Գլխավոր տեղեկություն
Համար
N 736-Ա
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (15.07.2004-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2006.10.16/25(234) Հատուկ բաժին
Ընդունող մարմին
Առողջապահության նախարար
Ընդունման ամսաթիվ
14.07.2004
Ստորագրող մարմին
Առողջապահության նախարար
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
15.07.2004

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

14 հուլիսի 2004 թվականի N 736-Ա

ք. Երևան

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

Ա/Ձ Կարեն Մարտիկի Հարությունյանի լիցենզիան ուժը կորցրած ճանաչելու մասին

 

Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 20, 21 հոդվածները և 37 հոդվածի 1-ին մասի 7-րդ կետը.

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

1. Ուժը կորցրած ճանաչել Անհատ ձեռնարկատեր Կարեն Մարտիկի Հարությունյանի՝ 2002 թվականի օգոստոսի 30-ին տրված դեղատնային գործունեություն (դեղատնային կրպակ) թիվ Ա-XX-000006 լիցենզիան:

2. ՀՀ ԱՆ լիցենզավորման բաժնի պետ Գ. Ստեփանյանին.

2.1. Ապահովել լիցենզիայի դադարեցման մասին տեղեկությունների գրանցումը համապատասխան գրանցամատյանում:

2.2. Անհատ ձեռնարկատեր Կարեն Մարտիկի Հարությունյանի լիցենզիայի բնօրինակը կցել ընկերության անձնական գործին:

2.3. Եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը դիմողին և գերատեսչական նորմատիվ ակտերը հրապարակող մարմին:

3. Սույն հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել ՀՀ առողջապահության նախարարության հանձնաժողովի նախագահ Ա. Ղուկասյանին:

 

Նախարար`

Ն. Դավիդյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան