունենալով դեղերի ֆիզիկական և տնտեսական մատչելիությունը և բնակչությանը հիմնական դեղերով ապահովելու անհրաժեշտությունը և հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասը, 36-րդ հոդվածի 1-ին մասի 12-րդ կետը, 8-րդ մասը, «Դեղերի մասին» օրենքի 24-րդ հոդվածի 1-ին, 6-րդ, 7-րդ, 8-րդ մասերը, 9-րդ մասի 2-րդ կետը և Առողջապահության նախարարության լիցենզավորման հանձնաժողովի եզրակացությունը.
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
1. «ՎԵԲ-ՖԱՐՄ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանն (Մարզ Լոռի, համայնք Սպիտակ Սպիտակ ք. Շահումյան փողոց 85 առևտրի սրահ) Առողջապահության նախարարության կողմից 2022 թվականի դեկտեմբերի 28-ին տրված դեղերի մեծածախ իրացում իրականացնելու N Կ-ԴՄԻ-000151 լիցենզիայի գործողությունը` մինչև խախտման պատճառի վերացումը:
2. Առողջապահության նախարարության լիցենզավորման գործակալության պետ Վահե Ալեքսանյանին`
1) ապահովել լիցենզիայի գործողության կասեցման մասին տեղեկությունների գրանցումը համապատասխան գրանցամատյանում,
2) եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը նորմատիվ իրավական ակտերը հրապարակող մարմին և Պետական եկամուտների կոմիտե:
3. Առողջապահության նախարարության քարտուղարության պետ Աստղիկ Առաքելյանին` եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը վարույթի մասնակիցներին:
4. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի փետրվարի 28-ի N 156-Ն որոշմամբ սահմանված կարգի համաձայն` սույն հրամանի վերաբերյալ «ՎԵԲ-ՖԱՐՄ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը պատշաճ իրազեկելուն օրվան հաջորդող 40 աշխատանքային օրվա ընթացքում ընկերության կողմից պատշաճ բաշխման գործունեության հավաստագիր չստանալու դեպքում:
5. Սույն հրամանը կարող է բողոքարկվել Առողջապահության նախարարություն, ինչպես նաև Վարչական դատավարության օրենսգրքի 219-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն վարչական դատարան՝ վարչական ակտն ստանալուց հետո՝ տասնհինգօրյա ժամկետում:
Ա. ԱՎԱՆԵՍՅԱՆ |
